Երևան
12 °C
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ ամյակի հարցերով գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնը:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ իր ելույթում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված այս առցանց ֆորումը նախաձեռնելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՄԱԿ 193 անդամ պետությունները, այդ թվում՝ փոքր պետությունները, արտահայտում են մեր բոլոր ժողովուրդների ինքնորոշման, միջազգային հարաբերություններում ինքնիշխան ձայն ունենալու և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրագործման համար միասին աշխատելու, մեր ժողովրդների անունից հանդես գալու իրավունքները։
«75 տարվա ընթացքում ՄԱԿ-ը ձևավորել է բազմակողմ համագործակցության յուրահատուկ օրինակներ ցանկացած, այդ թվում՝ անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների և այլ ոլորտներում, որոնք պահանջում են բազմակողմ համագործակցություն, հավաքական գործողություն:
Այս 75 տարիների ընթացքում առավել քան ակնհայտ է դարձել, որ մենք բոլորս փոխկապակցված ենք։ Գլոբալ համավարակը միջազգային հանրությունում շատերին տառապանք պատճառեց, այն ոչ ոքի չխնայեց: Սակայն համավարակը նաև արտահայտեց մեր խոցելիությունը, հումանիտար տարածության, գլոբալ համերաշխության և բազմակողմ ինստիտուտների նկատմամբ վստահության սահմանափակումները:
Ինչ-որ առումով այս ամենը նաև գործելու կոչ է: Սա մեր ճկունության, հավաքական կարողությունների և բազմակողմանի համագործակցության ստուգարք է»:
Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց ՄԱԿ գործող նախագահ Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի, բազմակողմանիության նկատմամբ գործադրվող ճնշումներին հակադարձելու վճռականության համար: Ընդգծելով համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարին աջակցություն ցուցաբերելու և նրա շուրջ համախմբվելու կարևորությունը՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց վերջինիս՝ գլոբալ զինադադար հաստատելու կոչը՝ որպես խիստ արդիական քայլ և պատասխանատվության պատգամ:
«Հաջողված բազմակողմանի համագործակցության շատ օրինակներ կան: Այս 75 տարիների ընթացքում մենք ձևավորել ենք համագործակցության նշանակալի իրավական հիմքեր, այդ թվում մի շարք կոնվենցիաների և մեզ միավորող տարբեր այլ գործիքակազմերի միջոցով: 75 տարի շարունակ ամենայն վստահությամբ հղում ենք կատարում ՄԱԿ կանոնադրությանը՝ որպես բոլորիս համար բացարձակ համընդհանուր սահմանադրության:
ՄԱԿ-ի Կանոնադրության 75-ամյակը նաև կարևոր հիշեցում է «մենք՝ ժողովուրդը» հավաքական ուժերի և մարդու իրավունքների, արժանապատվության և մարդկային արժեքի նկատմամբ հավատի մասին։ Միասնաբար պետք է անենք ավելին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակները, որոնք առավել մեծ մարտահրավեր են մարդու հիմնարար իրավունքների առումով. այդ մարտահրավերի հասցեագրումը պահանջում է բազմակողմ ինստիտուտների առավել ամրապնդում»։
Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հայաստանն ավելի քան երկու տասնամյակ ստանձնել է պարտականություն, ինչպես նաև բարոյական պարտավորություն՝ մեր գործընկերների հետ միասին համախմբելու միջազգային ջանքերը՝ ուղղված ցեղասպանության, զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, ապագա վայրագությունների կանխարգելման նպատակով վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդմանը։ Գլխավոր Ասամբելայի և Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնած ՄԱԿ բանաձևերը նպաստում են ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը, որոնք, մեր խորին համոզմամբ, իրենց կոնսենսուսային և բովանդակային արդյունքներով արդյունավետ բազմակողմանի համագործակցության կարևոր դրսևորում են»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT