Երևան
12 °C
ԱԱԾ-ն բացահայտել է ապօրինի ձեռնարակատիրության, ինչպես նաեւ խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատների գործունեության մասին է, որոնց շահագործմամբ խախտվել ու անտեսվել է օրենքը, պետությանը պատճառվել շուրջ 30 միլիարդ դրամի վնաս: Մեկ այլ դրվագով էլ պետությունը զրկվել է 40 միլիարդ դրամի չափով ներդրումից:
Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:
Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2010 թ. դեկտեմբերի 29-ին գրանցված «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ա», «բ», «գ» ենթակետերի ուժով 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն և /կամ/ շահումով մեքենայացված խաղ և /կամ/ անմիջականորեն /խաղասրահի միջոցով/ ինտերնետ շահումով խաղ բացառապես կրթական և պատմամշակութային օջախներց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված հեռավորությամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում, Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և ՀՀ կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և 2011թ. հունվարի 19-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.3770 հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:
Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում ՀՀ կառավարության կողմից ընձեռնված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ ԽՏ-001 լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում /հասցեում/ կազմակերպելու մասին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3. ենթակետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալների համաձայն՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն են՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը», Գագիկ Ծառուկյանը, Ջավահիր Ծառուկյանը (Գագիկ Ծառուկյանի կինը):
Դեռ 2016 թվականին մեր կայքում հրապարակված հետաքննական հոդվածում մենք հայտնել էինք, որ «Օնիրա Քլաբը» հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է կատարվել այս ընկերությունը գրանցելուց 8 ամիս առաջ: Օրենքը ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ին: ՀՀ կառավարությունը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել «Oնիրա Քլաբ» ՍՊԸ-ին ժամանցի եւ հանգստի կենտրոնի կառուցելու ներդրումային ծրագրին: «Օնիրա Քլաբ»-ն իր մեջ ներառում է «Փարավոն» հանգստի եւ ժամանցի կենտրոնը, «Շանգրի լա» խաղատունը:
Այս ընկերությունն իր գործունեության ընդամենը 3 տարիների արդյունքում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: «Օնիրա Քլաբ»-ըկարճ ժամանակում հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ առաջ անցնելով այնպիսի ընկերություներից ինչպիսիք են՝ «Ռոսնեֆթ Արմենիա»-ն, «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը, «Ամերիաբանկ»-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Վաղարշապատում մեքենայում բռնկված հրդեհն արագ մարվել է
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Նախընտրական Գյումրի. ում ցուցակով ով է գալիս և ինչ ծրագրով. թեկնածուներից սպասվող օգուտները, վնասները, վտանգը
Իրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել
Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել
Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին
Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին
Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ
Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ
Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև
Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է
ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում
Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո
Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ
Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը
Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ
Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT