Երևան
12 °C
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դեռեւս չի քննվել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Սմբատ Մինասյանն ասաց, որ նիստի ժամ էլ նշանակված չէ. «Ամենայն հավանականությամբ օրվա վերջ կլինի, ծավալը շատ է, մենք էլ պիտի ծանոթանանք, իրենք էլ»,- նշեց նա:
Ըստ պաշտպանի՝ հնարավոր է, որ միջնորդությունը մակագրված լինի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին. ասաց՝ իրենց այդ տեղեկությունը դեռ միայն բանավոր կարգով է:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է երեկ հայտնել, պաշտպանը չպատասխանեց՝ նշելով, որ թե՛ մեղադրանքը, թե՛ նրա դիրքորոշումը մտնում են նախաքննական գաղտնիքի մեջ:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրին: Դրա վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ինքը Ծառուկյանը՝ ասելով, որ կատարված գործընթացները հազիվ 1-2 ամիս տեւեն, եւ զուր տեղը հերոսացնում են իրեն: ԱԺ նիստի ողջ ընթացքում ԲՀԿ-ի աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին եւ պարբերաբար բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ: Վերջին տվյալներով՝ ժամը 22:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 190 էր: Օրվա վերջում արդեն՝ շուրջ 8 ժամ տեւած հարցաքննությունից հետո, Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից. բակում հավաքվածները նրան ընդունեցին ծափահարություններով. «Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է»,- հայտարարեց նա:
Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր նաեւ երկու օր առաջ՝ հունիսի 14-ին: Ողջ օրվա ընթացքում ԱԱԾ-ն 3 հաղորդագրություն էր տարածել՝ նրան, նրան պատկանող ընկերություններին եւ ԲՀԿ-ին առնչվող ենթադրյալ խախտումների մասին: Առաջին քրեական գործը հարուցվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության եւ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ, երկրորդը՝ 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքերի առթիվ, որին, ըստ ԱԱԾ-ի, մասնակցություն է ունեցել ԲՀԿ ղեկավար կազմը, նաեւ՝ անդամներ: Երրորդ քրեական գործն էլ վերաբերում է Առինջ համայնքի հողատարածքները Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին օրենքի խախտմամբ օտարելու դեպքերին: Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց նաեւ չորրորդ քրեական գործի մասին. այն հարուցվել է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ նյութապես շահագրգռելով՝ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու դեպքերի առթիվ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT