Արթուր Վանեցյանը դատարանի բակում է. եկել է՝ Ծառուկյանին աջակցելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին աջակցելու է եկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը. «Միանշանակ, այս գործը ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, եւ Գլխավոր դատախազը, որ ներկայացրեց մեղադրանքները, չկարողացավ համոզել, որ դրանք հիմնավոր են»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ նախաքննությունում է ընթանում, եւ հիմքերը ամբողջովին չեն ներկայացվել, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ ասելով. «Այն հիմքերը, որ հասանելի են բոլորիս, հիմք են տալիս ենթադրելու, որ չկան հիմնավոր ապացույցներ, չկա ուղիղ ցուցմունք, այդ հարցին չպատասխանեց գլխավոր դատախազը, ուստի այն, ինչ ունենք, թույլ է տալիս ենթադրել, որ բացակայում է հիմնավոր կասկածը՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու»:

Արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ լարված հարաբերություն ունի, Վանեցյանն ասաց. «Ես ու պարոն Ծառուկյանը ունեցել ենք եւ ունենք շատ լավ հարաբերություններ»:

Հարցին՝ իր պաշտոնավարման ընթացքում քաղաքական հետապնդում իրականացվե՞լ է որեւէ մեկի նկատմամբ, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Եթե իրականացվեր, հանրությունը եւ նաեւ լրագրողական հանրությունը դրա գնահատականը կտար, այս ընթացքում երբեւիցե նման գնահատական չի հնչեցվել»:

Ըստ Վանեցյանի՝ քաղաքական հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ հնարավոր է՝ նաեւ իր նկատմամբ իրականացվի որեւէ գործողություն. «Բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարահով ինձ զրկել ազատությունից հնարավոր չէ, որովհետեւ ես անօրինական որեւէ բան չեմ արել»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ իր պաշտոնավարման ժամանակ չէր խոսում ԲՀԿ-ի համակիրների նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին, երբ արդեն իսկ կային հարուցված քրեական գործեր (լրագրողը նկատի ուներ Սեդրակ Առուստամյանին,-խմբ.), Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Սեդրակ Առուստամյանը քաղաքական գործիչ չէ, եւ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը անգամ ԲՀԿ-ի անդամների կողմից չի որակվել քաղաքական, նույնը վերաբերում է նաեւ Էդուարդ Բաբայանին» (խոսքը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս պատգամավորի մասին է,-խմբ.):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3039 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը