Երևան
12 °C
Բակային թաղամասերում շատ դժվար է լինում վերահսկողություն իրականացնել։ Ինչքան էլ ոստիկանական ուժերը մեծացնենք, ես չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Կառավարության նիստում նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հաճախ հնչող տեսակետը, որ, օրինակ, ինչու եք պարտադրում փողոցում դիմակ կրելը, դա այդքան էլ չի պաշտպանում: Մենք, իհարկե, ապացուցել ենք, որ պաշտպանում է, նաեւ՝ այլ երկրների փորձով, բայց երբ մենք նայում ենք զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, ինչքան էլ, որ դա տրիվիալ հնչի, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է, ուրիշ ոչինչ չի պաշտպանելու նրանց իրար վարակելուց եւ հետո ծանր վիճակում ռեանիմացիայում հայտնվելուց»,- ասաց Թորոսյանը։
Նախարարն ընդգծեց, որ կենտրոնական փողոցներում, տնտեսվարող սուբյեկտների մոտ իրավիճակն ավելի լավ է. «Նաեւ ուզում եմ նորից հիշեցնել, որ սգո արարողությունների հավաքները, ուրախության արարողությունների հավաքները, նույնիսկ՝ տներում, մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների նկատմամբ։ Պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նման անտարբերություն ցուցաբերել հենց մեր իսկ ծնողների, մեր հյուրերի ծնողների եւ մեր ամենահարազատ մարդկանց նկատմամբ։ Այս գիտակցումը պետք է մենք ունենանք, քանի որ տարիքասեռային կազմը մահացող քաղաքացիների, հիվանդացությունը ցույց են տալիս, որ կարող է լինել ցանկացած մեկիս հարազատը, ցանկացած մեկիս ծնողը, իմ ծնողը, իմ տատիկն ու պապիկը, որոնք ունեն բարձր զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ եւ այլ ուղեկցող հիվանդություններ»։
Անդրադառնալով հիվանդների վիճակին՝ Թորոսյանը նշեց. «Առավոտյան 09։00-ի դրությամբ մենք ունենք 143 հոգի, որ կարիք ունի COVID հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում է տանը, որոնցից էլ 9-ը թեթեւ ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզիացիայի, իսկ 16-ը միջին ծանրության է, բայց էլի կարիք ունեն հոսպիտալիզացիայի։ Բարեբախտաբար, 80 եւ ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիները, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը, սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության բուժում չի իրականացվում, նրանք կարիք ունեն տեղափոխվելու իմ ասած ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թվի իջնելու կամ զրոյանալու միտում չկա, ինչի պատճառը մեծ թվերն են»։
Նախարարն ընդգծեց՝ այս պահին կա 263 ռեանիմացիոն մահճակալ կորոնավիրուսով հիվանդների համար, իսկ 2 շաբաթ առաջ դրանց թիվը 200 էր, սակայն, միեւնույն է, ազատ տեղեր չկան, շատ արագ են ծանրաբեռնվում։
«Վերջին օրերի մոբիլիզացիան հիվանդանոցային ֆոնդի շարունակվում է, սակայն դա հաճախ այնքան արագ չի լինում, ինչքան մենք ենք ուզում։ Բացարձակ թվով մենք ավելի շատ պացիենտ ենք ունենում, քան ավելացող մահճակալները։ Օրինակ՝ հիմա քաղաքացիներ են ընդունվում Վեդու բժշկական կենտրոն, այս պահին 60 մահճակալից զբաղված է 29-ը, իսկ մյուս մահճակալների վրա դեռեւս թթվածնային կետերը չենք հասցրել ավելացնել, նույնը Դիլիջանի բժշկական կենտրոնում է։ Սպիտակի եւ Մարտունու բժշկական կենտրոններն էլ հերթի մեջ են»,- ասաց Թորոսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT