Երևան
12 °C
Կորոնավիրուսով պայմանավորված, երբ փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը, խնդիր է առաջանում նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ միասնական քննություններին մասնակցելու հարցում։ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող ջավախքցի մի քանի տասնյակ դիմորդներ խնդրանքով դիմել են Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:
Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge կայքից։
Ըստ սկզբնաղբյուրի՝ դիմորդների հավաքական նամակում նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը եւ մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ եւ ստեղծել քննական հանձնաժողով եւ քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի եւ ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի Հանրապետության բուհերում»:
Մեզ հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ իսկապես առկա է խնդիր, եւ հարցն այժմ քննարկման փուլում է։
Դեռեւս պատասխան չկա, սակայն մեկ բան հստակ է՝ Վրաստանի տարածքում քննական կենտրոն չի ստեղծվի, քանի որ մեր երկրի քննությունն է: Այն առցանց տարբերակով եւս չի կարող իրականացվել։
Գրիգորյանի խոսքով՝ ավանդաբար այստեղ միասնական քննությունների առաջին փուլին մասնակցել են մեր դպրոցների շրջանավարտները, երկրոդ փուլին՝ բանակից զորացրվածները, քոլեջների շրջանավարտներն ու արտերկրի՝ այդ թվում Ջավախքի հայկական կրթօջախների շրջանավարտները։ Այս երկրորդ փուլում, քանի որ միշտ ավելի քիչ մասնակցություն է եղել, կենտրոնները եղել են հիմնականում Երեւանում։
Այժմ քանի որ մեկ միասնական փուլ է լինելու, քննարկվում են մի շարք տարբերակներ։ Դրանցից մեկն այն է, որ դիմորդներն այստեղ Ջավախքին ամենամոտիկ վայրերում քննություն հանձնեն, որպեսզի գալն ավելի հարմար լինի, օրինակ՝ Շիրակի մարզի քննական կենտրոններում։ Այս տարբերակը դեռեւս քննարկվում է։
Հավելենք, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետեւյալ ժամկետներում՝
Ի դեպ փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են դիմորդի, նրա լիազորված անձի կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, կարող են ներկայացվել օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։
Անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ դիմում, բժշկական տեղեկանք`ընդհանուր առողջական վիճակի մասին, անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճեն, լուսանկար, ինքնակենսագրություն, հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Այս ամենը պետք է ներկայացնել առցանց՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։
ԿԳՄՍ նախարարությունից հավելել են, որ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ վերոնշյալ դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել, իսկ ՀՀ մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդներ) ենթակա են 14-օրյա ինքնամեկուսացման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT