Երևան
12 °C
Օրերս Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության և նախկին «Անելիք Բանկի» միջև 2015 թ.-ին կնքված համաձայնագիրն առ ոչինչ ճանաչելու գործը: Դատարանը բավարարել է ԱյԴի Բանկի (նախկինում՝ Անելիք Բանկ) հայցը: Այդ առիթով զրուցել ենք ԱյԴի Բանկի վարչության նախագահ պրն Մհեր Աբրահամյանի հետ:
- Պրն Աբրահամյան, առաջին ատյանի դատարանը բավարարել է ընդդեմ սնանկ ճանաչված Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության ներկայացված հայցը՝ առ ոչինչ ճանաչելով այն համաձայնագիրը, որի պայմանների խախտման դեպքում Բանկը պարտավորվում էր վճարել մոտ 22 մլն ԱՄՆ դոլար տույժ: Կմեկնաբանե՞ք դատարանի որոշումը:
- Սիրով: Հիշեցնենք ընթերցողներին, որ սնանկ ճանաչված Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության հետ Բանկն ունի մի շարք դատական գործեր, որոնցից մեկով ս.թ. մարտի 12-ին կայացված որոշումով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարել է մեր վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի՝ Բանկից նշված գումարը գանձելու վերաբերյալ վճիռը, քանի որ, ըստ վերաքննիչ ատյանի, Բ.Մ.Լ. «Արզնի» ընկերության հայցն անհիմն էր: Սակայն, ինչպես արդեն նշեցի, հիշյալ ընկերությունը բազմաթիվ այլ մտացածին հայցեր է ձեռնարկել Բանկի դեմ, որոնցից յուրաքանչյուրն էլ վկայակոչում է 2015թ.-ին կնքված այս չարչրկված համաձայնագիրը: Մենք բազմիցս նշել ենք նաև, որ այս համաձայնագիրը պարունակում է մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք թույլ են տալիս հիմնավոր կասկածի տակ դնել այդ համաձայնագրի իրավական ուժը: Այդ իսկ պատճառով Բանկը 2018-ի դեկտեմբերին դիմեց դատարան՝ համաձայնագիրն առ ոչինչ ճանաչելու հայցով՝ նպատակ ունենալով վերջ դնել բոլոր տեսակի շահարկումներին: Ուրախությամբ պետք է փաստենք, որ դատարանը հաշվի առավ մեր կողմից ներկայացված հիմնավորումները և առ ոչինչ ճանաչեց հիշյալ համաձայնագիրը:
- Իսկ որո՞նք են համաձայնագրի այդ վիճահարույց կետերը:
- Իրավական հարցերով ընթերցողին չծանրաբեռնելու համար ասեմ միայն, որ համաձայնագիրը չի կնքվել օրենսդրությամբ դրա կնքման համար սահմանված պարտադիր ընթացակարգի և պայմանների պահպանմամբ։ Ավելի պարզ ասած՝ այն չի ունեցել պետական գրանցում, ինչը պարտադիր պահանջ է անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների դեպքում։ Համաձայնագրով սահմանափակվել է բանկի իրավունքը տնօրինել իրեն անցած անշարժ գույքը, ուստի այդ համաձայնագրից բխող իրավունքները ենթակա էին պետական գրանցման, իսկ դրա չիրականացումը հանգեցնում է գործարքի առոչինչ լինելուն
- Բարի, իսկ որո՞նք են Բանկի հետագա քայլերը:
- Գիտեք, մտացածին դատական հայցերի պայմաններում ապրելուն արդեն հարմարվել ենք: Ավելին՝ դա մեզ բոլորովին չի խանգարում իրագործել Բանկի զարգացման ռազմավարական նպատակները, կյանքի կոչել մեր նորարական ծրագրերը, առաջ մղել թվային բանկինգի մեր գաղափարները: Այս փուլում, երբ մեր երկրում մոլեգնում է համավարակը, մեր պարտքն ենք համարում մեր հաճախորդների համար ապահովել հեռավար սպասարկման ամենալայն գործիքակազմը՝ նրանց հնարավորինս զերծ պահելով Բանկ այցելելու և կանխիկի հետ շփվելու անհրաժեշտությունից:
IDBank-ի և Իդրամի համատեղ հարթակով՝ IDBanking.am-ով և Իդրամ հավելվածով, մեր հաճախորդներն ունեն հեռավար գործարքների իրականացման իսկապես լայն գործիքակազմ. Նրանք կարող են անգամ Բանկի հաճախորդ դառնալ հեռավար նույնականացմամբ, վարկ վերցնել, քարտ պատվիրել, բացել հաշիվներ, ավանդ ներդնել, արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ, օգտվել անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից QR և NFC տեխնոլոգիաներով ավելի քան 2500 վաճառակետերում, կատարել գնումներ ավելի քան 300 առցանց խանութներից, կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց և այլն։ Սակայն մենք այդքանով չենք սահմանափակվելու, այլ մոտ ապագայում մեր շահառուներին ենք առաջարկելու նորարար պրոդուկտներ՝ ուղղված հաճախորդների հեռավար սպասարկման արդյունավետության բարձրացմանը:
Միաժամանակ գիտակցելով մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման հարմարավետության կարևորությունը՝ շարունակում ենք նաև մեր մասնաճյուղերի արդիականացման և ընդլայնման գործընթացը։ Շատ շուտով Երևանում Շենգավիթի համայնքի մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներին և արձագանքներին ընդառաջ կբացենք մեր հերթական ժամանակակից և նորաոճ մասնաճյուղը։ Հիշեցնեմ նաև, որ տարին մեկնարկեցինք Հյուսիսային պողոտայում IDBank-ի՝ տարածաշրջանում նմանը չունեցող ֆլագմանյան մասնաճյուղի բացումով, որտեղ մեկտեղված են մի շարք ծառայություններ։
Այնուամենայնիվ, չմոռանանք նաև առողջապահական ներկայիս իրավիճակի մասին․ ևս մեկ անգամ ուզում եմ կոչ անել մեր հաճախորդներին իրենց առողջության պահպանման համար օգտվել հեռավար սպասարկումից, իսկ բանկ այցելելիս դնել դիմակ, որը անհրաժեշտության դեպքում տրամադրում է նաև Բանկը, մուտքի մոտ ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, իրենց հերթին սպասել համապատասխան նշված կետերում։ Բանկն իր հերթին իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները հաճախորդների և աշխատակիցների առողջության պահպանման համար՝ բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներն ապահովված են անվտանգության բոլոր միջոցներով։
Մենք անպայման հաղթահարելու ենք նաև համավարակով պայմանավորված այս իրավիճակը։ Առողջ եղեք։
*Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT