Պետք է նոր խորհրդի կազմավորում և արդեն նոր կառավարման խորհրդով ռեկտորի ընտրությունների անցկացում. ՀՊՏՀ խորհրդի նախագահ

ՀՊՏՀ խորհրդի նախագահը ուղերձով դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը՝ լավագույն լուծում համարելով հիմնադրամ դառնալը՝ նոր օրինական խորհուրդ կազմելով:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

ՀՊՏՀ խորհրդի հարգելի՛ անդամներ,
շուրջ 2 տարի է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում որոշակի լարվածություն կա։
Ինչքան էլ փորձեր ձեռնարկվեն հնարավոր ու անհնարին միջոցներով կոծկել այս փաստը, միևնույնն է, համալսարանի գործունեությամբ մի փոքր հետաքրքրվող անձի համար սա ակնհայտ է։

Համալսարանը, որպես կրթական հաստատություն, ոչ միայն ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ղեկավար մարմինների, այլև դրա շրջանավարտների, պետական կառավարման հատվածի և, ի վերջո, հանրության հետ փոխադարձ հարաբերությունների ամբողջությունն է, ինչպես նաև այս ամենի հետևանք՝ համալսարանի հեղինակությունը։

Եվ հենց այս պատճառով է, որ պարզապես անհնար է թաքցնել այն խնդիրները, որոնք օբյեկտիվորեն առկա են այսօր համալսարանում։
Որևէ կերպ չցանկանալով անձնավորել խնդիրների առաջացման մեղավորներին՝ պետք է նշել, որ նշված ժամանակահատվածում պարբերաբար մամուլում և սոցիալական մեդիայում հայտնվում են տարբեր հրապարակումներ, «բացահայտումներ», հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, գաղտնի նամակներ ու պաշտոնական փաստաթղթեր, չհրապարակված որոշումներ, մեղադրանքներ և արդարացումներ, որոնք ակամա իրենց վրա են հրավիրում համալսարանով շահագրգիռ մեծ լսարանի ուշադրությունը։

Այս մթնոլորտը չի կարող ապահովել բուհի բնականոն գործունեությունը, և սա չէ այն ճանապարհը, որը կարող է գոնե պահպանել համալսարանի՝ տարիներ ի վեր գրանցած հաջողությունները և ուսանողներին մատուցել որակյալ և պահանջարկված կրթություն:

Ես՝ որպես ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ, բազմիցս փորձել եմ միջամտել այս իրավիճակին և լինելով համալսարանի ներկայով և ապագայով ամենամտահոգ և շահագրգիռ մարդկանցից մեկը՝ հանդես չեմ եկել ներգրավված կողմերից որևէ մեկի դիրքերից։ Ցավով պետք է նշեմ, որ ՀՊՏՀ կառավարման խորհուրդը և դրա նախագահը օրենսդրորեն չունեն լիազորություններ իրենց ձեռքը վերցնելու ստեղծված անթույլատրելի իրավիճակի կառավարումը և նախաձեռնել իրավիճակի բարելավման գործողություններ, առավել ևս՝ միջամտելու բուհի ներքին կյանքին և ռեկտորատ-նախարարություն հարաբերություններին։

Իհարկե «միջամտությունը» կարող է լինել գործընկերային և բարոյական հարթությունում, ինչը ենթադրում է՝ խնդրելու, առաջարկելու, հորդորելու տրամաբանությունը։ Սակայն առ այսօր, չնայած բազմաթիվ նմանատիպ փորձերին, նշված մոտեցումները չեն աշխատել և տվել են փոքրիկ ժամանակային լուծումներ, որից հետո խնդիրները էլ ավելի մեծ սրությամբ են արտահայտվել՝ համեմված լինելով նոր փաստերի ի հայտ գալով։

Համալսարանի գործունեության արդյունավետության բարձրացման և հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման տեսանկյունից մեկ անգամ չէ, որ քննարկվել է համալսարանի կազմակերպաիրավական ձևի փոփոխությունը՝ ՊՈԱԿ-ից անցում կատարելով հիմնադրամի։ Եվ սրանից շուրջ մեկ տարի առաջ ՀՊՏՀ-ի կառավարման խորհուրդը հիանալի հնարավորություն տեսավ բուհի կազմակերպաիրավական ձևի փոփոխության համատեքստում լուծել նաև առկա կառավարման խնդիրներն ու բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ձևավորելով նոր կառավարման խորհուրդ և նոր ընթացակարգով ընտրելով ռեկտոր։ Այս մասով ՀՊՏՀ կառավարման խորհուրդը, անմիջականորեն ինձ է հանձնարարել զբաղվելու նշված գործընթացներով, ինչի արդյունքում և կազմվեց համալսարանի կանոնադրության նոր նախագիծ, որի վրա լուրջ աշխատանք է կատարվել։ Իսկ խորհրդում ներկայացված են բոլոր շահառուների (ուսանողներ, դասախոսներ, կառավարություն, նախարարություն) ներկայացուցիչներ, որոնք միաձայն հավանություն են տվել նոր կանոնադրությանը, որով նախատեսվում էր համալսարանը վերակազմավորել հիմնադրամի:

Մշակված նախագիծը, ինչպես կարգն է, պաշտոնապես ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ գործընթացը սկսելու ակնկալիքով։ Նշեմ, որ առ այսօր ՀՊՏՀ խորհուրդը այդ նամակի պատասխանը չի ստացել։ Հասկանալի է, որ նախարարությունը լինելով մի քանի ոլորտների անմիջական համակարգող և պատասխանատու, միգուցե ժամանակ չի ունեցել ըստ պատշաճի անդրադառնալու առաջարկվող փոփոխություններին։ Սակայն փաստ է նաև այն, որ այդ ընթացքում մամուլում և սոցիալական մեդիայում հայտնվում է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և ԿԳՄՍ նախարարի միջև Խորհրդից գաղտնի նամակագրության անառարկելի ապացույցներ՝ համալսարանի կազմակերպաիրավական ձևի փոփոխության գործընթացը կասեցնելու խնդրանքի մասին։ Ընդ որում, այդ նամակագրության մասին ՀՊՏՀ կառավարման խորհուրդը, այդ թվում՝ նաև ես, տեղեկանում են ոչ թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարից, այլ հենց մամուլից։ Եվ հարցմանը, թե որն է պատճառը, որ այսքան ջանքեր խլած գործընթացը կասեցվել է, հնչում է պատասխան, որ նախարարությունը այդ իրավունքը ունի. այսքանը՝ առանց որևէ լրացուցիչ պարզաբանման։

Մի պահ կարող է թվալ, թե ես այդքան էլ շահագրգռված չեմ համալսարանի կազմակերպաիրավական ձևի փոփոխության հարցում, քանի որ անհայտ է՝ արդյոք ես կլինեմ նոր ձևավորված խորհրդում կամ կառաջադրվեմ որպես խորհրդի նախագահ։ Սակայն ցանկանում եմ հստակորեն ամրագրել, որ ՀՊՏՀ-ի՝ հիմնադրամ դառնալու ջատագովներից առաջինը ես եմ և որևէ կերպ չեմ դողում այս պաշտոնը ամեն գնով պահելու համար։ Ընդհակառակը, ես սրտացավ եմ բուհի հեղինակության համար։ Եվ եթե իմ՝ կառավարման խորհրդից և նախագահությունից դուրս գալը կօգնի ՀՊՏՀ-ի հեղինակության բարձրացմանը, ապա պատրաստ եմ հենց վաղը ներկայացնել իմ հրաժարականը։

ատկանշական է, որ ռեկտորի վերջին երկու պաշտոնակատարների վերաբերյալ, որոնք հանրության շրջանում ընկալվում են հաջորդ ռեկտորի ընտրություններում հավանական թեկնածուներ, եղան հրապարակումներ և գործընթացներ ակադեմիական աշխատանքներում տեղ գտած թերությունների, հնարավոր ֆինանսական խախտումների, ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած անձնական կապերի մասին և այլն։ Ցավալին այն է, որ այս մթնոլորտում և իրավիճակում ՀՊՏՀ-ն գնում է նոր ռեկտորի ընտրությունների։

Ամենևին զարմանալի չէ, որ ՀՊՏՀ կառավարման խորհրդի հեղինակավոր անդամներ այս ընթացքում հրաժարվեցին իրենց պաշտոններից։ Չնայած իրենց նամակներում վերջիններս որպես հիմնական պատճառ նշում էին իրենց աշխատանքային զբաղվածությունը (և ես որևէ կերպ կասկածի տակ չեմ դրում դա)՝ այնուամենայնիվ կարելի է եզրակացնել, որ առկա այս ողջ իրավիճակը չէր կարող իր բացասական դերակատարումը չունենալ։ Արդյունքում ՀՊՏՀ խորհուրդը կորցրեց ցանկալի մարդկանց։ Սա ամենևին չի խոսում համալսարանի կառավարման արդյունավետության մասին, ինչը խիստ մտահոգիչ է։

Անհրաժեշտ է փաստել, որ այսօր որոշակի խնդիրներ կան ՀՊՏՀ կառավարման խորհրդի որոշ անդամների իրավական կարգավիճակի մասով։ Օրինակ, բազմիցս քննարկվել է, սակայն դեռ չի լուծվել Ուսանողական խորհուրդների կանոնադրության հաստատված չլինելու խնդիրը, որը հենց նախարարությունն էր դեռևս 1.5 տարի առաջ արձանագրում և խոստանում լուծել: Խնդիրներ կան նաև պետական պաշտոնյաների անդամակցության հետ կապված: Սա մեծապես վտանգում է ՀՊՏՀ այս խորհրդով անցկացված ռեկտորի սպասվող ընտրությունների լեգիտիմությունը։ Եվ համոզված եմ, որ գործընթացներ լինելու են։ Բացառված չէ, որ այս իրավիճակը չհարթելու դեպքում ևս լինեն մարդիկ, այդ թվում ես, որ պարզապես հրաժարվեն գործող խորհրդում անդամ լինելուց։

Ստեղծված իրավիճակի լուծումը ՀՊՏՀ կազմակերպաիրավական իրավիճակի փոփոխությունը կյանքի կոչելն է, հետևաբար և՝ նոր խորհրդի կազմավորումը և արդեն նոր և ոչ խնդրահարույց կառավարման խորհրդով ռեկտորի ընտրությունների անցկացումը։ Սա է իմ պատկերացրած լավագույն ճանապարհը առկա խնդիրները լուծելու և լարվածությունը մեկընդմիշտ թուլացնելու համար։

Ցավոք, նման ճանապարհը ընտրելու վերաբերյալ քաղաքական որոշումը ես կամ կառավարման խորհուրդը չի կայացնում, ուստի ունենք այն, ինչ ունենք։
Լիահույս եմ, որ շուտափույթ կերպով կհաղթահարվի այս իրավիճակը, և անձնական նկրտումները կստորադասվեն համալսարանի շահին և պետականամետ մտածելակերպին։

Խորհրդի նախագահ՝

Վահան Մովսիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2234 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին