«Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է». Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել 21-րդ դարի մարտահրավերներին և ռիսկերին: «Աշխարհը փոխվել է և շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե մենք կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք, իսկ եթե ոչ, կդառնանք սպառող,- ասել է նախագահը:- Դուք այն ոլորտից եք, որը, թվում է, թե այսօր այդքան շատ չի տուժել: Սակայն ապագայում դժվարություններ են լինելու, որովհետև համաշխարհային տնտեսության վերակառուցում է լինելու: Ուստի այսօրվանից պետք է մտածել վաղվա խնդիրների մասին»:

Նախագահը մեր երկրի մրցունակության տեսանկյունից կարևոր է համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: «Գաղափարը հետևյալն է՝ ունենալ 10-15 մեծ ընկերություններ, որոնք այստեղ կզբաղվեն առաջադեմ գործերով՝ առողջապահության, մշակույթի ոլորտում և այլն։ Օրինակ՝ IBM-ի հետ երեք ծրագիր ենք ուզում իրականացնել մշակույթի ոլորտում,- ասել է նախագահը:- Ուզում ենք, որ արհեստական բանականության նրանց ամենավերջին պլատֆորմը զարգացվի այստեղ։ Եթե Հայաստանում 500 հոգի աշխատի լավագույն ընկերությունների հետ, որոնք հետագայում ընդլայնվեն, ապա դա փոքր ներդրում կլինի, կդառնա այն լոկոմոտիվը, որով ես կօգնեմ այս գործին»։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաև, որ էլեկտրոնային կառավարման գործիքները՝ էլեկտրոնային կրթությունը, էլեկտրոնային առողջապահությունը և այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են: Նույն եզրահանգումներն էին արված նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, որը պատրաստվել էր անցյալ տարի հենց նախագահ Սարգսյանի առաջարկով: «Նախագահական ինստիտուտն ու UNCTAD-ը համատեղ հավելում արեցին այդ զեկույցում՝ համավարակի հետ կապված: Առանձնացվեցին այն կետերը, որոնք կարևոր ու անհրաժեշտ են: Առաջարկներից մեկը կապված է էլեկտրոնային կառավարման հետ, ինչպես նշեցի՝ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային բիզնես: Մյուս կարևոր ոլորտը պարենի անվտանգությունն է: Եթե շատերը մտածում են, որ այսօր կա առողջապահական խնդիր, իսկ վաղը կլինի տնտեսական, ապա հետո լինելու է պարենի անվտանգության խնդիր ամբողջ աշխարհում,- նշել է նախագահը:- Մյուս կարևոր առաջարկն այն էր, որ Հայաստանին անհրաժեշտ է առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի ներդրումներ ներգրավելով, երկիրը ներկայացնելով, երկրի բրենդինգով: Առաջարկությունը հետևյալն է՝ ստեղծել Արագ արձագանքման աշխատանքային խումբ: Այն պետք է արագ լինի, որովհետև այսօր աշխարհը նորից վերաձևափոխվում է: Հետևաբար, եթե մի բան պետք է անենք, ապա պետք է անենք այսօր: Աշխարհը փոխվելու է, և ամեն երկիր պետք է նորից ինքն իրեն ներկայացնի, ասի, թե ով է և ինչ է ուզում զարգացնել»:

Անդրադառնալով կրթության դերին և կրթության որակին՝ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումն առաջին հերթին հիմնված է կրթության վրա. «ATOM նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած միջազգային ընկերությունների պատվիրակություններն անպայման ցանկանում էին համալսարաններ այցելել, ուզում էին շարունակելիությունը տեսնել: Դու կարող ես աշխարհի ամենամեծ և ամենալավ ընկերությունն ունենալ, բայց եթե վաղվա երիտասարդ գիտնականը կամ ինժեները չկա, ուրեմն ոչ մի տեղ չես հասնի»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել լոկոմոտիվ ոլորտների աջակցության հարցը. «Եթե որոշել ենք, որ կրթությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց պետք է աջակցենք, ապա պետք է աջակցենք ընդհուպ մինչև հարկային արտոնություններ սահմանելով»: Նա հիշատակել է Բելառուսի օրինակը, որտեղ ստեղծված «Բարձր տեխնոլոգիաների պարկ»-ին պետության կողմից տրվել են հարկային արտոնություններ, և ներկայումս այնտեղ 50 հազար մարդ է աշխատում, ունի մոտ 2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Իսկ ներդրողներն ամերիկացիներ, կանադացիներ, չինացիներ են։ Այդ իսկ պատճառով նա կարևոր է համարել նաև հարկային գործիքների կիրառումը՝ կոնկրետ ոլորտներ առաջ մղելու համար: «Մենք ունենք ներուժ, որը պետք է օգտագործվի և պետք է օգտագործվի ճիշտ. գիտություն, տեխնոլոգիա, կրթություն պետք է լինեն միասին: Եթե բիզնեսը և համալսարանն իրար հետ չաշխատեն, ապա տեղ չենք հասնելու,- ասել է նախագահը:- Ճանապարհը միակն է՝ համալսարանը, ակադեմիան, կրթությունը, արդյունաբերությունը պետք է իրար հետ աշխատեն: Եթե չարեցինք, հետ ենք մնալու»:

Նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետև իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը. «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել:

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:

Նաև դուք ինքներդ առաջարկությամբ հանդես եկեք, և եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաև կրթության և բիզնեսի միջև կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1669 դիտում

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին