Երևան
12 °C
Հայաստանն այժմ աշխատանքներ է տանում COVID-19-ի դեմ հակավիրուսային դեղեր ձեռք բերելու ուղղությամբ։
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկեց․ «Ռեմդեսիվիր»-ի խմբաքանակը մեկ շաբաթից կամ 10-ը օրից այստեղ կլինի, ճապոնական «Ֆավիպիրավիր» ենք ստացել, որի կիրառումը շուտով կսկսվի։ Այժմ բանակցում են՝ ռուսական «Ավիֆավիր» դեղամիջոցը ստանալու համար։
Այլ է իրավիճակը պատվաստանյութերի հետ կապված։ Հանրային առողջության մասնագետներն այսօր կարծում են՝ այն ամեն դեպքում լինելու է, մինչդեռ, ըստ նախարարի, համավարակի սկզբում հարցի հետ կապված անորոշություն էր։ Դա միակ բանն է լինելու, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին:
Աշխարհում մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից 20-ը վերջնական արդյունքի մեծ հնարավորություն ունի։ Դրանցից է, օրինակ, «Մոդեռնա» ընկերության արտադրանքը։
Ձեռք բերման ուղղությամբ բանակցություններ ընթանում են, սակայն՝ նախնական, Թորոսյանը առկա անորոշություններն է նշում։ Տարբեր երկրներ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց՝ չհաստատված պատվաստանյութերի մեծ խմբաքանակներ:
Օրինակ՝ անգլիական մի պարբերական գրել է, թե Մեծ Բրիտանիան 500 մլն ֆունտով ապագա պատավաստանյութ է գնել։ Նախարարը նկատեց՝ նշանակում է՝ այլ պետությունների դա չի հասնի, քանի որ ենթադրաբար նրանք ուշացել են։
Նա այս ամենը համեմատեց սառը պատերազմի ժամանակների հետ, մի դեպքում բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա էլ՝ դեռ չարտադրված, չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել, տարբեր տեղեկություններով՝ գումարը նախապես վճարելով:
«Մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ թե՛ ուղիղ արտադրողների, թե՛ հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳԱՎԻ-ն, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեկ մեծ խմբաքանակ եւ հավասարաչափ բաշխել»,- նշեց Թորոսյանը՝ ավելացնելով՝ սա թույլ կտա ապահովել հավասարություն, արդարություն։
Ինչ վերաբերում է անվտանգությանը, պատվաստանյութերը փորձարկվում են, եւ գնահատվում է 3 հիմնական կետ․ ինչքանո՞վ են դրանք առաջացնում հակամարմիններ, արդյոք չե՞ն առաջացնում այլ վտանգներ եւ որքանո՞վ են իջեցնում վարակվածության տոկոսը։
«Բազմիցս նշել եմ, հիմա էլ հաստատում եմ՝ վակցինաները մարդկության պատմության մեջ հայտանաբերված ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են»,- նկատեց նախարարը։
Նրա խոսքով՝ ճիշտ օգտագործման, հակացուցումները ճիշտ պահպանելու դեպքում դրանք ընդհանրապես մարդ չեն սպանում։ «Մենք երկար տարիներ պատվաստումների որեւէ լուրջ կողմակի էֆեկտ չենք ունեցել ու աշխատելու ենք չունենալ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT