Թեստավորումների քանակը կավելանա, մասնավոր լաբորատորիաների հետ միասին օրական կարվի 4000 թեստ

COVID-19-ի ախտորոշման թեստավորումների քանակը մոտ ապագայում կավելանա։

Ինչպես առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում միայն պետական պատվերով դրանց թիվը կհասցվի մոտ 3000-ի։ Զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թվերն էլ գումարած՝ հնարավոր է՝ օրական ունենանք 4000 թեստ։

«Մենք ամենասկզբում, երբ օրական 200-300 անում էինք, դա համարում էինք մի ահռելի մեծ թիվ, հիմա 2500-ը սովորական է դարձել մեզ համար, մենք ակնկալում ենք ավելի շատ անել, ինչը, իհարկե, կանենք»,- նշեց նախարարը՝ զուգահեռ անցկացնելով նաեւ անցած տարվա հետ։ Հայաստանում 1 տարի առաջ նույնիսկ 1 ամսում 2000 ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտություն չի արվել:

Թորոսյանի խոսքով՝ թեստավորումը միջոց է՝ հայտնաբերելու քաղաքացիներին՝ երկու նպատակով. թեթեւ ձեւերը, նրանց կոնտակտավորներին մեկուսացնելու եւ բուժելու համար: Բուժական առումով վստահեցրեց՝ որեւէ մեկը դուրս չի մնում: Ցուցում, բուժման կարիք ունեցողները թեստավորվում են: Անախտանիշ դեպքերը հայտնաբերելու բաց կա, որը ծավալների մեծացմանը զուգընթաց կլրացվի։

Նախարարը նաեւ դժվարությունների մասին խոսեց․ դրանք տարատեսակ են՝ սկսած մարդկային ռեսուրսներից: Թեստավորումը ոչ թե պարզապես մեխանիկական գործողությունների հաջորդականություն է, այլ բարդ գործընթաց, գիտություն, որը պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Այս պահին պարզապես ազատ մասնագետներ չկան: Իրականացվում են վերապատրաստումներ կենսաբանների, միկրոբիոլոգների, միկրոկենսաբանների համար։ Ընթանում են նաեւ գնման գործընթացներ, օրինակ՝ նոր ՊՇՌ սարքերի, լամինար պահարանների։

Ավելանալու են նաեւ նոր կետեր Իջեւանում, Մարտունիում, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում եւ «Արաբակիր» ԲԿ-ում։

«ՊՇՌ թետավորումն այնքան բարդ գործընթաց է, եթե ուզում ես ունենալ լավ, որակյալ, հավաստի արյունքներով լաբորատորիա, ուրեմն պետք է հսկայական ջանքեր գործադրես, ինչն արվում է, մենք, տեսնելով արդյունքները, շարունակում ենք»,- նշեց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, թե քաղաքացիներին երբեմն չեն թեստավորում, նշեց՝ բուն թեստի խնդիր չենք ունեցել, սակայն երբեմն թեստավորման արհեստական զսպում է լինում։ Օրինակ՝ եղել են օրեր, երբ պակասել են թեստավորման փայտիկները։ Դրանք այնքան շատ են օգտագործվում, որ արտադրողները հատուկ քանակով են տրամադրում երկրներին։ Այս հարցը, օրինակ, լուծել են՝ Չինաստանից 160․000 փայտիկ ներկրելով։

Թորոսյանի խոսքով՝ հնարավոր է լինեն դեպքեր, երբ բժիշկներն ասեն՝ իմաստ չկա թեստավորելու, երբ, օրինակ, ընտանիքի մի անդամը վարակված է, մյուսներն էլ նույն ախտանիշներն ունեն եւ պետք է ինքնամեկուսանան տանը։ Նման բան այլ երկրներում նույնպես լինում է, եւ այսօրինակ խնդիրները ներուժի զարգացմանը զուգընթաց քիչ կլինեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2252 դիտում

Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ

ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ

Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները

Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո

ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ

Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր

Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը

Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում

ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը

Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով

Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց

Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ

Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան

Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում

ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ

Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում

Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին