Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցի կառուցման և վերակառուցման աշխատանքները

10/07/2020 schedule17:15

Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է, և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում:

Եվ այսպես, մարզի 5 դպրոց այս տարի կկառուցվի և կվերակառուցվի մի շարք ծրագրերի շրջանակներում

  • Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց
  • Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
  • Ջրառատի միջնակարգ դպրոց

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ՝ Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:

Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:

Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Անդրադառնանք Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցին, որը 3-րդ աստիճանի վթարային է ճանաչված և արդեն պետական բյուջեի միջոցներով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի՝ նախատեսված շուրջ 600 աշակերտի համար. ներկայում աշակերտների թիվը 345 է:

Դե իսկ կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ.-ին Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:

Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:

Մարզպետարանը նշում է, որ Կաթնաղբյուր համայնքում արդեն դիտարկվել է այն հատվածը, որտեղ կկառուցվի նոր դպրոցի շենք, իսկ Ջրառատում մոդուլային դպրոցը նախատեսված է կառուցել գործող դպրոցի հարակից տարածքում:

Որոշ դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են:

«Մեր աշակերտները արժանի են կրթության իրենց իրավունքն իրացնելու բարեկարգ, լուսավոր և ընդարձակ դպրոցներում, և այդ նպատակի իրագործման համար ներդնելու ենք առավելագույն ջանքերը»,- նշել է Կոտայքի մարզպետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1748 դիտում

Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում

Զախարովան Կուրսկում և Բելգորոդում զոհված և վիրավորված երեխաների թվերը հայտնելիս հուզվել է. տեսանյութ

Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, փաթեթը բազային կարիքը հոգալու է. նախարար

Բացառվում է որևէ հրահանգ, ուղղորդում բուժաշխատողներին, դրա կարիքը չկա. Ավանեսյան

Ալիևը համոզված է՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական է

Հաջիևը կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին ծեծված թեզը

Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Գյումրեցիները կատակում են՝ «Լեննական «Պեպսի»-ն որ բացում ես, պռոպկի տակ Քոչարյանի նկարն է». Հարությունյան

Ալիևի օգնականն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի դատավարություններին

Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ

Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի. Ալիև

Եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ ուկրաինացի են, թե ռուս. Մայքլ Մարտին

Ձեր աչքը չի՞ ծակում, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվել, արգելեք, պարզ է. վարչապետ

Գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է Բաքվում պահվող հայերի մասին բանաձևը

Ընդդիմադիրներին պետք է՝ մարդիկ մնան ցեխի մեջ, որ «երկնային» գրավիլը, բրինձը թափվի․ վարչապետ

Տեղեր կան՝ կարկուտ է գալիս, հատուկ ինչ-որ բան են ցանում այդտեղ, որ ապահովագրություն ստանան. Փաշինյան

Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին. տեսանյութ

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման՝ ընդդիմության առաջարկը

Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ

Թրամփը Սպիտակ տանը մեղադրել է Իռլանդիայի վարչապետին ու ԵՄ-ին ԱՄՆ-ին «տարիներով օգտագործելու» համար

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում. լուսանկարներ

Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ

Զարոկյանը հերքել է հայտարարությունը, թե Սիմոնյանի եղբայրը կապ ունի պետական տենդերներ շահած ընկերության հետ

Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն. Յորգենսեն

Պուտինը զինվորական համազգեստով այցելել է ՌԴ ԶՈՒ Կուրսկի հրամանատարական կետ

Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի նկատմամբ․ ԵԽ իտալացի պատգամավոր

Դսեղի կամուրջը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր

Արզնի ՀԷԿ-ի ավազանի մաքրման աշխատանքների ժամանակ դի է հայտնաբերվել

Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը. Ֆրոյլիխ

Բաքվում ընթացող դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ․ Լուազո

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր

Նոր Հաճնի ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն. վարչապետ

FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

Հրդեհի տարածումը Այգեհովտի մոտակա այգիներ կանխվել է. այրվածքներ ստացածներ կան

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. վարչապետ

Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Բուդապեշտի երկնքում օղակներ են հայտնվել. ինչ հետքեր են դրանք