Երևան
12 °C
Աշխատանքից զանգվածային ազատումներ չեն լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Հայկ Եսայանը՝ անդրադառնալով «Բիլայն»-ի աշխատակիցների բողոքներին։
Նշենք, որ այսօր ե՛ւ ՏՄՊՊՀ-ն ե՛ւ ՀԾԿՀ-ն համաձայնություն են տվել «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին վաճառելու դիմումներին։ Դրանից հետո «Բիլայն»-ի աշխատակիցները ՀԾԿՀ-ի մոտ բողոքում էին, քանի որ չէին ցանկանում ընկերությունը վաճառվի։
Հայկ Եսայանը խոսելով «Բիլայն»-ի աշխատակիցների հնարավոր ազատումների մասին՝ նշեց. «Իրենց ներուժը պետք է, մենք ընդամենն ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք եւ ավելի մեծ ուժով կարող ենք աշխատանքներ իրականացնել։ Արդեն 20 տարի է՝ մենք այս ոլորտում ենք, եւ միշտ նկատում ենք մարդկային ռեսուրսի պակաս։ Եվ հիմա ընդհանրապես խնդիր չեմ տեսնում այդ աշխատանքների հետ կապված։ Մենք կորոնավիրուսի օրերին հիմնեցինք «Թիմ» ընկերությունը եւ ստեղծեցինք 400 աշխատատեղ։ Հիմա արդեն երկու ընկերությունների աշխատակազմը միացնելու ենք, որ ավելի մեծ ռեսուրս ունենանք»։
Եսայանի խոսքով՝ ընկերությունների միավորմամբ երկրում ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվելու, քան այսօր կա։
Դիտարկմանը, թե «Բիլայնի» աշխատակիցները մտավախություն ունեն, որ իրենց փոխարեն աշխատանքի կանցնեն «Յուքոմ»-ից իրենց հետ աշխատանքից ազատված 500 աշխատակիցները, Եսայանն արձագանքեց, որ իրենք նման կերպ չենք վարվելու եւ նման մտադրություն չունեն։
«Այդ աշխատակիցներն այսօրվա խնդիրները լուծելու համար են աշխատում, իսկ մենք նոր խնդիրներ ենք առաջ բերելու, եւ նոր աշխատակիցներ ենք ներգրավվելու։ Չգիտեմ՝ ինչու են մարդիկ այդպիսի մտահոգություն հայտնում, բայց կարծում եմ՝ ուղղորդողներ կան»,- նշեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն մեղադրանքներին, թե վերջին օրերին «Յուքոմ»-ի կապի խափանումները կապված են Եսայան եղբայրների հետ, Հայկ Եսայանը դրանք ուղղակի ծիծաղելի հայտարարություններ համարեց։
«Մենք ընդհանրապես դրա հետ կապ չունենք։ Եվ եթե հստակ իմանայինք՝ ով է նման բան ասել, կգնայինք դատական պրոցեսով։ Բայց պաշտոնապես ասում եմ՝ նման բան չկա։ Անգամ այդ օրը երեկոյան մենք նախկին աշխատակիցների հետ հավաքվել ենք, որ եթե դիմեն, օգնենք խնդիրը լուծել»,- ասաց Հայկ Եսայանը։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ երաշխիք կարող են ունենալ «Բիլայն»-ի աշխատակիցները, որ իրենք գործազուրկ չեն դառնալու, նա պատասխանեց՝ առնվազն 6 ամիս որեւէ բան չեն անելու. «Միանշանակ լինելու է նաեւ աշխատակիցների հետ հանդիպում։ Հենց ունենանք իրավասություն, հաջորդ պահին կհանդիպենք նրանց հետ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT