Կամավորների միջնորդության կամ օգնության կարիք չկա, տեղափոխվելու ցանկություն էլ ոչ ոք չի հայտնել. Տավուշի մարզպետարան

Հինգերորդ օրն է, որ անհանգիստ է Տավուշի սահմանամերձ հինգ բնակավայրերում՝ հրետակոծություններ, գնդակոծություններ, անօդաչու թռչող սարքերի ակտիվություն… չորս հայ զինծառայող է զոհվել, ծանր վնասվածքներ ստացել 10 մարդ, թեթեւ՝ 26-ը, ավերվել ու այրվել են տներ, բնակչությունը պարբերաբար ապաստանում է նկուղներում կամ ընդհանուր ապաստանում:

Լուսաբացը Տավուշում այսօր համեմատաբար խաղաղ է եղել: Իսկ ինչպե՞ս են մարդիկ, շա՞տ են ժամանակավորապես անվտանգ վայրեր տեղափոխվողները, թե՞ մնացողներն են գերակշռում, կա՞ն մարդիկ, որ ցանկանում են տեղափոխվել անվտանգ վայրեր, բայց չունեն դրա հնարավորությունը.

Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնակատար Վալեր Օրդյանը, պատասխանելով այս հարցերին, նշեց. «Մենք նման դիմումներ չենք ստացել, որ մարդիկ ուզեն հեռանալ: Ընդհակառակը, մարդիկ իրենց տներից դուրս չեն գալիս. եթե վտանգավոր է լինում իրենց տան աշխարհագրական դիրքի առումով, ապա կամ իրենց փոքր երեխաներին ավելի հետ են տեղափոխում, կամ իջնում իրենց ապաստարանները՝ նկուղները, մնում են այնտեղ, կամ գնում են ընդհանուր մեծ ապաստարանը: Չունենք այս պահին մարդ, ով ինքը, լինելով անհանգիստ, վախեցած, ցանկանում է հեռանալ, սակայն չունի հնարավորություն: Եվ չեմ էլ կարծում, որ ունենանք նման խնդիր. սահմանամերձ բնակավայրերում ապրող ժողովուրդը՝ բոլորն էլ եւ գիտեն, եւ հասկանում են, եւ պատրաստ են նմանատիպ իրավիճակի: Նրանք բոլորից էլ շուտ են կանխազգում՝ ինչ է կատարվում, գիտեն՝ տվյալ պահին ինչ միջոցներ ձեռնարկեն: Իսկ եթե լինի տարհանման խնդիր, համապատասխան մարմիններն անպայման միջոցներ կձեռնարկեն»:

Օրդյանը հիշեցրեց, որ եթե հարկ լինի տարհանման, ապա այդ հարցով կզբաղվեն ուժային կառույցները: «Նրանք լիովին պատրաստ են, ոչ մի խնդիր չկա, ոչ մի կարիք չկա կամավորների միջնորդության կամ օգնության: Նման իրավիճակներում համաձայն արտակարգ իրավիճակների տարհանման պլանի՝ միջոցառումները բոլոր բնակավայրերում կձեռնարկվեն, որեւէ խնդիրներ չունենք»,- ասաց Օրդյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2520 դիտում

Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է․ ինչպես միանալ ճանապարհի բացման մեծ ավտոերթին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին

Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ վերցրեց Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը. Առաքելյան

Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը

TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, շինարարության փուլում 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք. Միրզոյան

Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով․ Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին. Ցահքնան՝ Փաշինյանին

Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը տեղափոխվել է

Հոգնել եմ նրանից՝ ինչպես են էներգիայի վճարները բարձրանում-իջնում Թրամփի և Պուտինի քայլերի պատճառով. Սթարմեր

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին հուշագիր են ստորագրել

Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների

Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների մանրամասները

Շիրակի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժել է 11 մարդ, մահացել է 6-ը. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Converse SME. Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ընդլայնման աջակից

Ցավոք, բոլոր հարցերը չէ, որ լուծված են. Բաքվում դեռ կան պահվող հայ անձինք. Միրզոյան

Հիվանդանոց տեղափոխվածները երեխաներ են, 5 մարդ տեղում մահացել է. ՆԳՆ-ն՝ Շիրակի մարզի ողբերգական վթարի մասին

Քոչարյան-Ծառուկյան-կալուգեցի Սամո եռյակը նոր պատերազմ է բերելու. Չախոյանն ապացույց է հրապարակել

Թե բա՝ երեխաներին ու թոշակառուներին բուժենք անվճար. դուք հարկեր մի՛ թաքցրեք. Հարությունյանը՝ Ծառուկյանին

Ապրիլը՝ Ստեփանավանում․ Սուրենյան

Նման աբսուրդ դեռ չի եղել. Կոնջորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակների մասին

Նույն մարդիկ՝ տարբեր ֆուտլյարներում. 0 ձայն պետք է ստանա այս ռուսաբելառուսական եռագլուխ նախագիծը. Սիմոնյան

5 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը

Ապրիլի 12-13-ը տեղումները կլինեն առավել ինտենսիվ, հնարավոր են ամպրոպներ և քամու պոռթկումներ

Եղեգնաձորի սեփականությունն է վերականգնվել ավելի քան կես մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

Լոռու մարզ, Կուրթան գյուղ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

15-ամյա աղջիկը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին. նա հոսպիտալացվել է, մեքենան՝ վերածվել մետաղի ջարդոնի

Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20-հոգանոց հայկական պատվիրակությունը

Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացում. Ազիզյան

Պուտինը չնշեց, որ գազը 177 դոլարով գնում է «Գազպրոմ Արմենիան», որը ռուսական «Գազպրոմին»-ն է. Առաքելյան

Ծառուկյանի ու կալուգացու զարմիկի 2-րդ համարները Քոչարյանի ցուցակով են պատգամավոր, բայց նրա հետ կապ չունեն

Գարունը՝ Ստեփանավանում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Վանաձորի կերպարվեստի թանգարանը վերանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Մարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-ից

Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ-ին

Ստեփանավանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան

Հրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի ամառանոցներից մեկում