Իրանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի զինված տղամարդը փորձել է մտնել Սրաշեն մոտ 5 կգ հերոինով (տեսանյութ)

Զինված տղամարդը, որը Իրանի քաղաքացի է, բայց ազգությամբ՝ ադրբեջանցի, զինվորական համազգեստով ու ուսապարկով հատել է սահմանը, անտառից փորձել մտնել Սյունիքի Սրաշեն գյուղ ու տեղափոխել մոտ 5 կգ հերոին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։

Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: Համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ և իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և հատուկ նշանակության վարչությունների ծառայողները մեկնեցին Սյունիքի մարզ, որտեղ նրանց միացան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։

«Մեկնեցինք Սյունիքի մարզի այն հատված, որտեղով, ըստ տեղեկությունների, պետք է անցներ այդ անձը: Հուլիսի 10-ի երեկոյան դարանակալեցինք նշված հատվածում։ Որոշ ժամանակ անց նկատեցինք զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու, որը անտառից Սյունիքի մարզի Սրաշեն գյուղ էր գնում»,- նշել է ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ բաժնի պետ Գևորգ Ասրյանը։

Ոստիկանները շարունակեցին հետևել կասկածյալի շարժին։ Նա զինված էր: Քննարկվեցին վնասազերծման տարբերակներ, ու քանի որ կասկածյալը շարժվում էր դեպի հայկական գյուղ, որոշում կայացվեց բռնել այն պահին, երբ ձորից դուրս կգար ավտոճանապարհ։

«Օպերատիվ խմբերից մեկը դարանակալեց նշված հատվածում։ Անտառից դուրս գալուն պես քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները վնասազերծեցին տղամարդուն և զինաթափեցին»։

Տղամարդը պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին՝ այդ ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկաններին։ Ճշտվեց ինքնությունը՝ ազգությամբ ադրբեջանցի, Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա բնակիչ։ Նրա ուսապարկից հայտնաբերվեց 4 կգ 865 գրամ հերոին թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածն ու հրացանը ուղարկվեցին փորձաքննության։

«Զննեցինք նաև նրա անցած տարածքը։ Անտառում հայտնաբերեցինք նրա մյուս ուսապարկը, որի մեջ կային ջրով շշեր, սննդամթերք, զինվորական համազգեստ, դիմակ, գլխարկ ու բջջային հեռախոս»։

Հարուցվել է քրեական գործ։ Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ ադրբեջանցի 24-ամյա տղամարդը կալանավորված է։

Քննությունը շարունակվում է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4309 դիտում

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ