Աղբը չնախատեսված վայրում թափելու համար վերջին երկուսուկես տարում Երեւանում տուգանվել է 582 ֆիզիկական և իրավաբանական անձ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու եւ արձանագրելու նպատակով օրերս տեղադրվել են տեսախցիկներիսկ կազգազանցներին խոստանում են տուգանել: 

Շենգավիթում տեսախցիկների տեղադրումը եղել է վարչական շրջանի նախաձեռնությամբ, այլ ոչ թե քաղաքապետարանի: Այս մասին «Հայկական ժամանակի»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Այլ վարչական շրջանների մասով ոչինչ այս պահին ասել չեմ կարող»,- ասաց Կուբատյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե մնացած վարչական շրջաններո՞ւմ էլ է նախատեսվում նմանատիպ վերահսկողություն իրականացնել:

Հովսեփ Կուբատյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Երեւանի քաղաքապետարանն առաջիկայում հանդես գա առաջարկով կամ հետեւելով Շենգավիթ վարչական շրջանի փորձին հանձնարարի մնացած վարչական շրջաններում էլ տեսախցիկներ տեղադրել: Վերջինս բացասական պատասխան տվեց՝ հավելելով. «Առայժմ կուսումնասիրվի միայն նրանց փորձը»:

Աղբահանության եւ սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմնաված վայերերում սպառման թափոններ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում, որը կարգավորվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածով:

Ըստ վերոնշյալ հոդվածի առաջին կետի՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով (100-200 հազար դրամ):

Աղբը չնախատեսված հատվածներում թափելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից`առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով  (30-50 հազար դրամ), իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով  (100-150 հազար դրամ):

Երեւանի Քաղաքապետարանից տրամադրեցին նախորդ երկու (2018, 2019) եւ այս տարվա վիճակագրություն այն մասին, թե ըստ տարիների քանի մարդ ու կազմակերպություն է տուգանվել աղբը ճիշտ տեղում չթափելու համար։

Ըստ այդ տեղեկության՝ տուգանվողների թիվն ստիճանաբար նվազել է: Տուգանվողների թվի նվազմանը զուգահեռ ավելացել ու ավելանում է աղբի քանակը:

2018-ին 6 իրավաբանական եւ 401 ֆիզիկական անձ է տուգանվել Երեւանում աղբը չսահմանված վայրում թափելու համար։

2019-ին՝ 2 իրավաբանական եւ 137 ֆիզիկական անձ է տուգանվել:

Իսկ 2020 թվականի հունվարից մինչեւ հուլիս տուգանվող որեւէ իրավաբանական անձ չի եղել, տուգանվել է 44 ֆիզիկական անձ:

2018-ից մինչեւ 2020 թվականի կեսը տուգանվել են 582 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4441 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ