Երևան
12 °C
Համավարակի պայմաններում դիմակը մարդկանց առօրյայում սկսել է մեծ տեղ զբաղեցնել՝ դառնալով ամենօրյա օգտագործվող իր՝ բժշկական, կտորե, տարբեր գույների, ձեւերի եւ ոչ միայն։ Հայ գիտնականները մշակել են դիմակների պատրաստման նոր տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն հնարավորինս պաշտպանում են վարակվելուց, այլեւ ոչնչացնում վիրուսը։
Արծաթի եւ պղնձի նանոմասնիկներով դիմակներ
Ա․ Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայում ստեղծել են դիմակ, որն ի տարբերություն սովորականի՝ կատարում է ոչ թե ֆիլտրի դեր, որը չի թողնում՝ վիրուսն անցնի, այլ պարզապես ոչնչացնում է այն։
Լաբորատորիայի իզոտոպների հետազոտության եւ արտադրության բաժնի նոր սինտիլյացիոն բյուրեղների ստացման եւ հետազոտման խմբի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը մեզ ավելի մանրամասն է պատմել այդ դիմակների մասին։
Դրանք եռաշերտ են, արտաքին եւ ներքին շերտերի միջեւ մի շերտ էլ կա, որը բամբակի գործվածք է՝ պատված արծաթի եւ պղնձի նանոմասնիկներով։ Հենց դրանք են կատարում հիմնական գործողությունը․ պայթեցնում են վիրուսի թաղանթը, ռեակցիայի մեջ մտնում վիրուսի սպիտակուցների հետ եւ լրիվ ոչնչացնում վիրուսը։
«Եթե նույնիսկ հիվանդ մարդը կրում է այն, փռշտալիս կամ հազալիս վիրուսը կպնելով այդ դիմակին, ոչնչանում է»,- նշեց Մկրտչյանը։
Ինչպես ներկայացրեց մասնագետը, բամբակյա գործվածքը մտնում է լուծույթի մեջ, որը պարունակում է արծաթ եւ պղինձ, այն ներծծվում է գործվածքի մեջ, հետո դրանից հեռացնում են հեղուկ մասը, չորացնում։ Այնուհետեւ դրվում են արտաքին ու ներքին շերտերը եւ կարում դիմակը։
Մկրտչյանը վստահեցրեց՝ այդ մասնիկները բամբակյա գործվածքին շատ ամուր են կպչում, պետք չէ վախենալ, թե դրանք հանկարծ կպոկվեն, նույնիսկ մեկ-երկուսի պոկվելու եւ օրգանիզմում հայտնվելու դեպքում՝ վնաս չեն տա։
Սա հայաստանցի գիտնականների մշակած տեխնոլոգայով պատրաստվող դիմակների միակ առավելությունը չէ․ դրանք ի տարբերություն մյուսների՝ ամբողջովին փակում են բերանի եւ քթի խոռոչները, կողքերից էլ բաց տեղ չի մնում։
Այդ դիմակները նաեւ բազմակի օգտագործման համար են նախատեսված, երկկողմանի են, տարբեր գունային
համադրությամբ, կարելի է կրել 3-4 ամիս՝ պարբերաբար լվանալով։


Մկրտչյանի խոսքով՝ համապատասխան լուծույթը մշակել է իրենց գործընկեր «ՏԷՍԼԱ Կրիստալս» ընկերությունը, իրենք էլ կատարել հետազոտական աշխատանքները։
Դիմակները տարել են փորձաքննության Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ Այնտեղ բաց են թողել տարբեր քանակի վիրուսներ, որոնք մեկ րոպե անց ոչնչացել են։
Վիրուս ոչնչացնող դիմակներից որոշ օրինակներ նվիրել են մի շարք պաշտոնյաների եւ ոչ պաշտոնյաների։ Դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի մասնակցեն համապատասխան դրամաշնորհի մրցույթին։ Այժմ սպասում են արդյունքներին։ Դրական պատասխանի դեպքում կկարողանան մասսայական արտադրություն սկսել։ Մեր զրուցակից գիտնականի կարծիքով՝ օրական 5․000-10․000 հատ կկարողանան արտադրել։
Դիմակների գինը կլինի մոտ 700 դրամ: Մկրտչյանի խոսքով՝ մատչելի, քանի որ կարող են լվանալ եւ օգտագործել, ու միեւնույն ժամանակ՝ անվտանգ։
Մասնագետի տեղեկացմամբ՝ իրենց աշխատանքը միայն դիմակներով չի սահմանափակվում, կարելի է ստացված նույն լուծույթով վիրակապ սարքել, վերքը փակել ու նաեւ բակտերիաները վերացնել։ Մեկ այլ տարբերակ է նույն լուծույթով զինվորների համար գուլպաներ ստեղծելը կամ այն մարդկանց համար, որոնք ոտքերի հետ կապված խնդիրներ ունեն: Օրինակ՝ այն կարող է ամբողջովին վերացնել հոտը, ոտքերին նաեւ չեն լինի բակտերիաներ։
Նոր շունչ օգտագործված դիմակին ու ձեռնոցին
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն էլ դիմակների հետ կապված 2 առաջարկ ունի։ Նախորդի նման այն ավելի էֆեկտիվ կդարձնի դիմակն ու կոչնչացնի վիրուսը։
Պոլիէթիլենային թափոնները՝ նույնիսկ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները վերամշակելով այստեղ ստացել են գրաֆիտի փոշի, որով կարելի է պատել եռաշերտ բժշկական դիմակների մեջտեղի շերտը։ Այն կֆիլտրի ու կոչնչացնի տարբեր տեսակի վիրուսներ։
Մեզ հետ զրույցում ինստիտուտի պինդ մարմինների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Արամ Մանուկյանն այն մատչելի տեխնոլոգիա անվանեց, որն իրենից լուրջ բարդություն չի ներկայացնում։ Ի դեպ, այն միայն դիմակներին չի վերաբերում, նաեւ կարող է ջրի ֆիլտր լինել։
Նա նշեց, որ գրաֆիտը հետազոտված նյութը է, այն մարմնի հետ կենսահամատեղելի է, թունավոր հատկություններ չունի։ Դիմակներն էլ կլինեն բազմակի օգտագործման․ կարելի է լվանալ եւ նորից կրել։
Մեթոդն արդեն մշակել են, այժմ որոշ քանակություն ստանում են փորձերի համար, ունեն արտադրական սարքի մշակված վերջնական տեսքը, որը մեկ ժամում կարող է պոլիեթիլենային 3 կգ թափոն մշակել։
Այսօր եթե շահագրգիռ կողմ լինի դիմակ արտադրող, կարող են համագործակցել եւ այդ հարցով զբաղվել։
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի 2-րդ առաջարկը վերաբերում է ռեսպիրատորներին, որը մշակել են Ազգային գիտական լաբորատորիայի հետ համատեղ։ Վերջինը պատրաստել է դիմակ, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն էլ դիմակի մեջ գտնվող ֆիլտրը, որը կրկին գրաֆիտով է, պաշտպանում է տարբեր տեսակի վիրուսներից։
Ռեսպիրատորը ստուգվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, պարզ է դարձել, որ արդյունավետ աշխատում է, բոլոր վիրուսները, նույնիսկ COVID-19-ից փոքր, ֆիլտրել է (ինստիտուտը հնարավորություն չունի կոնկրետ COVID-19-ի դեպքում ստուգում իրականացնելու, այդ պատճառով ստուգվել է դրանից ավելի փոքր վիրուսը)։

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանում այսօր հնարավորություն չկա դիմակների բժշկական թեստերն անելու, այսինքն՝ հավելյալ ստուգումներ, որպեսի տրամադրվեն սերտիֆիկատներ եւ կարողանան արտադրանքը շուկա մտցնել։
Արամ Մանուկյանի խոսքով՝ այժմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցում են, ֆինանսավորման համար չեն դիմել, պարզապես միասին փորձում են ուղղություններ գտնել, տեղեր, որտեղ այդ թեստերը կկարողանան անել։ Իրենց ու նախարարության շահերը համընկնում են, այժմ էլ ինտենսիվ աշխատում են, որ հետագա քայլերն իրականացնեն։
Այն հարցին էլ, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք հնարավոր է, որ նոր տեխնոլոգիաներով արտադրանքը շուտով մտնի շուկա, նշեց․ «Եթե մի գործով ինտենսիվ զբաղվում ես, ինքդ հավատում ես գործի հաջողության․ կարծում եմ՝ գործը հաջողություն կունենա»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT