Սովորաբար երեխան մնում է «գնորդի» մոտ մինչ իրավական գործընթացի ավարտը. ապօրինի որդեգրումներ եղել են անկախացումից ի վեր

«Երեխաների ապօրինի որդեգրումների թեման բավականին զգայուն է. այստեղ ահռելի աշխատանք է կատարվել, բայց  առայժմ այն չի կարող ներկայացվել հանրությանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ եթե բացահայտումների մասին առաջին հաղորդագրություններում խոսվում էր 2 տարվա ընթացքում 30 երեխայի ապօրինի որդեգրման մասին, ապա որոշ ժամանակ անց ի հայտ եկան տվյալներ 10 տարվա կտրվածքով 114 ապօրինի որդեգրված երեխայի մասին: Սակայն Մարտիրոսյանի խոսքով, այս պահին այդ բոլոր գործերն իրավական տիրույթում են, եւ որեւէ մանրամասն հրապարակել առայժմ հնարավոր չէ:

Երեկ հայտնի դարձավ, որ 2018 թվականին Արմավիրի մարզի 28-ամյա մի բնակիչ, որ փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Գյումրու մի բնակչի հետ, վերջինիս ՌԴ-ում գտնվելու ընթացքում ծննդաբերել է աղջիկ երեխայի, ամուսնուն եւ սկեսրոջը խաբել, թե երեխան մահացել է, և իր մոր օգնությամբ 1.2 մլն դրամի դիմաց վաճառել երեխային Երեւանում բնակվող ամուսնական զույգի: Տեղեկանալով, որ թոռնուհին ողջ է եւ երեւանաբնակ զույգի մոտ է, նրանց էր զանգահարել սկեսուրը, պահանջել, որ վերադարձնեն երեխային: Զույգը համաձայնել էր, սակայն՝ 1.2 մլն դրամ գումարը ետ ստանալու պայմանով:

Հիմա ո՞ւմ պիտի տրվի վաճառված երեխայի խնամակալությունը՝ կենսաբանական տատիկի՞ն, հո՞րը, որ չգիտեր նրա գոյության մասին եւ աշխատում էր արտերկրում, գնող-որդեգրող զույգի՞ն, թե՞ մանկատանը. այս հարցին ի պատասխան Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ առանձին դեպքերի մասին խոսել չի կարող. «Սակայն սովորաբար նման պարագաներում (վատ բառ պիտի օգտագործեմ) գնորդի մոտ է մնում երեխան, որովհետեւ պատկերացնում եք, իհարկե, փոքրիկը 2 տարի արդեն մեծացել է այդ ընտանիքում, հիմա սկսվել է դատական գործընթաց, որ հայտնի չէ, թե որքան կտեւի, եւ հայտնի չէ, թե արդյունքում՝ ինչ կորոշվի: Երեխային կրկնակի ստրեսի չենթարկելու համար սովորաբար որոշվում է, որ նա շարունակի ապրել այդ ընտանիքում մինչեւ գործընթացի ավարտը»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ երբ ապօրինի որդեգրումների բացահայտումները սկսվեցին, եւ կարծես փակվեց ծննդատուն-մանկատուն միջնորդավորմամբ երեխաների ապօրինի որդեգրման հնարավորությունը՝ շատ ավելի հաճախակի դարձան ծնողների կողմից երեխայի վաճառքի մասին բացահայտումները, եւ կարծես «գնորդներն» ու «անցանկալի երեխաների ծնողները» կամ «արտադրողները» փորձում են առանց միջնորդների գտնել իրար՝ Մարտիրոսյանն ասաց, որ իրար ուղիղ հանդիպելը քիչ հավանական է՝ հիշեցնելով, որ նույն արմավիրցի կնոջ դեպքում էլ միջնորդող բժիշկ եղել է: Նա չբացառեց, որ ուղիղ հանդիպում փնտրելու մասին դիտարկումը հիմքեր ունի՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ այս խնդիրը եւս որդեգրման հանձնաժողովի տեսադաշտում է. «Հանձնաժողովը շաբաթը երկու անգամ նիստ է հրավիրում, կարող եմ ենթադրել, որ նրանք խնդիրը քննարկում են բոլոր տեսանկյուններից, սակայն նույնիսկ մեզ համար այդ նիստերը փակ են»,- ասաց Մարտիրոսյանը:

«Շրջանցելով պետության օրինական մարմիններին՝ ունենալ երեխա» ցանկության արտահայտություններից մեկն էլ պարբերաբար սոցիալական ցանցերի կանանց խմբերում կամ հայտարարությունների հարթակներում դրվող փոխնակ մոր ծառայությունների առաջարկի-պահանջի մասին գրառումներն են: Անդրադառնալով այս խնդրին՝ Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ օրինական ճանապարհը շրջանցելու փորձը դրամ խնայելու համար է արվում:

«Ուղիղ առաջարկները շատ ու շատ անգամ ավելի էժան են, քան օրինական ճանապարհով գնալը. դա ենթադրում է փոխնակ մոր առողջության հետազոտում, արհեստական բեղմնավորում՝ բժշկական միջամտությամբ, հղիության համապատասխան վերահսկողություն, իրավական փաստաթղթերի կազմում եւ գործընթացների ապահովում, որի արդյունքում կողմերի իրավունքներն ու պարտավորությունները հստակ սահմանվում են: Իսկ այսպես, երբ իրար հետ են պայմանավորվում, իհարկե, ավելի էժան է, սակայն կինը ոչ մի երաշխիք չի կարող ունենալ, որ իրեն վերջում կվճարեն, զույգն էլ ոչ մի երաշխիք չի կարող ունենալ, որ այս կինը վերջում երեխային իրենց կհանձնի կամ հետագայում որոշակի պահանջներ չի ներկայացնի, չի փորձի ինչ-որ ճանապարհով երեխայի նկատմամբ իրավունքներ ունենալ»:

Սոնա Մարտիրոսյանն ընդգծեց, որ երեխաների ապօրինի որդեգրումների-վաճառքի արատավոր շղթան հիմնվել է անկախացումից ի վեր, եւ տասնամյակներ շարունակ գործել արդեն մշակված մեխանիզմներով: Ըստ այդմ, կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում կրկին ականատես կլինենք նման բացահայտումների, քանի որ որոշակի պահանջարկ-առաջարկ է եղել, կայուն գործարքների համակարգ եւ դրանք իներցիայով ընթանում են՝ մեր դիտարկմանը Մարտիրոսյանը լավատեսորեն հակադարձեց. «Ոչ, կարծում եմ՝ մարդիկ կխուսափեն, քանի որ արդեն իսկ տեսնում են, որ ինչ-որ օր արդարադատությունը հասնելու է իրենց»:

ՀԳ. Հիշեցնենք, որ միայն այս հուլիսի ընթացքում բացահայտվել է երեխային վաճառելու կամ նման փորձ անելու երեք դեպք:  Մի դեպքում երեխայի դիմաց պահանջվել է 2 հազար դոլաի, մյուսի դեպքում՝ 850 հազար դրամ, իսկ երրորդում՝ 1.2 մլն դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2188 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին