Դատավոր Մեսրոպ Մակյանը տուժող է ճանաչվել իրեն զրպարտելու գործով. Ժ. Սեֆիլյանի պաշտպանը քաղաքական շարժառիթ է տեսնում

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր Քննչական կոմիտեում հարցաքննվել է դատավոր Մեսրոպ Մակյանին զրպարտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում (դատավորին զրպարտելը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ որոշում է կայացվել դատավորին տուժող ճանաչելու մասին:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, ով քննում է «Սասնա ծռերի» գործը:

Հարցաքննությունից հետո Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ թեեւ ծանուցման մեջ նշված էր, որ հրավիրվում են հարցաքննության որպես վկա, սակայն քննիչը նախապես տեղեկացրեց, որ հարցաքննվելու է կասկածանքի շուրջ.

«Մայիս ամսին, երբ ընթացքում էր «Սասնա ծռերի» գործով դատավարությունը,  պայմանավորված համաճարակի իրավիճակով, շատ դատական նիստեր տեղի չէին ունենում։  Պաշտպանության կողմն էլ մի քանի անգամ միջնորդել է, որ դատական նիստերը հետաձգվեն, որպեսզի մեր և այլոց առողջությունը վտանգի չենթարկենք։ Հերթական նման միջնորդությունը ներկայացվել էր մայիսի 20-ին նշանակված դատական նիստից առաջ, սակայն այդ օրը դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց«Սասնա ծռեր» խմբավորման՝ դատական նիստին չներկայացրած տղաներին բերման ենթարկելու մասին՝ պատճառաբանելով, որ նրանց չներկայանալը և միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները անհիմն են»,- պատմեց Շուշանյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո Սեֆիլյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում նշել է, որ դատավոր Մակյանը և հանցավոր ռեժիմի մյուս գործիքները անպայման մի օր պատասխանատվության են ենթարկվելու, եւ Սեֆիլյանի այդ գրառումը վերահրապարակել է 168.am կայքը, ինչն էլ հիմք ընդունելով՝ ոստիկանության կենտրոնական բաժինը որոշել է գործ հարուցել՝ դատավորին զրպարտելու հանցակազմ նախատեսող հոդվածով:

Հարցին՝ իր գնահատմամբ՝ Սեֆիլյանի այդ գրառման մեջ զրպարտություն չկա՞, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Բնականաբար ոչ, ոչ միայն չկար, այլ պարոն Սեֆիլյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, արտահայտել է իր կարծիքը, եւ եթե անհրաժեշտություն լինի, մենք առատ փաստական նյութեր ունենք ոչ միայն պարոն Մակյանի, այլ նաեւ շատ այլ դատավորների, քննիչների, դատախազների քննած գործերի վերաբերյալ, որտեղ քաղաքական հետապնդման էլեմենտը հիմնավորվում է, եւ ըստ անհրաժեշտության՝ կորոշենք՝ երբ ներկայացնենք»:

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ իրենք վերահաստատել են իրենց դիրքորոշումը եւ ասել, որ բոլոր նրանք, որոնք տարիների ընթացքում եղել են ժողովրդի իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմների գործիք, եւ քաղաքական նպատակներով ապօրինի քրեական հետապնդումներ են իրականացրել անմեղ մարդկանց նկատմամբ, մի օր կանգնելու են հայ ժողովրդի արդարադատության առաջ:

Սեֆիլյանին հարցաքննության հրավիրելու, այս հետապնդան մեջ եւս պաշտպանը քաղաքական շարժառիթ է տեսնում. «Սա պայմանավորված էԺիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» համահայկական շարժման, Ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամ, ընդդիմադիր դիրքավորմամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո  նախկին համակարգը չի փոխվել, եւ նոր իշխանությունը ստանձնել է նախորդ համակարգի իրավահաջորդությունը. ըստ Շուշանյանի՝ տեղի է ունեցել անձերի փոփոխություն, այլ ոչ թե իշխանափոխություն:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2423 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը