Երևան
12 °C
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ և ագրեսորներ են». Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը գիտական հոդվածներ է հրապարակել՝ ուղղված միջազգային հանրությանը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
Հիմք ընդունելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջազգային հանցագործություններ կատարելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարուցված 37 քրեական գործերի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, կատարված հանցագործությունների ծավալը, բնույթը և համակարգը, կիրառված կրակային խոցման ականահրթիռահրետանային միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերը և տեղակայման վայրերը, ընտրված ցամաքային թիրախների մանրամասն վերլուծությունը, ռազմական գործողությունները մշակելու և անցկացնելու համար պատասխանատու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության աստիճանը, դրանցում ընդգրկված անձնակազմի թվաքանակը, դրա համար սահմանված ընթացակարգի պահպանումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի անտեսման մասշտաբները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ սա նախապես և մանրակրկիտ ծրագրված ռազմական, քաղաքական և քարոզչական պատրաստության արդյունք է, որն ուղղակիորեն պլանավորվել, կազմակերպվել և հաստատվել է Ադրբեջանի քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության կողմից:
Նշված հարցերի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչի Գրիգորյանը հրատարակել է երկու գիտական հոդված՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ են» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու քրեաիրավական և քրեադատավարական առանձնահատկությունները), «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ագրեսոր է» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ագրեսիա իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները):
Հոդվածներում քննարկվում են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Ժնևի կոնվենցիաներով, «Հաագայի իրավունքով», միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով և Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտով արգելված պատերազմական հանցագործություններ պարբերաբար կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը՝ միջազգային քրեական իրավունքում օգտագործվող «համատեղ հանցավոր գործողություններ» դոկտրինայի միջոցով, քանի որ նշված կատեգորիայի անձանց կողմից կատարված արարքները, որպես կանոն, դառնում են միջազգային քրեական արդարադատության մարմինների քննության առարկա` միջազգային պրակտիկայում մշակված չափորոշիչների հիման վրա:
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի արարքները դիտարկվում և վերլուծության են ենթարկվում միջազգային տարբեր քրեական դատարանների կողմից նախկինում կայացված դատավճիռների համատեքստում, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, Ռուանդայի միջազգային տրիբունալը, Սիերա-Լեոնեի հարցով հատուկ դատարանը և այլն:
Վերլուծվում է ագրեսիայի հանցագործության միջազգային քրեականացման գործընթացը, համադրվում են ագրեսիայի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից կատարված քրեորեն պատժելի արարքի հասկացությունները՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի ստատուտի՝ մասնակից-պետությունների Վեհաժողովի կողմից 2010թ. կատարված փոփոխություններով, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածով նախատեսված «Ագրեսիվ պատերազմ» հանցակազմը։
Հեղինակի կողմից կատարված իրավահամեմատական վերլուծությունը թույլ է տալիս ներկայացնել ագրեսիայի հանցագործության հանցակազմը ձևավորող արարքների որակմանն առնչվող գիտականորեն հիմնավորված առաջարկություններ, այդ թվում՝ եթե դրանք ուղեկցվում են ռազմական գործողություններ վարելու օրենքների և սովորույթների հանցավոր խախտումների կատարմամբ:
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT