Երևան
12 °C
Իրանի Իսլամական Հանրապետության 52-ամյա քաղաքացին Էջմիածնում առանձնապես խոշոր չափերի խարդախություն եւ յուրացում է կատարել, ոչնչացրել ուրիշի գույքը, կատարել ապօրինություններ: Քննչական կոմիտեն հրապարակել է կատարվածի եւ բացահայտումների վերաբերյալ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, բնակվելով Էջմիածին քաղաքում, 2018թ. օգոստոս ամսին Էջմիածին քաղաքի «Պետտնկարանի» տարածքում գտնվող և 67-ամյա բնակչին պատկանող այգու մոտ հանդիպել է նույն տարածքում, որպես բանվոր, աշխատող համաերկրացուն: Փոխադարձ լարված և թշնամական հարաբերություններից դրդված՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին կրակայրիչով դիտավորությամբ այրել է վերոնշյալ տարածքում առկա չորացած խոտը, որի հետևանքով այրվել են 67-ամյա բնակչի այգու 40 հատ ծառերը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի՝ 2.710.00 ՀՀ դրամ գույքային վնաս:
Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, խաբեության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 40-ամյա համաերկրացուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ Էջմիածին քաղաքում իրեն պատկանող հողատարածքը մշակելու, 55.000 ԱՄՆ դոլարով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ, 2019թ. փետրվար ամսին վերջինիցս առձեռն ստացել է նշված գումարը, որը հափշտակել և ծախսել է իր կարիքների համար:
ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, նույն քաղաքում փոխադարձ համաձայնության գալով 54-ամյա մեկ այլ ԻԻՀ քաղաքացու հետ, հետագայում եկամուտը հավասար բաշխելու պայմանով, պարտավորվել է պահել Էջմիածին քաղաքի «խոզաբուծական» կոչվող տարածքում գտնվող վերջինիս պատկանող 304 գլուխ ոչխարները: Օգտագործելով 54-ամյա տղամարդու Հայաստանից բացակայելու առիթը՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին իրեն վստահված ոչխարները վաճառել է և դրա դիմաց ստացել 22.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը վերջինիս պահանջով վերադարձրել է, իսկ մնացածը պարտավորվել հետագայում վերադարձնել:
Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, 2019թ. մարտի 3-ին, խաբեության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելով, առաջարկել է ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն ներդրում կատարել Էջմիածին քաղաքում իր կողմից մշակվող հողատարածքում: Առձեռն ստանալով 2000 ԱՄՆ դոլարը՝ խաբեությամբ հափշտակել է այն՝ 49-ամյա տղամարդուն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT