Երևան
12 °C
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ նախորդ ամիս Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարազատները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրացնելով նրա կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ այլ իրավունքների վերաբերյալ հարցեր:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը:
30-ամյա Սարդարյանը, հիշեցնենք, որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել, եւ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:
Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուլիսի 22-ին բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով մինչ սեպտեմբերի 2-ը տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի եւ մի շարք այլ հարցերի մասին:
ՄԻԵԴ-ում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ Արա Ղազարյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Ղազարյան, ի՞նչ հարցեր եք բարձրացրել Ձեր գանգատում:
- Բարձրացրել ենք կյանքի իրավունքի հարցը, քանի որ Նարեկի կյանքը պոտենցիալ վտանգի տակ է, խոշտանգման հարցը, որովհետեւ նաեւ խոշտանգման վտանգի տակ է, նաեւ՝ անձնական կյանքի հարգման հարցը, որովհետեւ տեսանյութում, որ անընդհատ պտտվում է, եւ իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկում, նա խոցելի վիճակում էր, եւ ամենակարեւորը, որ վերջերս հայտնաբերեցինք, այն է, որ խոսակցության մեջ Նարեկն ասում է, որ Ադրբեջանից ապաստան է հայցել՝ սպիտակ դրոշը ձեռքին մոտենալով նրանց դիրքերին: Իրավաբանորեն այդ փաստն ինքնին նշանակում է հայցել ապաստան, այսինքն՝ եթե անձը սահմանը անցնելիս ասում է՝ օգնեցեք, ես փախել եմ այս երկրից, որ հանգրվանեմ ձեզ մոտ, դե ֆակտո ապաստանի հայց է, բայց դա նշանակում է, որ նրա նկատմամբ այժմ պետք է վարչական վարույթ հարուցված լինի, այլ ոչ թե քրեական գործ, եթե իհարկե նա հայցել է ապաստան:
- Բայց որքանո՞վ կարող է հավաստի լինել այդ տեղեկությունը:
- Հենց դրա վերաբերյալ էլ մենք տեղեկություն ենք խնդրել, որովհետեւ մեր պետական մարմինները պնդում են, որ նրան առեւանգել են, իսկ եթե առեւանգել են, նշանակում է չճանաչված ազատազրկում է, այսինքն՝ նրան ազատությունից զրկել են, բայց պետությունը դա չի ճանաչում: Հիմա մի հարց էլ է ծագում. եթե իսկապես նա հայցել է ապաստան, եւ Ադրբեջանը հանձն է առել այդ գործընթացը, ապա արդյո՞ք Ադրբեջանը ի վիճակի է նրա անվտանգությունն ապահովել այն դեպքում, երբ միջազգային ատյանները հաստատված են համարել, որ այնտեղ համատարած հայատյացություն է, եւ որ անազատության մեջ գտնվողների նկատմամբ բռնություն են կիրառում: Այսինքն՝ Ադրբեջանը այսպես թե այնպես պետք է ստիպված լինի Նարեկին երրորդ երկիր ուղարկել, որովհետեւ օբյեկտիվորեն չի կարող ապահովել նրա անվտանգությունը: Այս ամբողջը ցույց է տալիս, որ այդ տեսանյութը լեգենդ է, հնարովի պատմություն, որովհետեւ Նարեկը զբաղված էր իր խաղաղ աշխատանքով, եւ պարզապես նրա բախտը չբերեց, քանի որ ֆերման սահմանի մոտ էր: Եվ ուշադրություն դարձրեք՝ առաջին անգամ է, որ մեր իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել առեւանգման հոդվածով. դա նշանակում է, որ նրան առեւանգել են մեր տարածքից, իսկ իրավաբանորեն դա արդեն մարտահրավեր է, նոր կոնտեքստ:
- Նարեկի հարազատները ԱԱԾ-ում հարուցված գործով իրավահաջորդ ճանաչվե՞լ են, նախաքննության ընթացքից տեղեկացվա՞ծ եք:
- Այո, մենք նրանց ներկայացուցիչներն ենք, եւ փաստաթղթերի այն ծավալը, որ հնարավոր էր տրամադրել իրավահաջորդների ներկայացուցիչներին, ունենք եւ ուղարկել ենք Եվրոպական դատարան:
- ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումից մեկ ամիս է անցել, այս ընթացքում Ադրբեջանը որեւէ քայլ ձեռնարկե՞լ է, որեւէ տեղեկություն տրամադրե՞լ է ձեզ:
- Դեռ ոչ, բայց եւ Ադրբեջանն է պարտավոր կապի միջոց տրամադրել, եւ Հայաստանն է պարտավոր կապի միջոց հայցել Ադրբեջանից: Իհարկե, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի համագործակցում Հայաստանի հետ, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց հիշենք Սարիբեկյանի գործը, որով Եվրոպական դատարանը սահմանել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որ մարդու իրավունքների հարցերով պետությունները չհամագործակցեն: Ես ասեմ՝ երրորդ կողմի միջոցով նույնիսկ Հայաստանն ու Թուրքիան են համագործակցում, օրինակ՝ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով համագործակցում են արտահանձնման գործերով կամ խիստ կարեւորություն ներկայացնող փախստականների գործերով, այսինքն՝ միջանկյալ համագործակցությունն ընդունված է տարբեր պետությունների միջեւ:
- Իրատեսակա՞ն է, որ մինչ վերջնաժամկետի ավարտը Ադրբեջանն այդպես էլ որեւէ քայլ չի ձեռնարկի:
-Չէ, դա բացառվում է, այնպես չէ, որ իրենք կանտեսեն Եվրոպական դատարանի՝ հրատապ միջոց կիրառելու որոշումը, որովհետեւ դա կնշանակի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, եւ հարցն անմիջապես կմտնի Նախարարների կոմիտե, որը քաղաքական բանաձեւ պետք է ընդունի տվյալ պետության դեմ:
-Իսկ այդ տեղեկությունները որքանո՞վ են արժանահավատ լինելու մեզ համար:
- Դա արդեն այլ հարց է, տեղեկություններ այսպես թե այնպես կտրամադրի, բայց որքանով է հավաստի եւ ամենակարեւորը՝ որքանով է ամբողջական՝ հետագա քննության հարց է: Այսօր ամենահրատապ անհրաժեշտությունը կապի միջոց ապահովելն է, որպեսզի ընտանիքի անդամները կարողանան առանց միջնորդի, նկատի ունեմ՝ առանց Կարմիր Խաչի, շփվել Նարեկի հետ:
- Կարմիր խաչը օրերս հայտնեց, որ տեսակցել է Նարեկին: Ի՞նչ վիճակում էր նա, ի՞նչ հայտնի դարձավ այդ այցի արդյունքում:
- Դե, Կարմիր խաչի տեսակցություններից, որպես կանոն, ստացվում է այն տեղեկությունը, որ նորմալ է ամեն ինչ, իրեն լավ է զգում եւ այլն, եւ այլն: Շատ կցկտուր ծավալի տեղեկություն է, բայց ես չեմ մեղադրում Կարմիր խաչին, քանի որ նրանց մանդատը շատ սահմանափակ է, հումանիտար բնույթի է, իրավական գործընթացներին նրանք չեն խառնվում, շփվում են միայն հարազատների հետ: Մեր ունեցած տեղեկությունը այն է, որ նա լավ է, բայց նա անազատության մեջ է, իսկ եթե անազատության մեջ է, չի կարող ապաստան հայցող հանդիսանալ, այսինքն՝ հակասություն կա փաստերի եւ Ադրբեջանի հայտարարությունների միջեւ:
- Պարո՛ն Ղազարյան, միջանկյալ միջոց կիրառելիս ՄԻԵԴ-ը նշե՞լ էր, որ գանգատն առաջնահերթ է քննելու:
- Այո, առաջնահերթություն տրված է, ինչպես Կարեն Ղազարյանի գործին, բայց Ղազարյանի գործով այդ առաջնահերթությունը սկսեց աշխատել երկրորդ տարում, երկու տարի անց միայն սկսվեց կոմունիկացիան, մինչ այդ մենք միայն փաստեր էինք հավաքում եւ ուղարկում: Հուսով ենք, որ Նարեկի դեպքում ավելի արագ կզբաղվի Եվրոպական դատարանը:
- Վերջին դեպքն էլ օրերս Գուրգեն Ալավերդյանի հետ տեղի ունեցավ:
-Այդ դեպքում կոնտեքստը մի փոքր այլ է այնքանով, որ զինծառայողի մասին է խոսքը, բայց իրավունքի բնույթը նույնն է. դու չես կարող խոցելի վիճակում գտնվող անձին տեսանկարահանել եւ դա տարածել՝ նպատակ ունենալով զինված հակամարտության մյուս կողմին ցույց տալ, թե ինչպես ես նվաստացնում նրա քաղաքացուն: Դա Ժնեւի կոնվենցիայի, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՕդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի
Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին
Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին
«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ
Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ
Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ
Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ
Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել
ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ
«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար
Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT