Երևան
12 °C
Սեպտեմբերի 8-ին ՖՄԿ գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելև ելույթով հանդես է եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։
ԱԳ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ իրենց անչափ կարևոր ելույթների համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել նաև քննարկումը նախաձեռնած Նիգերի դերը, որի մայրաքաղաք Նիամեյում 1970թ. ծնունդ առավ Ֆրանկոֆոնիան՝ որպես Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն՝ այնուհետև հիմք հանդիսանալով այս տարի իր հինգերորդ տասնամյակը նշող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ձևավորման համար։
«Իր հիմնումից 50 տարի անց Ֆրանկոֆոնիան հանդես է գալիս որպես բազմակողմ համագործակցության կարևոր հարթակ, որը միավորված է ֆրանսերեն լեզվի և խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հիմնարար արժեքների շուրջ։
Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքներ կրող բազմաթիվ դերակատարների վրա, որոնց միավորում է խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատելու ընդհանուր ցանկությունը, ահաբեկչության աղետի դեմ պայքարի, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վճռականությունը:
Այն հենվում է նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու ամուր և անսասան հանձնառության վրա»,-ասել է Մնացականյանը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորել է նմանօրինակ քննարկման անցկացումն արդի գլոբալ առողջապահական, հումանիտար և տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում, որը սպառնում է խաթարել հասարակության համախմբվածությունը՝ առավել ընդգծելով միջազգային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության հաստատման անհրաժեշտությունը։
Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԱԽ շրջանակներում անցկացվող վերոնշյալ քննարկումը բնորոշել է որպես գործելու յուրօրինակ կոչ, համընդհանուր տոկունության և հավաքական կարողությունների փորձություն:
«Այս ժամանակահատվածում, երբ ճգնաժամի բացասական հետևանքներն ավելի ծանր են զարգացող երկրների և բնակչության առավել խոցելի շերտերի համար, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիան պետք է վերահաստատեն իրենց պատրաստակամությունը՝ խթանելու խաղաղություն ու համագործակցություն, համերաշխություն և միասին ապրելու արժեքները․ սա մարտահրավեր է երկու կազմակերպությունների համար, և մենք պարտավոր ենք գործել առավել արդյունավետ գլոբալ կառավարման ուղղությամբ:
Այս կապակցությամբ մենք վճռականորեն սատարեցինք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ զինադադարի վերաբերյալ կոչը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը՝ վերահաստատելով, որ հակամարտությունների կարգավորման գործընթացում ուժի և ուժի սպառնալիքը տեղ չունեն:
Մենք նաև մտահոգված ենք ատելության խոսքի աճով, ինչը հատկապես դրսևորվեց առողջապահական այս ճգնաժամի շրջանում: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել մեր հանձնառությունը հանդուրժողականությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքիը և մշակութային բազմազանության արժեքներին: Չնայած բազմակողմ համակարգի հսկայական ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել զինված բախումների, ապակայունացնող ռազմական սրացումների և քաղաքական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի դրսևորումների, այդ թվում՝ մեր անմիջական հարևանությամբ»,- նշել է նախարար Մնացականյանը:
Այդ առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Երևանի գագաթաժողովի խորհրդի կարևորությունը` նվիրված «Միասին ապրելու» արժեքների խթանմանը և Երևանի ֆրանկոֆոն կոչը՝ «Ապրել միասին»-ը, որով ամրագրվում է, որ ֆրանսախոս տարածքում «միասին ապրելու» գաղափարախոսությունը սահմանող խաղաղության, համերաշխության և ամբողջական հումանիզմի արժեքները հանդիսանում են համընդհանուր բարիք, հարստություն, և դրանք ամեն գնով անհրաժեշտ է պահպանել: Նախարարը հավելել է, որ «սա ակնհայտորեն Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության կարևոր հարթություն է, որի շուրջ մեր տեսլականներն ու նպատակները միաձուլվում են»:
Եզրափակելով խոսքը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը երկու կազմակերպությունների միջև համագործակցության խթանմանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի համատեղ ջանքերի շնորհիվ այդ համագործակցությունն առավել կամրապնդվի՝ բացելով համագործակցության նոր խոստումնալից հեռանկարներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT