Երևան
12 °C
Սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
«Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխվստահության վրա: Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արևելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը:
Երկու երկրների միջև առկա է ավանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հաճախակի բնույթ են կրում երկու երկրների ԱԳ նախարարների շփումները տարբեր միջազգային հարթակներում: 2020թ. փետրվարին Կահիրեում անցկացվեցին հայ-եգիպտական քաղաքական հերթական խորհրդակցությունները։
Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում։ Սերտ համագործակցություն է ծավալվում կրթամշակութային, առևտրատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում:
Երկու երկրների խորհրդարաններում գործում են հայ-եգիպտական բարեկամական խմբեր։
Գործում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որը մինչ այժմ գումարել է 5 նիստ: Երկկողմ առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է 5,8 մլն դոլար։
2017թ․-ին մեկնարկել են եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերության Հուրգադա-Երևան և Շարմ էլ-Շեյխ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ։ Եգիպտոսը հանդիսանում է հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը։
Անկախությունից ի վեր տարբեր ոլորտների շուրջ 2000 հայ մասնագետներ Կահիրեում մասնակցել են Զարգացման գործընկերության եգիպտական գործակալության կողմից կազմակերպած ծրագրերին։ Կահիրեի համալսարանում Հայաստանի բուհերի ուսանողները մասնակցում են արաբերեն լեզվի վերապատրաստման ամենամյա դասընթացներին։ 2007թ. Կահիրեի Համալսարանում հիմնվել է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը:
Պարբերական բնույթ են կրում մշակութային միջոցառումները. երկու երկրներում համապատասխանաբար անցկացվում են Հայաստանի և Եգիպտոսի մշակութային օրեր։
Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության 5 տասնյակից ավելի փաստաթղթեր ներդրումների խրախուսման, գիտության և կրթության, մշակույթի, առողջապահության, կրկնակի հարկումը բացառելու, առևտրի, մաքսային, օդային հաղորդակցության, իրավական, գյուղատնտեսության, տնտեսական համագործակցության և այլ ոլորտներում:
Հայ-եգիպտական պաշտոնական հարաբերությունների ձևավորման և ամրապնդման գործում նշանակալի ավանդ է ունեցել հայ համայնքը: Վերջինս հանդիսանում է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության՝ դարերի պատմություն ունեցող ավանդական օրրաններից մեկը: Եգիպտահայ համայնքի թիվը կտրուկ աճել է, երբ ավելի քան մեկ դար առաջ այդտեղ ապաստան են գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ:
Եգիպտահայ համայնքը լուրջ ներդրում է ունեցել ժամանակակից Եգիպտոսի պետականության կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով ազդեցիկ պետական և հասարակական դիրքեր։
Եգիպտոսի հայ համայնքն ունի ազգային ինքնության, լեզվի և կրոնի պահպանման ներուժ։ Գործում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային, մարզական ակումբներ, լույս են տեսնում թերթեր և ամսագրեր: Ներկայումս Եգիպտոսում բնակվում է շուրջ հինգ հազար հայ, ովքեր հիմնականում տեղակայված են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում»,-ասված է Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT