Երևան
12 °C
Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը քննարկելու ընթացքում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձավ այն դատական գործերին, որոնց հետևանքով ՀՀ-ն նյութական վնաս է կրել, ինչպես նաև հարված է հասցվել երկրի հեղինակությանը: «Դա A1+-ի, Թեղուտի, գլխավոր պողոտայի բազմաթիվ քաղաքացիների ունեզրկման վերաբերյալ գործերն են»,- մանրամասնեց պատգամավորը՝ հարց բարձրացնելով. «Այդ նույն գործերով այսօր այդպիսի որոշումներ կկայացնեի՞ք»:
«Ձեր կողմից մատնանշվա «ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ»,-ի գործով այն, ինչ որ կարդացել եմ ՄԻԵԴ-ի վճռում, չեմ հանդիպել դատավորի կողմից որևէ խախտում թույլ տալու մասին ամրագրման որևէ հատվածի, այլ այնտեղ ուղղակիորեն արձանագրված է, որ դատական գործողությունների արդյունքում արդարադատության, արդար դատաքննության իրավունքի խախտում տեղի չի ունեցել, իսկ Թեղուտի գործերով կայացված դատական ակտերի հետ կապված ընդամենը կարող եմ արձանագրել հետևյալը. որպեսզի հասկանանք, թե որևէ դատավոր որևէ մեղավորություն ունի, նախ պետք է վերլուծենք այդ դատավորի լիազորությունների շրջանակը, իսկ քանի որ այդ ժամանակահտվածում ես Վճռաբեկ դատարանի դատավոր եմ եղել, պետք է գնահատական տալ՝ հասկանալու համար՝ արդյոք Վճռաբեկ դատարանը ներկայացրած բողոքը այդ տեսքով պարտավոր էր վարույթ ընդունելու, թե՝ ոչ: Բողոքները բավական համոզեցուցիչ չեն եղել»,-նշեց Խունդկարյանը:
«Այն գործերի, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը շատ հիմնավոր որոշումներ է կայացրել ընդդեմ ձեր կայացրած դատական ակտերի»,-արձագանքեց Բաբաջանյանը:
Անկախ պատգամավորը նաև հարց էր ուղղել հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովում արձանագրված խախտումների վերաբերյալ: Խունդկարյանն էլ հայտարարեց՝ ՍԴ դատավորի անդամի թեկնածուի ընտրության հարցում որևէ անճշտություն չի եղել: «Անորոշություն ընտրությունների ժամանակ տեղի չի ունեցել, և համապատասխան հաշվիչ հանձնաժողովը, ունենալով արդյունքերը ՝194 քվեաթերթիկը քվեատուփում վեր է լուծել և արդյունքում ամփոփել է, թե ով է տվյալ քվերակությանը հաղթող ճանաչվել»:
Խունդկարյանը նաև մանրամասնեց, որ ընդհանուր ժողովում դատավորի 6 ընտրություն է եղել: «Մենք ունեցել ենք Բարձրագույն դատական խորհրդիի անդամի ընտրություն և ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և անճշտություն, որ բացահայտվել է ենթադրյալ: Դա տեղի է ունեցել ԲԴԽ-ի անդամի ընտրության արդյուքների ամփոփման տեսանկյունից, որից հետո հաշվիչ հանձնաժողովի կողմից վերահաշվարկում կատարելու արդյունքում պարզվել է, որ ընդամենը հաշվիչ հանձնաժողովի թերացումն է: Իրականում քվեատուփում հենց 194 քվերաթերթիկ է եղել, բայց գուցե ծանրաբեռնված աշխատանքի արդյունքում, չգիտես ինչու, նրանց մոտ ստացվել է 204»:
Արձագանքելով Խունդկարյանի պատասխանին, Բաբաջանյանը նշեց. «Դուք ընտրությունների վերաբերյալ պատասխանեցիք այնպես, ինչպես 20 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին պատասխանում: Թղթերով ամեն ինչ նորմալ է, վերջնարդյունքի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել, և նույնիսկ բարոյական վերաբերմունք չեք ուզում հայտնել, թե ցավ եք ապրում, որ այդ ընտրությունների նկատմամբ կա անվստահություն ունեք: Դուք ինքներդ կարող էիք նոր ընտրություններ նախաձեռնել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT