Երևան
12 °C
Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը՝ իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը տվել է մակերեսային պատասխաններ՝ մանրամասն տեղեկություններ չներկայացնելով:
30-ամյա Սարդարյանը, հիշեցնենք, որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել, եւ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:
Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուլիսի 22-ին բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով մինչ սեպտեմբերի 2-ը տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի եւ մի շարք այլ հարցերի մասին:
Փաստաբան Արա Ղազարյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների, դրանց արժանահավատության մասին.
- Պարո՛ն Ղազարյան, ի՞նչ տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի, կարգավիճակի մասին:
- Իրենք ասում են, որ Նարեկը ապաստան է հայցել, եւ միեւնույն ժամանակ նրանց պատասխանից հասկացվում է, որ նա անազատության մեջ է. դրանք հակասում են իրար, որովհետեւ եթե ապաստան է հայցում, դա բացառում է քրեական վարույթը, վարչական վարույթ է, եւ պետք է այդ հարցը լուծել, նոր որոշել՝ ապօրինի սահմանը հատելու հիմքով գո՞րծ հարուցել, թե՞ ոչ: Ասում են՝ այս պահին իր դեմ հարուցված քրեական գործ չկա, քրեադատավարական կարգավիճակ չունի, միայն ապաստան է հայցել, այլ մանրամասներ չեն ներկայացնում: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում կա թշնամական մթնոլորտ, եւ հարց է՝ արդյո՞ք նրանք կարող են ապահովել Նարեկի անվտանգությունը:
- Գտնվելու վայրի, պայմանների մասին ի՞նչ են նշել, ինչի՞ց եք հասկացել, որ անազատության մեջ է:
- Ասում են, որ գտնվում է մի հաստատությունում, որը գտնվում է զինվորական ոստիկանության հսկողության ներքո, ասում են, որ նրան ստուգել է զինվորական կայազորի բժիշկը, եւ ամեն ինչ նորմալ է, բայց նրա հեռախոսը առգրավվել է, եթե ազատության մեջ լիներ, կկարողանար զանգահարել իր հարազատներին, պարզ չէ՞, որ եթե չի կարողանում, ուրեմն անազատության մեջ է: Հեռախոսը մնում է առգրավված, դրա առգրավումը նշանակում է կապի բացակայություն, իսկ անձին կապից կամ արտաքին աշխարհից զրկելը անազատության հատկանիշներից մեկն է:
- ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշման մեջ կար նաեւ հարց՝ արդյո՞ք Նարեկ Սարդարյանը հնարավորություն ունի լիարժեքորեն շփվել իր հարազատների եւ ՀՀ իշխանության հետ: Այս հարցին Ադրբեջանը կոնկրետ պատասխան տվե՞լ է:
- Ո՛չ, չի տվել, ամենայն մանրամասնությամբ այդ հարցին չեն պատասխանել, բայց փաստ է, որ հեռախոսը առգրավված է:
- Ընդհանուր առմամբ Ադրբեջանի պատասխանը գոհացնող չէ՞:
- Ո՛չ, իհարկե, մեր հաջորդ քայլերն ենք մշակում, որոնց մասին ընթացքում կտեղեկացնենք:
- Իսկ Կարմիր խաչի կողմից նոր տեսակցություն եղե՞լ է:
- Դե, Կարմիր խաչը կցկտուր տեղեկություններ է տալիս: Ընդհանրապես, եթե Նարեկը ապաստան հայցող է, Կարմիր խաչն այստեղ անելիք չունի: Սա էլ է հակասող տեղեկություններից մեկը. ի՞նչ կապ ունի Կարմիր խաչը, եթե այն զբաղվում է զինված հակամարտության կողմերի՝ գերեվարության մեջ գտնվող զինվորականների հարցով, ընդ որում՝ միայն հումանիզմի տեսանկյունից, իրավական գործընթացներին չի խառնվում, այսինքն՝ եթե անձը պարզապես ապաստան է հայցում, Կարմիր խաչը չունի ոչ մի գործառույթ կամ լիազորություն: Սա էլ է խնդիր, որը մենք բարձրաձայնելու ենք:
- Այսինքն՝ ապաստան հայցելու վերաբերյալ իրենց պնդումը որեւէ կերպ չի՞ կարող արժանահավատ լինել մեզ համար:
- Միանշանակ, ի սկզբանե էլ ո՞վ էր հավատում, հարազատների համար էլ տարօրինակ էր: Ապաստանը սովորաբար հայցում են պետական ինստիտուտներից, ոչ զինվորական, եւ նորից եմ ասում՝ ապաստան հայցողը չի կարող գտնվել անազատության մեջ:
- Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել: Դրա շրջանակում գործողություններ կատարվո՞ւմ են:
- Դե, քրեական գործը հարուցված է առեւանգման փաստով, սա համադրվում է Ադրբեջանից ստացվող տեղեկությունների հետ, նրանք իրենց վարույթն են իրականացնում, որը մեզ հիմա քիչ է առնչվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT