Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շուտով կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը:
Որոշման հրապարակումից առաջ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիք ունի՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Գնա՝ դատավորին հարցրու, ինձ ինչի՞ ես հարցնում»:
Ըստ Ծառուկյանի՝ այն, ինչն ինքն անում է հանուն ազգի, հանուն ժողովրդի, հանուն պետության, իր համար հպարտություն է, պատմություն. «Այսօր՝ հունիսի 5-ից հետո, քաղաքական հետապնդում է Ծառուկյանի վրա, ես խոսում եմ խնդիրը, պրոբլեմը, դրա լուծումը, այսօր ՀՀ անկախ պետությունում՝ 2008 թ. մինչ օրս, ընտրակաշառքի 7 դեպք է եղել, որոնցից ամենամեծ որոշումը եղել է ստորագրության հանձնելը, բայց այսօր երկրորդ ամենամեծ քաղաքական ուժին ուզում են ձերբակալել, որ քննությանը չխոչընդոտի»: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երեք ամիս է՝ ազատության մեջ է, իսկ գործով զբաղվում են հարյուրավոր քննիչներ, եւ որեւէ խնդիր այս ընթացքում չի եղել. «Ես ասել եմ, ասում եմ՝ հեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ, ոչ հասկացել են, ոչ պատկերացրել, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել, ՀՀ-ն որեւէ երկրի հետ բարեկամական կապ, աջակցություն, հաշվի նստել չկա, նայում ես սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտները, մարդկանց հասցրել են աղքատության, անդունդի եզրին, մարդը կորցնում է իր տունը, գործը, ունեցածը»:
Ծառուկյանը «Իմ քայլ»-ի պատգամավորներին խնդեց շփվել վարչական շրջաններում, մարզերում, գյուղերում ապրող մարդկանց հետ, որպեսզի նրանց ապրելակերպը հասկանան, տեսնեն, որ մարդիկ էլ ճար չունեն. «Այն խոստումները, բաժակաճառերը, հեքիաթները, որ ասել են, լրիվ օդ է, ես հարցն եմ ասել, խնդիրը եւ լուծումը, ես անցած ճանապարհ ունեմ, փորձ ունեմ, տիրապետում եմ, ասել եմ լուծումը մեր պետության բյուջեի սահմաններում, մարդիկ գնացել են Կառավարության դիմաց հացադուլ են անում, դուրսն են քնում, բանկերի դիմաց են քնում, որովհետեւ ճար չունեն, կործանման եզրին են»:
ԲՀԿ ղեկավարը պնդեց՝ իրեն կալանավորելը խնդրի լուծում չէ, իրենից պետք չէ վախենալ. «Ծառուկյանը շատ հպարտ է, որ քննադատելով, լուծումն ասելով՝ այսօր ուզում են չխոսա, Ծառուկյանին թող հերոսացնեն, այո, անձնական խնդիր չկա, պաշտոնի պահանջ չկա, ես 50-ից 100 քաղաքացու հետ շփվում եմ, սիրտս լցվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ Կառավարությունն անգամ իր վերաբերմունքն է փոխել քաղաքացիների նկատմամբ. «Տաք տեղը տեսել են, առաջ ասում էին՝ ժողովուրդը ոնց ասի, հիմա անգամ վերաբերմունքն է փոխվել, ալարում են մարդկանց հետ հանդիպել, խոսել»: Նա պնդեց, որ երկրի վիճակն օր օրի ավելի է վատանում:
Հիշեցնենք, որ այսօր դատարանում պետք է քննվի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն նախքան դա պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին: Այս պահին դեռ պարզ չէ, թե դատարան ինչ որոշում է կայացրել դրա վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT