Երևան
12 °C
Արմավիրի մարզի Պտղունք գյուղի երեկվա հրդեհից տուժած 10 ընտանիքները ժամանակավոր տեղավորվել են իրենց բարեկամների եւ ընկերների տանը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Պտղունքի համայնքապետ Կարապետ Արտենյանը:
«Նույն գյուղից են էլի, մեկը եղբայր ունի, մեկը՝ քույր, մյուսը՝ ընկեր, առանձին ապրող երեխաներ: Ամեն մեկը մի տեղ տեղավորվել է ժամանակավոր»,- ասաց նա: Գյուղապետը նաեւ նկատեց՝ ճիշտ է, առայժմ անտուն մնացածների հարցը լուծված է, բայց երկարաժամկետ չէ: Տուժածների թվում եղել են մի քանի միայնակ ծնողներ, որոնք կարող են իրենց ամուսնացած երեխաների տանն ապրել: Բայց կան նաեւ ընտանիքներ, որոնք 5 եւ ավելի անդամից են բաղկացած եւ ունեն առաջնային լուծման կարիք:
Պտղունքում նոր դպրոց են կառուցում, որը շուտով ավարտին կհասցվի: Ըստ գյուղապետի՝ մտածում են դպրոցի հին շենքից մի հատված հատկացնել տուժած ընտանիքներին:
Հիշեցնենք՝ Պտղունք գյուղի Շիրազի փողոցում հրդեհից այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել է մոտ 1300 քմ հատված։
Գյուղապետը հայտնեց, որ վառված տներից ոչ մեկը պիտանի չէ բնակության համար, բայց որոշակի ապրանքներ պահպանվել են: Արտենյանը պատմեց, որ երեկ հրդեհը բռնկվելուն պես միանգամից փրկարարական արագ կանչ են գրանցել, սակայն չի հաջողվել տները փրկել, քանի որ դրանք փայտից էին. «10 րոպեում արդեն բոլորն այստեղ էին՝ փրկարարներով, շտապօգնության մեքենաներով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ճանապարհներն էին բացում: Շատ օպերատիվ եւ լավ աշխատանք տարան, բայց քանի որ 50-ականներին կառուցված բաղդատից տներ էին, կրակը թափով տարածվում էր, ու հնարավոր չէր ինչ-որ բան անել: Ժամանակին կարողացանք միայն մարդկանց տարհանել, ու, փառք Աստծո, ոչ մի տուժած չկա»:
Արտենյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է նաեւ որոշակի գույքի տարհանում իրականացնել. սառնարան, որոշ պիտանի իրեր, սակայն հագուստեղենն ու մնացած օգտագործման պարագաները մնացին տներում, որոնք կրկին հնարավոր է դուրս բերել: «Այսօր առավոտ որոշ մարդիկ մտան իրենց տներ, տեսան, որ անհրաժեշտ պարագաներից՝ երեխաների շորեր եւ այլն, բաներ կան, որ փրկվել են»,- ասաց նա:
Գյուղապետը հայտնեց, որ Արմավիրի մարզպետն այսօր առավոտյան մեծ տոպրակներով սնունդ է ուղարկել ամեն ընտանիքի: Մի քանի օրվա սննդի պաշարը հերթով բաժանել են բոլորին: «Մենք լույս չունեինք, քանի որ համայնքապետարանը մոտիկ էր հրդեհի կենտրոնին: Հիմա արդեն լույս ունենք: Մարդկանց կասեմ, որ այստեղի այգում կարող են իրենց սառնարանները միացնել, հարմարեցնել եւ սնունդը մեջը դնել, չփչանա»,- նկատեց նա:
Արտենյանը նաեւ գրություն է ուղարկելու Արմավիրի մարզպետարան, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, ուսումնասիրեն եւ հասկանան՝ ինչքան գումար կպահանջվի բնակչությանն աջակցություն տրամադրելու համար: «Բայց դեռ մի քանի օր պետք է, որ խելքի գանք, այս վիճակն անալիզ անենք: Կներկայացնեմ մարզպետարան, իրենք էլ՝ Կառավարություն, նոր կհասկանանք»:
Ավելի ուշ Արմավիրի մարզպետարանից էլ ՀԺ-ին հայտնեցին, որ դիտարկվում է անտուն մնացածներին ժամանակավոր տրամադրել համայնքի դպրոցի շենքից մեկ հատված: «ՀՀ Արմավիրի մարզպետարանը համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկում է իրավիճակից բխող հետագա գործողությունների հարցը»,- հավելեցին մարզպետարանի լրատվական բաժնից:
ԱԻՆ լրատվականից «Հայական ժամանակին» հայտնեցին, որ այս պահին խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է եւ հրդեհի պատճառը կպարզվի Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության ուսումնասիրությունից հետո: Սակայն ավելի վաղ գյուղացիները մասնավոր զրույցում հայտնել էին, թե հոսանքի տատանումից է կրակը բռնկվել։ Այս գյուղում հոսանքի անջատումներ պարբերաբար են լինում։ Կրակը բռնկվել է գյուղի ամենահին տնից, որը 30- ականների փայտե շինություն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT