Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցով որոշում կայացնելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23:00-ին:

Հիշեցնենք՝ այսօր շուրջ 9 ժամ շարունակ ընթացավ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը: Նիստի սկզբում պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին, որը, սակայն, այն մերժեց՝ բավարար հիմքերի բացակայությամբ պայմանավորված: Դրանից հետո արդեն սկսվեց բուն միջնորդության քննությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավորների այն «ղազագրերին», որոնք հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Հիշեցնենք՝ դրանցով պատգամավորները պարտավորվում էին որոշակի քանակի ձայներ ապահովել 2017 թվականի ընտրությունների ժամանակ: Ըստ պաշտպանի՝ կալանավորման նախորդ միջնորդության քննության ժամանակ մեղադրանքի կողմը դրանք չէր ներկայացրել դատարան, միայն իրենք էին անդրադարձել՝ ցույց տալու համար, որ նախաքննական նյութ են հրապարակում: Հետագայում, երբ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, Վերաքննիչ դատարանը անդրադարձել է այդ հանգամանքին՝ ասելով, որ դատարանը թույլ է տվել հղում անել դրան, սակայն չի պահանջել այդ փաստաթղթերը եւ չի գնահատել՝ խոչընդոտման համար դրանք էական են թե չէ: Ըստ պաշտպանի՝ դատարանը նման իրավունք չուներ, եթե կողմը այդպիսի պահանջ չէր ներկայացրել. «Այսօր էլ դատարանում ասում էինք, որ եթե Վերաքննիչ դատարանը անօրինական որոշում է կայացրել, դա չի նշանակում, որ նույնը պետք է նաեւ ինքը շարունակի»:

Այնուամենայնիվ, Երեմ Սարգսյանը նշեց, որ այդ փաստաթղթերը չեն կարող վկայել Ծառուկյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկի մասին. «Այդ հայտարարագրում գրված է, որ անձինք ռեյտինգային կարգով ցանկանում են առաջադրվել, հայտնվել ցուցակի առաջատար դիրքերում եւ դրա համար պարտավարվածություն, համոզմունք ունեին որոշակի ձայն ապահովել, եթե չապահովեին, պարտավորվում էին հավականություններ չունենալ. Ծառուկյանը կարո՞ղ էր այս հայտարարությունների միջոցով խոչընդոտել, բացարձակ ոչ»: Սարգսյանի կարծիքով՝ եղել է քաղաքական բնույթի խնդիր է, եւ դրանք չէր կարող դրվել գործի հիմքում:

Պաշտպանը հիշեցրեց, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել 3.5 ամիս առաջ, եւ այս ընթացքում չի արձանագրվել որեւէ քայլ, որը կվկայեր Ծառուկյանի կողմից անօրինական վարքագծի մասին. «Ցանկացած դեպքում, երբ պարոն Ծառուկյանը քաղաքական հայտարարություն է անում, հետեւում են քննիչների, դատախազների, դատավորների արձագանքները, այս դեպքում էլ, երբ հայտարարվեց համատարած հանդիպումների մասին, երբ նշեց, որ խնդիրները պետք է բարձրաձայնվեն աշնանային նստաշրջանի ընթացքում, նույնը եղավ. կամ նրանց հանձնարարում են, կամ ուշադիր հետեւում են մամուլին եւ արագ որոշումներ են կայացնում, որպեսզի հետո լավ հանդես գան քաղաքական իշխանության մոտ՝ ասելով, որ արել են ամեն ինչ»:

Երեմ Սարգսյանի կարծիքով՝ եթե դատարանը նրան կալանավորելու որոշում կայացնի, այդպիսով կհիմնավորի քրեական գործի քաղաքական լինելու հանգամանքը:

Պաշտպանը նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշմանը Գագիկ Ծառուկյանը ներկա կգտնվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3173 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս