Երևան
12 °C
Նոր կորոնավիրուսի պարտադրած նոր կենսակերպը ոմանց համար սովորական է դարձել, ոմանց համար էլ՝ անտանելի: Դիմակներով շրջելը շատերի համար հեղձուցիչ է, անհարմար, քրտնեցնող, եւ նրանք փորձում են օգտագործել ամեն հարմար առիթ դիմակի մասին «մոռանալու» համար:
Համաճարակաբանները հիշեցնում են՝ վարակն օդակաթիլային է, դիմակ դնելու պահանջն անհիմն կամակորություն չէ, այլ հիմնական միջոց՝ վարակի մասնիկների տարածումը կանխարգելելուն ուղղված: Պետությունները խստացնում են վարչական մեխանիզմները, սակայն էական մնում է մարդու ինքնակամ ընտրությունը՝ դիմակով լինել այն միջավայրերում, որտեղ, հավանական է, կան վարակակիրներ:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հաղորդում է անսովոր դեպքի մասին, երբ կինը, որ կորոնավիրուսի անախտանիշ վարակակիր է եղել, վարակել է ընդհանուր առմամբ 71 մարդու՝ Չինաստանի իր շենքի վերելակում մի քանի րոպե անցկացնելով:
Վիճակագրությունն ավելի ընդգրկուն տվյալներ է տալիս Եվրոպայից. կորոնավիրուսն այստեղ անցյալ շաբաթ նոր ռեկորդներ է սահմանել: Եվրոպական մի շարք երկրներում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Ավստրիայում, Իսլանդիայում, Հունգարիայում սեպտեմբերի կեսերից գրանցվել է վարակի տարածման կտրուկ աճ: Հակավարկանիշի առաջին հորիզոնականում է Իսպանիան, որտեղ վերջին օրերին օրական հայտնաբերվել է ավելի քան 14 հազար վարակված մարդ, ինչը 1.5 անգամ ավելին է, քան ապրիլին գրանցված բարձրակետերը: Ցուցանիշների նման ոստյունը, ըստ վարակաբանների, պայմանավորված է դպրոցական-ուսանողական կյանքի ակտիվացմամբ ու սառչող եղանակով. գալիս է սուր-շնչառական վարակների շրջանը:
Երեկվանից մեր երկրում պատերազմ է. հավաքակայաններում խմբվում են սահման մեկնողները, արյունաբանական կենտրոններում վիրավորների համար արյուն հանձնողների հերթերն են, եւ ռազմադաշտից ստացվող ծանր լուրերի ներքո դժվար է պահանջել դիմակ դնել, պահպանել սոցիալական հեռավորություն: Դա կարծես նույնիսկ որպես ծաղր է հնչում: Իսկ անտեսանելի վտանգն, այնուամենայնիվ, թեւածում է ռազմաշունչ մթնոլորտում՝ սպառնալով անկանխատեսելի հետեւանքներով:
«Նման իրավիճակում, իհարկե, վարակի տարածումն առավել ռիսկային է դառնում»,- մեզ հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը: «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, եւ այն մարդիկ, որ ինքնամեկուսացման մեջ են գտնվում, կոնտակտավոր են, այսինքն՝ կասկած կա, որ վտանգավոր կարող են լինել, դիմում ենք, որ նրանց չտանեն բանակ: Բայց նաեւ հասկանալի է, որ լիարժեք ամբողջը վերահսկել հնարավոր չի. գիտեք, որ հիվանդության անախտանիշ դեպքեր են լինում: Մենք կոչ ենք արել մարդկանց, որ չկորցնեն զգոնությունը, պահպանեն հակահամաճարակային կանոնները, քանի որ որքան պահպանվեն հակահամաճարակային կանոները, այնքան նվազ ռիսկային կլինի այս իրավիճակը»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունենում դիմադրողականության վրա մարդու հուզականության բարձր մակարդակը, ադրենալինի մեծ չափաբաժինները՝ Արտավազդ Վանյանը խորհուրդ տվեց անհարկի չկարեւորել դիմադրողականության դերը.
«Ճիշտ է, դիմադրողականությունն իր նշանակությունն ունի, բայց վարակը եթե տարածվում է, վարակում է: Եթե դիմադրողականությունը բարձր է, մարդը թեթեւ է տանում, սակայն վարակը փոխանցում է: Հիմա մեր հիմնական նպատակն է, որ կանոնները պահպանելով՝ վարակի տարածման տեմպը շատ չմեծանա: Դեռ մինչեւ պատերազմն արդեն իսկ մենք տեսնում էինք վարակի տարածման կորի բարձրացում: Բարձրաձայնել էինք, որ կանոնները չեն պահպանվում, բնակչության զգոնությունն էլ թուլացել է: Իսկ սուր-շնչառական վարակների տարածման շրջանը մոտենում է: Մենք դիմել ենք մեր բնակչությանը, որ պահպանեն կանոնները, քանի որ այս շրջանում ոչ միայն մեզ մոտ, այլեւ ողջ աշխարհում ավելանում է սուր-շնչառական հիվանդությունների տարածումը: Եվ դիմակ կրելով մենք ոչ միայն Covid-19-ն ենք կանխարգելում, այլեւ՝ մյուս սուր-շնչառականները: Այս ամառն էլ, գարունն էլ մեզ ցույց տվեց, որ դա այդպես է. բոլոր ինֆեկցիաների գծով նվազում արձանագրեցինք. եթե համեմատում ենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածների թվերի հետ, բավական մեծ նվազում ունենք»:
Մարդիկ հոգնել են «կորոնայից», «դիմակից», դրա մասին լսելուց ու խոսելուց, իսկ պատերազմի վտանգների ֆոնին այդ ամենն առավել անկարեւոր է թվում: Այս դիտարկմանն ի պատասխան Վանյանն ասաց, որ հիվանդության վտանգն անհնար է անտեսել, իսկ դրա հաղթահարման համար ուղղակի անհրաժեշտ է, որ մարդիկ շարունակեն պահել հակահամաճարակային կանոնները:
«Առողջապահական համակարգով չէ, որ կորոնավիրուսը պետք է հաղթահարվի թե մեզ մոտ եւ թե ամբողջ աշխարհում: Եթե ամեն մեկս մեր մասնակցությունը չունենանք, ի վերջո, այս հիվանդությունը չի հաղթահարվի, թվերը չեն նվազի: Սա օդակաթիլային վարակ է, ինչպես՝ գրիպը: Հաղթահարե՞լ ենք գրիպը. իհարկե, ոչ: Ժամանակ առ ժամանակ էլի դիմում ենք բնակչությանը, փակում ենք դպրոցները, քանի որ նաեւ այդ օդակաթիլային վարակի տարածումը կապված է մեկ տեղում մարդկանց կուտակումների հետ, դրա կանխարգելումը՝ յուրաքանչյուր անձի վարքագծից: Մեր այսօրվա հիմնական խնդիրը սա հաղթահարելն է, ինչպես հաղթահարել ենք կարմրուկը, կարմրախտը, ի վերջո, կորոնավիրուսի համար էլ պիտի լինի պատվաստանյութ»:
Դիտարկմանը, թե առայժմ, ինչպես մասնագետներն են փաստում, չի կարող խոսվել արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութի մասին. դա տեւական մեկ-երկու տարվա հարց է՝ նա արձագանքեց. «Մինչ այդ ամեն մեկը պիտի գիտակցի, որ պիտի չվարակվի, որ չվարակի: Մինչդեռ հարսանիքներ անում էին, չէ՞, մինչեւ պատերազմը՝ եւ առանց որեւէ կանոն պահելու, ու տարածում էին վարակը: Դեպք ունենք, որ կազմակերպել էին էքսկուրսիա, որի ընթացքում մասնակցել էին հոգեհանգստի արարողության, որտեղից մենք շարունակական ունեցանք վարակակիրներ: Եթե նույն հարսանիքի կամ հոգեհանգստի ժամանակ պահպանեին կանոնները, մենք նման աճ չէինք արձանագրի: Դրա համար էլ հենց մեր խիստ միջոցառումները պիտի վերաբերվեն կուտակումներին, քանի որ հենց այդտեղ կարող է վարակը շատ արագ տարածվել»:
Արտավազդ Վանյանն ընդգծեց, որ եթե մենք պատերազմական իրավիճակում ենք, սպասվում է առողջապահական համակարգի շատ որոշակի ծանրաբեռնվածություն. «Վիճակը հուզական է, բայց գիտակցում ենք, որ վարակի տարածումը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել նաեւ մարտիկների համար: Կարեւոր է առողջությունը մեր բոլորի՝ հենց նույն զինվորի, որ պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի»,- ամփոփեց համաճարակաբանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT