Երևան
12 °C
ՀՀ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդմանը, որը նվիրված էր արցախա-ադրբեջանական շփման գծում արդեն երեք օր տեղի ունեցող թեժ մատերին:
Ի պատասխան լրագրողի հարցին վարչապետը ասել է. «Առավոտյան նորությունն այն է, որ Ադրբեջանը գնդակոծել է անմիջապես հայկական գյուղերը: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զինուժը սկսել էր լայնածավալ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ եւ արդեն 3 օր է ռմբակոծում են ԼՂ բնակավայրերը՝ օգտագործելով հրետանի եւ հարձակողական տեխնիկա։ Ցավոք, ունենք զոհեր ոչ միայն զինվորականների, այլ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում»:
Վարչապտը նշել է, որ Թուրքիան փաստացի ներգրավված է այս գործընթացում:
«Մեր հավաստի տեղեկություններով` ռազմական ինստրուկտորները և բարձրաստիճան զինվորականները այժմ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և տեղ-տեղ, նույնիսկ, ղեկավարում են ռազմական գործողությունները: Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի տարածում վարձկաններ է հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան` Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Ընդ որում տեղեկություն կա, որ արդեն Ադրբեջանի բնակավայրերում բախումներ են տեղի ունեցել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, որովհետև վարձկանները փորձում են շարիաթի կանոններ մտցնել այդ գյուղերում: Նրանք մտնում են խանութներ և ստիպում, որ նրանք դադարեցնեն ալկոհոլի վաճառքը և այլն»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը, պատասխանելով այսօր Հայաստանի տարածքում ռուսական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցման վերաբերյալ հարցին, նշել է, որ դա փաստ է, ինչով մեկ անգամ եւս ապացուցվում է իր ասածը:
«Ակնհայտ է, որ հիմա և' Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական վտանգի տակ: Եվ մեր տեղեկություններով Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտությունում առավել լայնամասշտաբ ներգրավվելու համար: Իրենք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը տեղափոխեն Նախիջևան: Ունենք տեղեկություն, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Դա գաղտնիք չէ: Օգոստոսից թուրքական զորամասերը գտնվում են Ադրբեջանի տարածքում եւ համատեղ զորավարժություններ են իրականացրել, եւ հենց այդ զորավարժությունների անմիջական շարունակությունն է Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա պատերազմ է՝ հսկայական ավերածություններով, զոհերով ու ռազմական մասնակցությամբ, եւ հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդն այս պատերազմը դիտարկում է որպես գոյությանն ուղղված վտանգ:
«Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանին հայտարարված պատերազմ: Հայաստանը հարկադրված է օգտագործել ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պահանջի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, որովհետև այստեղ նրա ներկայությունը Հարավային Կովկասում լավ բանի չի բերի եւ կարող է հանգեցնել իրավիճակի սրման»,- ասել է վարչապետը եւ նշել, որ միջազգային հանրությունը պետք է պարտադրի Ադրբեջանին դադարեցնել մարտական գործողությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT