Երևան
12 °C
Քարդաշյան ընտանիքի անդամները շարունակում են սոցիալական հարթակների իրենց մեծ լսարաններն օգտագործել՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմական գործողությունների կողմը: Մասնավորապես՝ նրանք աղոթում են Հայաստանի համար, կիսվում գրառումներով, որտեղ նշվում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև սկիզբ առած բախումները հրահրել է ադրբեջանական կողմը, ինչպես նաև իրենց հետևորդներին կոչ անում ֆինանսական նվիրաբերություններ կատարել Արցախի համար:
Իստագրամյան էջում հրապարակելով Արցախի դրոշը՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ֆոնին՝ Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, կիսվել է մի գրառմամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Համաճարակային և գլոբալ ճգնաժամերի մշուշի մեջ Արցախում հայերը դարձել են Ադրբեջանի կողմից անկանխատեսելի հարձակումների զոհ: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ շարունակելու դատապարտել այդ հարձակումները: Մենք գիտենք, որ Հայաստանն ու Արցախը խաղաղություն են ուզում: Որևէ այլ բան, որը դուք կարդում եք, ապատեղեկատվություն է»:
Գրառման վերջում ասվում է, որ ցանկացողները կարող են միանալ «Մենք ենք մեր սահմանները / Բոլորը հանուն Արցախի» արշավին՝ բարեգործական աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սկսվել են ռազմական թեժ գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմությունը ցնցել է ամբողջ աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը դարձել է համացանցի աստղ
Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում
Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է
Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը
Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ
Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք
ՀՀ վարչապետը Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Հետախուզվող հանցագործն ուզում է ռուսական թաքստոցից ՀՀ-ում իշխանության հասնել, ընտրության մասնակցել. Ռուբինյան
Հրդեհ՝ Քասախի գազալցակայանում
ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա, սահմանամերձերում հազարավոր տներ են կառուցվում
2 անձի վրաերթ Սևան-Երևան ավտոճանապարհին. դեպքին հաջորդել է ավտովթարը. կան տուժածներ
Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ, հստակ հայտնել, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 վիրավnր
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ՝ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
Բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքեր են գնել, պետությունը վճարում է վարկերի տոկոսները. Պապոյան
Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը. լուսանկարներ
Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա զինծառայության. տեսանյութ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Սպանություն Գեղարքունիքի մարզում. դանակահարված 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ողբերգական ավտովթար Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը
Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան
Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա
Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան
Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում
ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է
ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով
Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ «Jeep Compass»-ը շրջվել է․ տուժածներից մեկն անչափահաս է
ՀՀ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից՝ «դրական»․ մինչ ընդդիմախոսները գուժում են տնտեսության՝ իբր վատ վիճակի մասին
Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել
Օդի ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ բուք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT