Ալիևի ռազմական անհաջողությունն ավարտվելու է իր հեռացմամբ, իսկ թալիշներն ու լեզգիներն արդեն ըմբոստանում են զորահավաքի դեմ

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը. նշում է Հայաստանի միասնական տեղեկատվական հարթակը: Թալիշ և լեզգի հարյուրավոր սպանվածների մասին երեկ տվյալներ է հաղորդել Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար:

Թալիշական Tolish Media լրատվամիջոցը ահազանգում է, որ առաջին հերթին առաջնագիծ են ուղարկվում մեծ մասամբ թալիշ, թաթ, լեզգի և ավար ազգերի ներկայացուցիչները: Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրվում էր, որ լուսաբանելով պատերազմի առաջին օրերին սպանված թալիշների թաղումները՝ Ադրբեջանի լրատվամիջոցները վրեժ կբորբոքեն նրանց սրտում, ու նրանք ինքնակամ կնետվեն սահման՝ հայերի դեմ կռվելու: Սակայն այդ ամենը հակառակ ռեակցիան է առաջացրել, և իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նման քարոզչությունից, այլև հանել են նախապես դրված նյութերը: Հայկական սոցցանցերում շրջանառվեց TolishMedia-ի հրապարակախոս Զաբիլ Մահարրամովի խոսքը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցից, որ Արցախում մեծ թվով թալիշներ են զոհվում, և սա արդեն թալիշ ժողովրդի ցեղասպանություն է:

«Հայասա» լրատվամիջոցը երեկ առցանց զրուցել է լեզգի հայտնի հասարակական գործիչ Ասար Ալի Քաիմովի հետ: Վերջինս ընդգծել է, որ այս պատերազմը պետք չէ ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ էլ՝ այստեղ ապրող որևէ այլ ժողովրդի: Այն պետք է միայն Ալիևին: «Մեզ մոտ ամեն օր զորահավաք է, այս պահին էլ եկել են: Եվ բերում են ահավոր շատ դիեր, մոտ 200-ն են արդեն բերել: Նրանք դիերը պահում են սառնարաններում ու բերում են մեկ-մեկ, երկու-երկու, որ խուճապ չլինի ժողովրդի մեջ: Մեր ժողովուրդը ոչնչանում է: Արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չկա, սահմանները փակել են… ողբալի դրություն է: Պաշտոնյաներին ուղարկում են, որ ինչ-որ կերպ ժողովրդին հանգստացնեն: Էհ, որ անհանգստանանք, ի՞նչ պիտի անենք. սահմանները փակ են, միջազգային հանրությունը՝ համր: Ոչ ոք մեր ժողովրդի բնաջնջման հետ գործ չունի»,- ասել է Քաիմովը՝ հաղորդելով, որ սահմանի վրա դրված կորոնավիրուսի կարանտինային ճամբարից Ադրբեջան եկածները շտապում են վերադառնալ նորից ՌԴ, որ չզորակոչվեն: «3 մլն ադրբեջանցի է ապրում ՌԴ-ում, ինչո՞ւ սահմանը լցված չի վերադարձողներով, ինչո՞ւ են հետ գնում, ինչո՞ւ պիտի լեզգինները մեռնեն այս պատերազմում, երբ այս երկրում ո՛չ ստատուս ունեն, ո՛չ լեզվի իրավունք: Ինչի՞ համար մեռնենք: Ո՞ր լեզգիին է պետք Արցախը, ո՞վ է գնալու այնտեղ ապրելու: Դա միայն Ալիևին է պետք»,- ասել է Քաիմովը:

Ադրբեջանի ներսում տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների և ավարների շրջանակներում հասունացող խմորումների և ադրբեջանական հասարակության մեջ առկա տրամադրությունների մասին «Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանել արևելագետ Արտյոմ Տոնոյանը:

- Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները մեծապես անհանգստանում են՝ հայկական աղբյուրներից տեղեկանալով սահմանին սպանվածների քանակի մասին, քանի որ իրենց իշխանություններից գրեթե տեղեկություններ չեն ստանում: Իրականում ի՞նչ տրամադրություններ են այնտեղ:

- Սպանվածների քանակն իրականում անհանգստացնում է ադրբեջանական հանրությանը, և այս օրերին այդ անհանգստությունն ավելի է խորանալու, որովհետև եթե նրանք առաջին օրերին հրապարակեցին որոշ նկարներ և այլն, այս օրերին է՛լ ավելի քիչ են հրապարակում, այնպես որ հանրության կասկածներն ավելի են խորանալու:

- Դրանք կարո՞ղ են հասցնել ներքին պոռթկման:

- Ամեն ինչ կախված է ռազմաճակատում արձանագրած մեր հաջողություններից: Ճակատում արձանագրած մեր ցանկացած հաջողություն մի քայլով ավելի է մոտեցնում Ադրբեջանում ներքաղաքական, ներհասարակական պոռթկմանը: Ալիևը դա շատ լավ է հասկանում, գիտակցում է, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը: Մարդիկ վերջնարդյունքում կկարողանան հաշտվել իրենց հարազատների կորստին, բայց չեն հաշտվի, եթե դրա հետ միասին նաեւ չունենան հաջողություն: Իսկ հաջողության համար նրանք գեներացնում են «մինչև վերջ կռվելու» թեզը: Բոլոր այն կոչերին, որ պետք է դադարեցնել ռազմական բախումները, որ պետք է վերջ տալ ընդհարումներին, իր քաղաքական հակառակորդները պատասխանում են, թե՝ պետք է կռվել մինչև վերջ: Այսինքն՝ ներքաղաքական իրավիճակն այսպիսին է. ռազմական անհաջողությունն ավարտվելու է Ալիևի հեռացմամբ:

- Այսինքն՝ այն, ինչի համար Ալիևը սկսեց պատերազմը, աշխատելու է իր դե՞մ:

- Այո՛, միանշանակ, հիմա գուցե մարդիկ լռում են, քանի որ նաև ռազմական դրությամբ պայմանավորված՝ շատ ավելի դժվար է խոսել: Այն, որ տարիներ շարունակ իրենց հրամցվել է, որ պիտի 48 ժամում կամ մի շաբաթում փակեն Արցախի հարցը, հիմա է՛լ ավելի է ծանրացնում Ալիևի համար իրավիճակը: Այս ամենն ինչքան երկարում է, ինչքան կարողանում են մերոնք ռազմաճակատում կայուն պահել իրավիճակը, այդ ամեն վայրկյանն ավելի է ծանրացնում Ալիևի վիճակն իր երկրի ներսում, դրան էլ գումարվում են Ադրբեջանում առկա սոցիալական անարդարությունը, քաղաքական բևեռվածության բարձր մակարդակը: Այս պահին էական է նաև ռազմաճակատ զորակոչվողների աշխարհագրությունը: Երբ հետազոտում ենք, տեսնում ենք, որ սպանվածների մեջ մեծ թիվ չեն կազմում մայրաքաղաքից, կենտրոնական շրջաններից զորակոչվածները: Հիմնականում թալիշաբնակ հարավն է, ավարաբնակ-լեզգիաբնակ հյուսիսը, հյուսիս-արևելյան հատվածը՝ թաթաբնակ: Սպանվում են այն հատվածներից, որտեղ նաև սոցիալական կենսամակարդակն է ավելի ցածր: Անգամ պայմանագրային զինծառայողներն են հենց այդ շրջաններից, քանի որ աշխատանքի այլընտրանք չեն ունեցել:

Երեկ էլ Ադրբեջանի տարբեր համայնքների լրագրողներ դիմել են Ալիևին՝ բողոքով, թե ինչու է սահմանափակված համացանցը: Ասել են՝ հայերը մեզ տեղեկատվական պատերազմում հաղթում են, մենք չենք կարողանում արձագանքել հայկական քարոզչությանը: Պահանջել են, որ վերացվի համացանցի սահմանափակումը, որ իբր «իրենք էլ կարողանան իրենց գրչով պայքարել»: Բայց հազիվ թե պատասխան ստանան:

- Զորահավաքի դեմ արդեն բողոքում են լեզգիներ, թալիշներ, Արցախի ԱԺ նախագահն էլ նրանց դիմել էր կոչով՝ խուսափել զորակոչից կամ հանձնվել հայերին, որոնք նրանց կընդունեն ինչպես հյուրերի: Սակայն այդ բողոքի ձայները կարծես շատ նվազ են, կլսվե՞ն դրանք:

- Այդ ձայները արձագանք գտնում են հասարակության մեջ: Տեսնում ենք նկարահանված շատ կոշտ ձևակերպումներով ուղերձներ (նախկինում՝ գոնե ուղերձների մակարդակում, նրանք փորձում էին չեզոքություն պահպանել), հիմա ակտիվորեն տարածում են այդ հոլովակները այն հարթակներում, որ ունեն: Հանդես են գալիս նաև հայաստանյան հարթակներով:

Ընդհանուր առմամբ էթնիկական ու սոցիալական անարդարության մասին ավելի ու ավելի բարձր է խոսվում. Tolish Media-ի եթերում զինվորի մայրն ասում է՝ Ալիև, հայտարարել եք ռազմական դրություն, զորահավաք, գնում են մեր երեխաները, ինչո՞ւ ձեր տղաները չեն գնում, ինչո՞ւ նախարարների տղաները չեն գնում, շրջանների վարչական խորհուրդների ղեկավարների տղաները չեն գնում: Ասում է՝ ինչո՞ւ չտեսանք, որ հարուստների վիլլաներից մի հատ դագաղ դուրս գա, միայն աղքատների երեխաներն են կոտորվում:

Այսպիսով՝ Ադրբեջանում անկումային տրամադրություններն ուժեղանում են, և նման պայմաններում շատ դժվար է լինելու նրանց բացատրել իրենց կորուստները: Առայժմ ապատեղեկատվությամբ փորձում են բարձր պահել բարոյահոգեբանական ոգին, բայց նման կորուստներով ու զրո ձեռքբերումով ամեն հաջորդ պահի է՛լ ավելի դժվար է լինելու ներհասարակական, ներքաղաքական, էթնիկ պայթյունը զսպելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6519 դիտում

ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին

Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Եթե ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում

Հայաստան-Իրան մայրուղին փակ է սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով

Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով

Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանում գործող թալիբների կառավարությանը և ավիահարվածներ սկսել

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Ֆորաբանկ»-ի նկատմամբ

Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 65-ամյա կնոջ մարմին

Բարաբաթումի վերականգնված եկեղեցին շուտով կընդունի իր հավատավոր ժողովրդին. Դանիելյան

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ Հայաստանում Իրանի դեսպան

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթի ջարդերի տարելիցին

Վրաստանից Հայաստան տանող ճանապարհի Փարավանի լեռնանցքը փակ է, երթևեկությունը՝ արգելված

Իրանն ու Միացյալ Նահանգները որոշ հարցերում մոտ են փոխըմբռնմանը. Արաղչի

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական կյանքը մեր գործը չէ, մենք դրան չպետք է խառնվենք. Իոաննիսյան

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարվածը չի հանգեցնի տարածաշրջանում երկարատև հակամարտության. Վենս

Հրդեհ է բռնկվել Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

Ասենք՝ մենք ու ժողովուրդը մի ամիս լսեցինք ձեր մտքի գոհարները, բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք անելու. Թորոսյան

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Լոռու ճանապարհները՝ ծանր բեռնատարների

ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններում վարձակալվել է ավելի քան 2,1 մլն և 2,5 մլն դրամով

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. բոլոր դժվար օրերին նա եղել է իմ կողքին. Նիկոլ Փաշինյան

Մեր ամուսնությունն ավարտվել է. լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

Վայելեք Գյումրին մեզ հետ միասին․ Սարիկ Մինասյան․ տեսանյութ

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, կրակ բացել պարեկների վրա․ սպանվածներ և վիրավորներ կան

Մեկը չի ուզում, մյուսը չի կարող լինել վարչապետ․ ո՞ւմ համար են ձայն հավաքում տեղական և ռուսաստանցի օլիգարխները

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ

Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով

Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ

Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները

Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է, Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը