Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետությունն ամենօրյա ռեժիմով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոնվենցիոն եւ մարդասիրական խախտումների վերաբերյալ:
Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը. «Հավանաբար այսօր էլ կուղարկենք նոր ապացույցներ, որպեսզի ցույց տանք Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների եւ մարդու իրավունքների նվազագույն պահանջների նկատմամբ դրսեւորած տոտալ անտեսումը, որովհետեւ քաղաքացիական բնակավայրերի անդադար եւ անընտրանքային ուղղակի ռմբակոծումը առհասարակ որեւէ աղերս չունի կիրառելի այն իրավական չափանիշների հետ, որոնք մեր կողմից ի ցույց են դրվում Եվրոպական դատարանին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ, որը Եվրոպական դատարանը բավարարել էր` Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ անելով զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը: Որոշմամբ սահմանվել էր, որ կողմերը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում իրենց պարտավորությունների կատարման մասին տվյալներ ուղարկեն իրենց։ Դրանից օրեր անց ՀՀ-ն երկրորդ դիմումն էր ներկայացրել ՄԻԵԴ-ին՝ այս անգամ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, որը եւս Եվրոպական դատարանը երեկ բավարարեց:
Այսօրվա ճեպազրույցին Եղիշե Կիրակոսյանը մանրամասնեց, որ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում էին ներկայացրել՝ հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլի, ինչպես նաեւ՝ տարբեր երկրների ղեկավարների եւ ԱԳՆ-ների հստակ հայտարարությունները. «Դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո երեկ ի հայտ եկավ նաեւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության՝ Թուրքիայի կողմից վարձկաններ, ահաբեկիչներ Ղարաբաղ տեղափոխելու եւ ռազմական գործողությունների մասնակցությունը ապահովելու վերաբերյալ հայտարարությունը, որը եւս ներկայացվեց Եվրոպական դատարան»,- ասաց նա:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Կիրակոսյանը մանրամասնեց, որ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումի շրջանակում ներկայացվել են երկու տեսակ ապացույցներ, որպեսզի ցույց տան Թուրքիայի գործողությունների եւ դրանցով անդառնալի հետեւանքներ առաջացնելու ռիսկի միջեւ եղած կապը. «Նախեւառաջ դրանք ցույց են տալիս Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը, այսինքն՝ անձնակազմի, տեխնիկայի, ընդհանրապես, ռազմական գործողությունների, դրա կառավարմանը ուղիղ մասնակցելու առումով, երկրորդ հերթին արդեն ներկայացվել են ապացույցներ, որոնք վերաբերում են Թուրքիայի անուղղակի մասնակցությանը, այսինքն՝ վարձկաններ, ահաբեկիչներ ներգրավելուն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ը դարձյալ որոշումը կայացրել է ՀՀ-ի դիմումի եւ կից ներկայացված ապացույցների հիման վրա՝ Թուրքիայի Կառավարությունից որեւէ մեկնաբանություն չպահանջելով:
Կիրակոսյանի խոսքով՝ այս որոշման առկայությունն ինքնին շատ կարեւոր է ՀՀ-ի համար, որովհետեւ ստացվում է, որ միայն ՀՀ-ի ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ը հաստատել է Թուրքիայի ներգրավվածությունը ռազմական գործողություններին: Ըստ Կիրակոսյանի՝ կարեւոր էր նաեւ, որ այս քայլը հենց այս պահին արվեր:
Այժմ ակնկալվում է, որ Թուրքիան եւս իր պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկություններ ուղարկի ՄԻԵԴ-ին, սակայն դրա համար որեւէ հստակ ժամկետ որոշմամբ չի սահմանվել. «Ժամկետ այս պահին չկա, բայց կարծում եմ՝ մեր կողմից ներկայացված ապացույցները հերիք են, որ արձագանք ստանանք, որովհետեւ պրոցեսը այդպիսին է. խնդրանքը մենք ենք ներկայացրել, ապացույցները մերն են, եւ բնական է, որ մյուս կողմից պետք է արձագանք լինի»,- ասաց նա: Իր պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկություն մինչ օրս չի ներկայացրել նաեւ Ադրբեջանը, ինչը հաշվի առնելով՝ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին խնդրել է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին, Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ն իր պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվել է, այսօր պատրաստվում են ուղարկել ՄԻԵԴ: Թե կոնկրետ ինչ բովանդակություն ունեն դրանք, Կիրակոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրանց մասին տեղեկություն կտրվի առաջիկայում:
Հարցին՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը հիմք տալի՞ս է՝ ահաբեկչական ուժը չեզոքացնելու համար, Կիրակոսյանը պատասխանեց, որ մենք առանց դրա էլ այդ իրավունքը ունեինք. «Որոշումը չէ, որ պետք է այդ իրավունքը տար, մենք լիակատար իրավունք ունենք ոչնչացնելու այդ ուժերին, որովհետեւ դրանք ուղղակիորեն սպառնում են մեր երկրի անվտանգությանը»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT