Երևան
12 °C
Անչափ մեծ էր ցավը, երբ տեսանք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ավերումը, քանի որ այդ տաճարը կարծես թե Արցախ աշխարհի ե՛ւ հոգեւոր, ե՛ւ մարմնավոր խորհրդանիշն է: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու սպասավոր տեր Տաթեւ քահանան՝ անդրադառնալով օրերս ադրբեջանական հերթական վայրագություններից մեկին։
«Ղազանչեցոց մայր տաճարը Արցախի անկախության, ազատության եւ հզորության խորհրդանիշն է։ Կարծես թե արդեն ռազմական դառը պարտությունն արձանագրող թշնամին իր նենգությունն ու վայրագությունը ցուցադրեց այդ կերպ։ Հաջողության չհասնելով մարտի դաշտում եւ խորտակելով իր ռազմական ծրագրերն այս փուլում՝ նրանք այդ ձեւով փորձեցին ցավ պատճառել հայ ժողովրդին, Արցախ-Հայաստան աշխարհին եւ բոլորիս։ Բայց ի հակադրություն իրենց նենգության՝ սա մեզ չի կոտրելու, ավելի է հզորացնելու ու անկոտրում դարձնելու Հայոց բանակը»,- ասաց տեր Տաթեւը։
Վրաստանում ապրող հայ հոգեւորականը նկատեց՝ ուշի ուշով այստեղից հետեւում են մայր հայրենիքում կատարվող իրադարձություններին, եւ այն, ինչ տեղի է ունենում Արցախ- Հայաստան աշխարհում՝ ի թիվս մեր անմեղ զոհերի եւ զինվորների կորստի, մեծ ցավ է պատճառում իրենց։
Թբիլիսիի ամենահին հայկական թաղամասում՝ Հավլաբարում, գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցին այս օրերին դեպի Հայաստան հումանիտար աջակցության բուռն աշխատանքներին է լծված։
Հումանիտար օգնության հետ միասին նրանք նաեւ փոքրիկ աղոթքներ են ուղարկում զինվորներին։ Տեր Տաթեւի խոսքով՝ ձեռքի տակ բավարար գրքույկներ չեն ունեցել, ուստի հապճեպ տպում են թղթի վրա․ «Աստվածաշնչից դուրս ենք բերել աղոթքներ, սաղմոսներից՝ հատվածներ, որտեղ գրված է, որ Տերը պահպանում է իրեն ապավինողներին։ Մենք մեր աղոթքով, մեր հոգեւոր ու բարոյական աջակցությամբ մեր Արցախի կողքին ենք, ամեն ինչով պատրաստ օգնելու, ամեն գնով։ Մենք տեսնում ենք դրա պտուղները, մարտի դաշտում մեր զինվորների բազմաթիվ հրաշագործությունների մասին լուրեր են գալիս հասնում»։
Տեր Տաթեւը պատմեց, որ այս օրերին մեր զինվորներից մեկը, որն իրենցից խնդրել էր օրհնված խաչ ուղարկել, փրկվել է այդ խաչի շնորհիվ․ «Խաչը պարանոցին՝ մի փոքր էլ վնասված, տղան վիրավոր հետ է վերադարձել ու ասել, որ խաչի զորությունն է իրեն փրկել։ Թող խաչի զորությունը պահպանի ու փրկի մեր բոլոր զինվորներին, որոնք ամեն մեկը մի լույս ու մի հպարտություն են մեզ համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT