Անհապաղ անհրաժեշտ են դիտորդներ. կարծում եմ՝ սա է բանալին. Լավրովը՝ Արցախում հրադադար հաստատելու մեխանիզմների մասին

«Վերջին օրերին ես օրական մի քանի անգամ մշտական կապի մեջ եմ Հայաստանի եւ Ադրբեջանի իմ գործընկերների հետ, նույնն է անում նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որովհետեւ ղարաբաղյան տարածաշրջանում հումանիտար հրադադարի հաստատումից զատ, կարեւոր է նաեւ այն պահպանելու վերահսկողությունը»:

Այս մասին քիչ առաջ ռուսական լրատվամիջոցների լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, թե ինչպես է հնարավոր հասնեն հրադադարի պահպանմանը՝ հավելելով, որ այս համատեքստում Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել հայ եւ ադրբեջանցի իր գործընկերների հետ, նաեւ ՌԴ նախագահն է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:

Լավրովի խոսքով՝ անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ, որպեսզի կարողանան իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ անգամ չեն ուսումնասիրվել:

«Համապատասխան որոշման մասին ես հայտնել եմ ընդամենը կես ժամ առաջ ինձ զանգահարած Ադրբեջանի ԱԳ նախարարին, եւ պատրասվում ենք նույնը փոխանցել հայկական կողմին: Կարծում եմ՝ այս պահին սա է բանալին, որով կարող ենք հասնել կրակի կայուն դադարեցմանը, որի հետեւանքով վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժում է խաղաղ բնակչություն»:

Ավելի մանրամասնելով ներկայացված մեխանիզմի մասին՝ Լավրովը նշեց, որ դիտորդները կարող են լինել ռուսներ, բայց դա վերջնական որոշված չէ, այդ հարցը հստակեցվելու է, հավելեց, որ երբ սահմանվում է հրադադար, սովորաբար կողմերի ռազմական ղեկավարություններն անմիջապես հստակեցնում են քայլերը՝ ինչ անել եւ ինչպես: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ դա ինչ-որ կախարդական մեխանիզմ չէ, այլ սովորական գործընթաց, որի միջոցով դադարեցնում են մյուս հակամարտություններն էլ, օրինակ՝ ինչպես Դոնբասում, որտեղ հրադադար էր սահմանվել ոչ մեկ անգամ, սակայն առավել պահպանվում է վերջինը, այն էլ լրացուցիչ վերիֆիկիացիոն մեխանիզմներ ներդնելուց հետո: Ըստ Լավրովի՝ այդպես է եղել նաեւ 1992 թվականին ղարաբաղյան պատերազմի ժամանակ եւս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4845 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս