Հայաստանում և Ադրբեջանում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո հանդիպումեր չեն անցկացվի. ՀՖՖ-ն այլընտրանքային տարբերակներ չի դիտարկում

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել, որ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք ակումբային և հավաքականների մակարդակներով հանդիպումները միառժամանակ չեն անցկացվի Հայաստանում և Ադրբեջանում՝ մինչև նոր որոշման կայացումը:

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սեպտեմբերի վերջին բռնկված պատերազմի արդյունքում արդեն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի մեկ, իսկ Ազգերի լիգայի խաղարկության երկու հանդիպում տեղափոխվել էին չեզոք դաշտեր: ՈւԵՖԱ-ի կարծիքով՝ ներկա պահին այդ երկրներում ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելը վտանգավոր է:

ՈւԵՖԱ-ն արդեն դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներին, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերին մասնակցող ակումբներին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք հաջորդ տնային հանդիպումների համար այլընտրանքային տարբերակներ առաջարկել:

Նշվում է նաև, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակելու է հսկողության տակ մնալ, իսկ կայացված որոշումը չի ազդում հաջորդ տարի հունիսին կայանալիք Եվրոպայի 2020թ.-ի հետաձգված առաջնության Բաքվում անցկացվելիք հանդիպումների վրա:

Նշենք, որ նոյեմբերին Հայսստանի և Ադրբեջանի հավաքականները պետք է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի իրենց վերջին հանդիպումներն անցկացնեն, իսկ ադրբեջանական ակումբներից Եվրոպայի լիգայի խմբային փուլին մասնակցում է «Ղարաբաղ» անունը կրող ֆուտբոլային ակումբը:

Մասնավորապես, Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին Երևանում պետք է ընդուներ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Դրանից մեկ շաբաթ առաջ մեր ընտրանին, նույնպես Երևանում, պետք է ընկերական հանդիպում անցկացնի Քուվեյթի հավաքականի հետ:

Հայկական ժամանակը հարցում կատարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պարզելու՝ արդյոք ՀՖՖ-ն արդեն ունի այլընտրանքային տարբերակներ տնային հանդիպումների համար, և ինչքանով է ՈւԵՖԱ-ի կայացրած որոշումն ազդելու Քուվեյթի հավաքականի հետ նախատեսված հանդիպման վրա: ՀՖՖ մամուլի քարտուղարությունից մեզ պատասխանեցին, որ ՀՖՖ-ն դեռ չի դիտարկում այլ երկրներում հանդիպումներ անցկացնելու տարբերակը.

«Անկախ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշումից՝ ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ հայտնելով իր պատրաստակամությունը միջազգային հանդիպումներն անցկացնել Հայաստանում: Հոկտեմբերին ՀՖՖ-ն ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստանում հանդիպումներն անցկացնելու անվտանգության բոլոր երաշխիքները: ՀՖՖ-ն պատրաստ է նոյեմբերին ևս հանդիպումներն անցկացնել Հայաստանում և առայժմ չի դիտարկում արտերկրում որևէ մարզադաշտում հանդիպում անցկացնելու տարբերակը»,- նշված է ՀՖՖ-ի պատասխանում:

Ինչ վերաբերում է Քուվեյթի հետ հանդիպմանը, ապա վերջնական որոշում այդ կապակցությամբ դեռ չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1904 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի