«Ոչ մեկը չկասկածի՝ ինչ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու»․ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։ Նա շնորհակալություն հայտնեց բակում հավաքված աջակիցներին, ողջագուրվեց ԲՀԿ-ական պատգամավորների հետ։

Հիշեցնենք՝ դատարանը այսօր նրան 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։

Լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանն ասաց, որ ոչ ոք չպետք է կասկածի, որ ինքն այս ընթացքում փորձել է հնարավոր աջակցությունը ցուցաբերել եւ նույնը շարունակելու է անել․ «Դրանում ոչ մեկը չկասկածի, բոլոր տեղերը զանգահարել, օգնություն, աջակցություն, այսօր տեսնելով պատերազմը՝ ամբողջ աշխարհի հայությունը մի մարդու պես միասնական է, դրա նպատակը հաղթելն է, որեւէ մեկը որեւէ հարց իրավունք չունի քննարկելու, ամեն մեկը իր մասով պետք է անի հնարավորը, որ բոլորիս նպատակը իրականա»։

Լրագրողներից մեկի հարցին՝ կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որ արդեն նախատեսում է իրականացնել, Ծառուկյանը պատասխանեց․ «Ուրեմն՝ ինչ-որ այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու, դրանում ոչ մեկը չկասկածի, միշտ արել եմ, անում եմ, անելու եմ»,- ասաց նա՝ որպես օրինակ նշելով, որ մարդկանց են տեղավորել, գումարային փոխանցումներ արել, Արցախի նախագահի հետ կապի մեջ եղել․ «Եւ դա շարունակական է լինելու, ես այս երկրում ապրել եմ իմ երեխաների հետ, ապրում եմ, մարդ պիտի ձեռագիր թողնի, անուն թողնի, այսօր սաղս էլ մի ազգ ենք, բոլորիս հիմնական խնդիրը՝ որ մեր երկիրը լավ լինի, հզոր լինի»։

Հարցին՝ պատրա՞ստ է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները, Ծառուկյանը պատասխանեց․ «Ես իմ թիմակիցներին էլ եմ ասել, որ բոլորը մի մարդու պես լինեն, այսօր չկա տեսակետ, այսօր հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը»։

Անդրադառնալով 13 կուսակցությունների առաջարկությանը, Ծառուկյանը նշեց, որ այն չի ընդունում․ «Այսօր բոլորը պիտի իրենց աջակցությունը ցուցաբերեն, ինչով կարող են, օգնեն, մենք կազմակերպելու ենք, մարդկանց նախապատրաստելու ենք, սաղ կառույցներին կտեղեկացնենք, իրենց հագուկապով կնախապատրաստեն, մեր ազգի խնդիրն է, մեր ճակատագրի որոշելիքն է»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3444 դիտում

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս