Երևան
12 °C
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում վերջին տվյալներով փաստաբաններին հայտնի են հայ 15 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի գերեվարվելու մասին տեղեկություններ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին այսօր ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
15 զինծառայողներից 8-ի կյանքի ու առողջության պահպանման համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 8-ից 5-ի դիմումները բավարարվել են․ Եվրոպական դատարանը նրանց վերաբերյալ Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել՝ վերջնաժամկետ սահմանելով հոկտեմբերի 29-ը։ Մյուս 3-ի վերաբերյալ դիմումները քննության փուլում են։ Այս 8 ռազմագերիների առկայությունը արձանագրվել է ադրբեջանական աղբյուրներում հրապարակված մեկ տեսանյութով։
15 զինծառայողների մյուս մասի՝ 7-ի կյանքի ու առողջության պահպանման համար փաստաբանների թիմն է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկել անհապաղ միջոց կիրառելու դիմումներ, որոնք բավարարվել են։ 7 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Արթուր Կարապետյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան։ Եվրոպական դատարանը, վերջնաժամկետներ սահմանելով, պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը տեղեկություններ տրամադրել հայ ռազմագերիների գտնվելու վայրի, առողջական վիճակի վերաբերյալ։ 2 ռազմագերու վերջնաժամկետն արդեն լրացել է, բայց փաստաբաններին տեղեկություններ դեռ չեն փոխանցվել, մյուս 5-ի համար վերջնաժամկետ է սահմանվել դարձյալ հոկտեմբերի 29-ը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիշյալ 7 ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց, որ աշխատում են ՀՀ կառավարության հետ համատեղ՝ իրար լրացնելով, բայց ոչ երբեք կրկնելով։ Դա է պատճառը, որ ռազմագերիների մի մասի վերաբերյալ ՄԻԵԴ-ին Կառավարությունն է դիմել, մյուս մասի վերաբերյալ՝ փաստաբանները․ «Կոնկրետ այդ 8 ռազմագերիների առնչությամբ ավելի խորքային երեւույթներ ենք կարողանում վերհանել, այդ թվում՝ պատի տակ շարելը, որը գերու մոտ ապագա գնդակահարության ազդակներ է ուղարկում՝ հաշվի առնելով, թե գերիների գնդակահարության դեպքերը պատմականորեն ինչ սցենարներով են ընթացել։ Ուստի, այդ պատկերների ամբողջականությունը չխախտելու նպատակահարմարությունից ելնելով՝ որոշել ենք, որ դրանք Կառավարության կողմից ներկայացվեն, եւ անհապաղ միջոցներ կիրառելու անհատական դիմումները դրանց չվնասեն»,- ասաց նա՝ չբացառելով նաեւ, որ հետագայում այդ 8-ի վերաբերյալ արդեն բուն անհատական գանգատներ կներկայացվեն։
Թեմայի վերաբերյալ փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․
- Տիկի՛ն Սահակյան, հոկտեմբերի 22-ին լրացել է Արեգ Սարգսյանի եւ Նարեկ Ամիրջյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու վերջնաժամկետը, որ ՄԻԵԴ-ը տրամադրել էր Ադրբեջանին։ Ի՞նչ նորություն ունեք։
- Այս պահին դատարանից դեռ նամակ չենք ստացել, ինչը կարող է ունենալ երկու պատճառ․ կամ ադրբեջանական կառավարությունը դեռ տեղեկություններ չի տրամադրել, ինչը շատ բացասական զարգացում է եւ կխոսի դատարանի հետ չհամագործակցելու մասին՝ դրանից բխող հետեւանքներով, կամ դատարանը ստացել է այդ տեղեկությունը, եւ այս պահին քննարկում, մշակում է, որպեսզի անհրաժեշտ լրացուցիչ հարցադրումներով դիմի դիմումատու կողմին։
- Փորձը ի՞նչ է ցույց տալիս, լինո՞ւմ են դեպքեր, երբ դատարանը ստացած է լինում, բայց դիմումատուին ավելի ուշ է տեղեկացնում այդ մասին։
- Այո, լինում են, եթե նոր հարցադրումներ ունենում է, որպես կանոն, մի քանի օր հետո ենք նամակը ստանում, եթե չի ունենում, որպես ի գիտություն ուղարկում է դիմումատուներին։ Կարծում եմ՝ այս դեպքում դատարանը մեծ երեւույթ է տեսնում, ուստի լրացուցիչ քննարկումների, նոր հարցադրումների անհրաժեշտություն կա, եւ ուշացումը կարող է պայմանավորված լինել աշխատանքային պրոցեսներով։
- Իսկ եթե Ադրբեջանը չկատարի ՄԻԵԴ-ի պահանջը եւ տեղեկություններ չտրամադրի, դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։
-Կոնվենցիայի առանձին դրույթ կա, ըստ որի՝ պետությունները պարտավոր են համագործակցել դատարանի հետ, ուստի այս դրույթի խախտման հարց կարող է ի հայտ գալ, եւ ինչո՞ւ ոչ, նաեւ անհապաղ միջոցի կատարման խնդիրներ, այսինքն՝ գործը հսկողության համար կարող է փոխանցվել քաղաքական մարմին՝ Նախարարների կոմիտե, եւ անհրաժեշտության դեպքում այդ մարմինը կարող է քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը։
- Դուք առայժմ չե՞ք պատրաստվում դիմել ՄԻԵԴ-ին՝ հարցը Նախարարների կոմիտե փոխանցելու խնդրանքով։
- Այս պահին՝ ոչ, պետք է սպասենք դատարանի գրությանը, բայց եթե ուշանա, ինքներս կդիմենք, կխնդրենք հստակեցնել՝ ստացե՞լ է տեղեկություններ եւ ընթացակարգից ելնելով՝ չի տրամադրել դիմումատուներին, թե՞ առհասարակ չի ստացել, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը անտեսում է նաեւ դատարանին։ Այս գրության պատասխանը ունենալուց հետո միայն կդիմենք քաղաքական մարմիններին։
- Կմանրամասնե՞ք, թե ՄԻԵԴ-ին ուղարկված դիմումներով հիմնականում ինչ պահանջներ եք ներկայացրել։
- Նախ պահանջում ենք երաշխավորել կյանքը եւ առողջության իրավունքը, այդ թվում՝ վիրավորներին անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու ձեւով։ Կարեւում ենք արտաքին աշխարհի հետ կապը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորության տրամադրումը, նաեւ ընտանիքի անդամներին զանգահարելու, գտնվելու վայրի, վիճակի մասին տեղեկություններ հայտնելու հարցը։ Եւ երրորդը, խնդրում ենք նպաստել, որ գերիների փոխանակումը արագ տեղի ունենա։ Առհասարակ, միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է, որ հումանիտար զինադադարի ընթացքում տեղի ունենան թե գերիների, թե դիակների փոխանակում, բայց մենք ականատես ենք եղել, որ Ադրբեջանը երեք անգամ հանձնառել է հումանիտար նպատակներով իրականացնել զինադադար եւ երեք դեպքում էլ խախտել է այն, ուստի խնդրում ենք, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի կատարել նաեւ այդ հանձնառությունը եւ հրատապ ռեժիմով իրականացնել գերիների փոխանակում։
- Որպես կանոն, ընտանիքները ինչպե՞ս են տեղեկանում իրենց հարազատ զինծառայողների գերեվարության մասին։
- Մեծամասամբ, ադրբեջանական աղբյուրներից։ Եղել են առանձին դեպքեր, երբ կարողացել ենք հեռախոսային խոսակցությունների կամ ականատեսների վկայություններով հիմնավորել, բայց մնացած անհայտ դեպքերում, քանի դեռ տեսանյութերը ի հայտ չեն եկել, մահացած թե կենդանի գերեվարված լինելու փաստերը կասկածի տեղիքներ են տվել։ Այսօր էլ ունենք գերիներ, որոնք դեռեւս կապ չեն հաստատել ընտանիքի հետ, Կարմիր Խաչը իրենց տվյալների կրողն է, բայց զանգեր դեռ չեն եղել։
- Քաղաքացիական մեկ գերու՝ Ազնիվ Բաղդասարյանի վերաբերյալ առանձին դիմում ներկայացվե՞լ է ՄԻԵԴ, հայտնի՞ է՝ նա ինչ պայմաններում է գերեվարվել։
- Ազնիվ Բաղդասարյանի վերաբերյալ տեղեկություններ կան, սակայն հաշվի առնելով դրանց իրարամերժությունը, նաեւ՝ նրա այն արտահայտությունները, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, իրեն լավ են վերաբերվում, այս պահին սպառնալիքների առկայության վերաբերյալ ապացույցներ մենք չունենք, դրա համար էլ զբաղվել ենք կոնկրետ այն գործերով, որոնցով ունեցել ենք ապացույցների բավարարություն, եւ բացի նրանից, որ արձանագրվել է անձի՝ ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո գտնվելը, առկա է եղել իրական վտանգ կյանքին ու առողջությանը։ Եւ այս գերիները, որպես կանոն, հրապարակային կերպով չեն հակադրվել մեր մոտեցումներին՝ իրենց սպառնացող վտանգների մասով։ Քանի որ Ազնիվ Բաղդասարյանի գործով մենք կանխատեսում չունենք՝ ՄԻԵԴ-ին դիմելու դեպքում համընկնո՞ղ թե՞ հակադրվող կարծիքներ կլինեն, դեռեւս չենք դիմել։
- Այդ արտահայտությունը, թե լավ է, իրեն վտանգ չի սպառնում, ո՞ւմ միջոցով է փոխանցել։
- Հեռախոսազրույցով կապվել է քրոջ հետ, ասել է, որ իրեն հնարավորություն են տվել զանգահարել, նշել է, որ իրեն լավ են վերաբերվում։
- Իսկ հայտնե՞լ է, թե ինչ պայմաններում է գերեվարվել։
- Դրա հետ կապված մանրամասներ չի փոխանցել, իր վիճակի, գերեվարվելու մասին է նշել, որ նորմալ է, սպառնալիք չկա։
- Այդ տեղեկությունները որքանո՞վ են մեզ համար արժանահավատ, ռիսկ չկա՞, որ դա կարող է ճնշման ներքո արված լինել։
- Մյուս ռազմագերիների պարագայում մենք հստակ պնդում ենք, որ դա ճնշման ներքո է, եւ չենք ստանում հատուկ գրություններ, որ իրականաում սպառնալիք չկա, բայց մենք ռիսկ ենք տեսնում, որ նման գրագրություն կարող է վարվել այս դեպքում։ Քանի որ երաշխիքներ չունենք, մի փոքր զգուշավորություն ենք ցուցաբերում։ Մյուսների պարագայում մենք ունենք առնվազն ընտանիքի անդամներից հայտարարություններ, որոնք շատ լավ նկարագրում են իրենց ընտանիքի անդամներին, արտաքին փոփոխված վիճակը, նաեւ խոսքերի հակասություններն են ի հայտ բերում, նման ապացույցներ չունենք Ազնիվ Բաղդասարյանի դեպքում։
- Տիկի՛ն Սահակյան, առհասարակ, այն հանգամանքը, որ որեւէ գերու վերաբերյալ առանձին դիմում չի ներկայացվում ՄԻԵԴ, եւ նրա կարգավիճակը արձանագրվում է միայն Կարմիր Խաչի կողմից, ինքնին բավարար երաշխի՞ք է կյանքի իրավունքը պաշտպանելու համար։
- Իրականում ոչ, բայց երբ հայտնի է դառնում անձի հայտնվելը եւ կենդանի լինելը, եւ հետագայում պարզ է դառնում նրա մահվան մասին, ապացուցման բեռը, որ դա բնականոն ճանապարհով է եղել եւ պետության միջամտությունը չկա, տվյալ պետության վրա է։ Կանխավարկածը այն է, որ պետությունն է պատասխանատու կյանքի համար, եւ եթե պատասխանատու լինելով՝ միտումնավոր սպանում է, ապա մտնում ենք պատերազմական հանցագործությունների դաշտ։ Բայց այն անձինք, ում ճակատագրի վերաբերյալ անհայտություն կա, պաշտպանված չեն կամայականությունից, եւ եթե իրենց սպանեն, շատ հավանական է, որ ներկայացնեն որպես մարտի դաշտում ընկած զինվորներ, եւ քանի որ իրենց տիրապետության տակ են ողջ ապացույցները, մենք միշտ չէ, որ եղելիությունը կարող ենք ապացուցել։ Այսինքն՝ անհայտ գերիների նկատմամբ կամայականության ավելի մեծ հավանականություն կա, քան հայտնիների, որովհետեւ վերջիններս գտնվում են միջազգային կառույցների ուշադրության ներքո։
- Ընդհանուր առմամբ, քաղաքացիական քանի՞ գերու մասին է ձեզ հայտնի։
- Միայն այս մեկի, այլ տեղեկություններ հայտնի չեն։ Ունենք դրվագներ՝ ռազմագերիներին սպանելու վերաբերյալ, որոնք ինքնուրույն խնդիրներ են կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի տեսանկյունից։ Քանի որ խախտումները արդեն կատարված են, անհապաղ միջոցի անհրաժեշտություն այդ դեպքերով չկա, բայց դրանք եւս ուղարկվում են ՄԻԵԴ՝ ցույց տալու համար ռազմագերիների միտումնավոր սպանելը, որը նաեւ պատերազմական հանցագործություն է, եւ կարծում եմ, որ դրանք պատշաճ իրավական գնահատականներ են ստեղծում, որպեսզի հետագայում միջազգային հանրությունը կամ առանձին երկրներ հետամուտ լինեն Ադրբեջանի հրամանատարական կազմի քրեական պատասխանատվությանը։
- Վատ վերաբերմուքնի, խոշտանգման համար պատասխանատվության կանչելու մեխանիզմները միայն ՄԻԵԴ ներկայացվող գանգատի՞ շրջանակում են լինելու թե՞ կանխելու այլ առավել օպերատիվ միջոցներ կան:
- Կանխելու համար միայն այս անհապաղ միջոցներն են, եւ նաեւ՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը։ Քանի որ արդեն իսկ տեսնում ենք հանցագործության տարրեր, միջազգային հանրությունը պետք է ազդակ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, որ եթե այդ վարքագիծը շարունակվի, բացառված չեն նաեւ միջամտություններ, տրիբունալների ձեւավորում կամ առանձին պետությունների կողմից հանցագործների պատժում, եւ այդ պատժելիության վախն է, որ կարող է կանխարգելել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԾախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով ու ֆինանսական թափանցիկությամբ. Իոաննիսյան
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Մայիսը կլինի տեղումնառատ. Սուրենյանը հայտնել է ամսվա եղանակային կանխատեսումը
Նստում ենք ավտոբուս, ուզում տաքսու արագությամբ շարժվել․ երկրի 95 տոկոսը փորձագետ է․ վարչապետ
Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել. վարչապետը կատակեց
Իրավապահներն Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու
Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և ակտիվիստի միջև միջադեպը
Քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի կարող լինել. վարչապետ
Զինծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության համար ստացել է գումարներ ու բացահայտվել
ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը 2 ամսով կերկարաձգվեն
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին
Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ. Թրամփ
Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան
Միխայիլ Գալուստյանն ու կինը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Քոչարյանը Հայաստանին մեղադրում է ագրեսոր լինելու համար, Ղուկասյա՛ն ու Աջապահյա՛ն, ջիգյարով ծափ տվեք. Սաֆարյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում
Ես ոչ միայն ԱՄՆ-ն, այլև աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա. ԱՍՀ նախարար
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը բողոք են ներկայացրել
Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանություն. քաղաքագետ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանը հերթական անորակ և անհիմն վերլուծությունն է իրականացրել. Դալլաքյան
Անհրաժեշտ է խուսափել առճակատումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգնություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1 տարեկան երեխա է մահացել
Իրանի պահեստներից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. զnհ և վիրավnրներ կան
Ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ. «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության տեսական 2-րդ դասը Լոռիում
ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով. լուսանկարներ, տեսանյութ
80-ականների զենքն արդյունավետ է ինչի համար՝ պոպոկ ջարդելու, քարն էլ է հարմար. Հակոբյանը՝ Քոչարյանին. տեսանյութ
Իրական բանավեճերից ընդդիմությունը շարունակում է փախած մնալ. Վահագն Ալեքսանյանն ասել է՝ ինչու. տեսանյութ
Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով մարդիկ են մահացել. նրանց թվում երեխա կա
Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտից արգելված իրեր են հայտնաբերվել
ԱԺ հայտարարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի դիմումի վերաբերյալ
Գորիս-Հարթաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. զոհ և տուժածներ կան
«Արմավիր» ՔԿՀ-ից բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալը մահացել է
Թուրքիայում 2-ամյա երեխան բարձրությունից ընկել է աղբարկղի մեջ. տեսանյութ
Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT