Ընդամենը 0,5% միջնորդավճար Ռուսաստանից Հայաստան փոխանցումների համար․ IDBank-ը ներկայացնում է նոր՝ IDpay հավելվածը

27/10/2020 schedule20:14

IDBank-ը ռուսական «Վճարային Ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии») ընկերության հետ համատեղ հայտարարում է IDpay նախագծի մեկնարկի մասին:

IDpay-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս կցել VISA, Mastercard և МИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ և իրականացնել IDBank-ի հաճախորդների քարտերի/ հաշիվների ակնթարթային համալրում հեռախոսահամարով: Այս պահին փոխանցումներն իրականացվում են ռուբլով:

«IDpay բջջային հավելվածի միջոցով IDBank-ի հաճախորդին դրամական ակնթարթային փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է հասցեագրքից ընտրել կամ ձեռքով մուտքագրել ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին: Գործարքը տևում է վայրկյաններ. ավելի արագ, քան դուք կհասցնեիք ստացողին զանգահարել », - ասել է IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը:

IDBank-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ IDpay-ն այս պահին ամենաշահավետ միջոցներից մեկն է Ռուսաստանից Հայաստան փոխանցումներ կատարելու համար։ «Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրությունը և Ռուսաստանից նվազագույն սակագներով փոխանցումների նկատմամբ հատուկ պահանջարկը՝ գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ հատուկ արշավի շրջանակներում մինչև 2020 թ. ավարտը IDpay հավելվածով փոխանցումները կատարվեն ընդամենը 0,5% միջնորդավճարով։ «Սա պրոդուկտը դարձնում է ոչ միայն շատ հեշտ ու հարմար, այլև՝ շահավետ»,- ավելացրել է Տաթևիկ Վարդևանյանը:

«Մենք ուրախ ենք մեր հաճախորդներին տրամադրել Ռուսաստանից միջոցներ ստանալու առավել տեխնոլոգիական և հարմարավետ միջոց, ընդ որում նվազագույն միջնորդավճարով, ինչը հատկապես պահանջված է ներկայումս։ Գումարը ստանալով անմիջապես իր քարտին կամ հաշվին՝ հաճախորդը կարող է ճկուն կառավարել իր միջոցները, այդ թվում` Idram հավելվածի և IDBanking.am առցանց հարթակի լայն հնարավորությունների միջոցով: Միջոցները քարտին / հաշվին մուտքագրվելու են համապատասխան արժույթով ավտոմատ փոխարկմամբ՝ Բանկի թվային հարթակի ընթացիկ փոխարժեքով, որը ՀՀ բանկային համակարգում ամենաշահութաբերն է», - մեկնաբանեց IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը՝ ավելացնելով, որ հեռախոսահամարով միջոցներ ստանալու համար IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց բջջային հեռախոսահամարին կցված քարտը կամ հաշիվը IDBanking.am կայքի «Հաշիվներ» բաժնում։

«Առայժմ IDpay հավելվածում նույնականացում անցնել և փոխանցում կատարել կարող են միայն ՌԴ քաղաքացիները, բայց շուտով ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ Բացի նշված զարգացումներից՝ մենք աշխատում ենք նաև հավելվածի ֆունկցիոնալությունն ընդլայնելու ուղղությամբ», - ասել է «Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը:

Ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են նաև, որ համագործակցության շրջանակում IDpay հավելվածով մոտ ապագայում հնարավոր կլինի կատարել նաև փոխանցումներ ՀՀ-ից ՌԴ։

IDpay-ը գործում է «Սովկոմբանկ» ՓԲԸ-ի հարթակում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1989 դիտում

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի