Երևան
12 °C
Հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է, թե պատերազմական այս դժվարին օրերին մեր հանրությունն ինչպես կարող է պահպանել ուժն ու մարտական ոգին։ Դրա համար մասնագետն առանձնացրել է երեք կարեւոր կետ․ առաջինում խոսել է, թե ինչպես հետեւել մեր հոգեկան առողջությանը՝ հոգեվիճակին, երկրորդում համառոտ ներկայացրել է, թե ինչպես պետք է մեզ պահենք մեդիադաշտում, երրորդում, թե ընդհանուր ինչ քայլեր պետք է անենք։
Խոսելով հոգեկան առողջության մասին՝ Հովսեփյանը նկատում է․ «Սթրեսային իրավիճակն ունի զարգացման երեք փուլ, առաջինը տագնապ ապրելու փուլն է, երբ մենք զգում ենք վտանգ, այն մեզ մոտ առաջացնում է բարձր տագնապ, բայց դա նախապատրաստում է կրտիկական իրավիճակին։ Այնուհետեւ սահուն անցնում է երկրոդ փուլին, երբ մենք մոտիվացված ու մաքսիմալ մոբիլիզացված իրավիճակում ենք։ Ապա սկսում ենք գործել»։
Ըստ հոգեթերապեւտի՝ մոտիվացված եւ մոբիլիզացված փուլը մեզ մոտ, ցավոք սրտի, այնքան էլ երկար չի տեւում, քանի որ գալիս է գերսպառման փուլը․ «Ինչո՞ւ է սա կատարվում, որովհետեւ մեր ուղեղը կրիտիկական իրավիճակներում ենթարկվում է ոչ թե մեր բանականությանը, այլեւ բնազդային օրենքներին, որոնք էլ ենթադրում են հետեւյալը. եթե կա արտակարգ իրավիճակ, պետք է մաքսիմալ ներդրումով այդ իրավիճակում գործենք։ Սակայն մեր բնազդը չի ենթադրում, որ այդ արտակարգ իրավիճակը կարող է երկար տեւել՝ շաբաթներ, ամիսներ։ Սովորաբար բնության մեջ արտակարգ իրավիճակը տեւում է բավականին կարճ, եւ ուժերի գերագույն մոբիլիզացիան այդ իրավիճակում տրամաբանական է»։
Իսկ ի՞նչ անել, երբ մեզնից պահանջվում է ուժերի երկարատեւ մոբիլիզացիա։
Ըստ Հովսեփյանի՝ նախ, մենք պետք է հասկանանք մեր օրգանիզմի, մեր փսիխիկայի աշխատանքի կանոնները, երկրոդ՝ պետք է փորձենք մեր իրականությունն ու գործունեությունը համապատասխանեցնել դրան, որպեսզի մեր ուժերը օգտագործենք հնարավորինս արդյունավետ։
«Քանի որ շատերիս մոտ արդեն եկել է այդ սպառման փուլը, ես կփորձեմ մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես անել, որպեսզի այդ սպառումը հաղթահարել եւ նույնիսկ սպառված վիճակում կարողանալ լինել մաքսիմալ օգտակար»,- ասում է հուգեբույժը։
Առաջին հերթին նա խորհուրդ է տալիս փորձել մենակ մնալ եւ հասկանալ, թե ինչ ենք զգում․
այս փուլում պետք է հնարավորինս լսենք մեր հույզերն ու հասկանանք, թե ինչ ենք զգում։ Սովորաբար, երբ ունենում ենք մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա, մեր զգացմունքները բթանում են։ Աստիճանաբար բացասական ինֆորմացիան սկսում ենք ընկալել հեռվից՝ չնույնականացնելով մեզ հետ, չապրելով դրա հետ կապված խոր էմոցիաներ, քանի որ այդ խոր էմոցիաները հնարավոր չէ շատ երկար ժամանակ ապրել։ Սակայն այս ամենն էլ բերում է նրան, որ բթանում է նաեւ մեր ուշադրությունը սեփական զգացմունքների հանդեպ։ Մեկին այդ իրավիճակում օգնում է մեդիտացիան, մյուսին՝ երաժշտություն լսելը եւ այլն։ Ամեն մեկի մոտ յուրովի է արտահայտվում, սակայն այստեղ հիմնական բաղադրիչը մենակ մնալն է։
Երկրորդ՝ պետք է ճիշտ հասկանանք, թե ինչն է մեզ մոտ առաջացնում մոտիվացիա․
Որոշ մարդկանց մոտ մոտիվացիա է առաջացնում ակտիվ գործունեության հնարավորությունը, մյուսի մոտ՝ շատ խոսելը եւ այլն։ Ուստի ամեն մեկս պետք է գտնենք այն, ինչը մերն է եւ փորձենք դրա շրջանակներում անել մաքսիմալը։ Ըստ Հովսեփյանի՝ այս ամենը եւս շատ անհատական է, բայց կա մի շատ կարեւոր փաստ, որը պետք է իմանանք բոլորս՝ մեր էներգիան սահմանափակ է, ու չի կարելի այն անընդհատ վատնել․ «Բոլորս արդեն մեծ քանակությամբ էներգիա ենք վատնել այս ընթացքում եւ հիմա շատ կարեւոր է, որ դրա վերջին պաշարները խնայենք»։
Մասնագետը նշում է, որ էներգիան խնայելու համար պետք է հնարավորինս նպատակահարմար ծախսվի, քանի որ մեր էներգիայի 80-88 տոկոսը ծախսում ենք սովորույթ դարձած գործողությունների, այլ ոչ թե նրանց վրա, որոնք ավելի նպատակահարմար են։ Ըստ նրա՝ պետք է հասկանանք, թե ինչ սվորույթներ ունենք, եւ եթե մեզ անհրաժեշտ չեն, փորձենք գոնե այս ընթացքում չկրկնել դրանք։ Ընդ որում, սա վերաբերում է ցանկացած տեսակի սովորույթներին, որոնք առանց ռեալ օգուտ բերելու մեզնից ժամանակ են տանում։ Դրական հույզերը վերականգնելու համար Հովսեփյանը խորհուրդ է տալիս հոգ տանել մտերիմների մասին՝ նկատելով՝ երբ հոգ ենք տանում մեր մտերիմների մասին, իրենցից ստանում ենք հետադարձ կապ, որը թույլ է տալիս այն օգտագործել՝ դրական էմոցիա ստանալու համար։
Ըստ Արամ Հովսեփյանի՝ այս իրավիճակի համար կայուն մոտիվացիայի աղբյուր է հայրենասիրական, մեր ազգային երգերը լսելը, մեր պատմության մասին կարդալը։ Մասնագետը նաեւ անչափ կարեւորում է, որ ամեն մեկս անենք այն, ինչ մեզ մոտ լավ է լինում՝ երգել, պարել, կատակներ անել, համեղ ուտելիքներ պատրաստել եւ այլն։
«Այս իրավիճակը ենթադրում է հանրային ոգին առողջ պահել, ուստի կարծես թե բոլորս ուզում ենք ռազմական թեմաներին մոտիկ լինել, օգնել զինվորին եւ այլն։ Պետք է հասկանանք, որ չենք կարող բոլորս դա անել, քանի որ մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ հնարավորությունները։ Այստեղ պակաս կարեւոր չէ օգնել օգնողներին: Մենք բոլորս փոխկապակցված ենք, եւ այս դեպքում օգնել զինվորին օգնողներին նույնչափ կարեւոր է, որքան առաջնագծում գտնվելը»,- նշում է հոգեթերապեւտը։
Հովսեփյանը խորհուրդ է տալիս այս օրերին չնայել նյութեր, որոնց տեսնելն ուղղակի անիմաստ է։ Դրանք կարող են լինել քաղաքական դեբատներ․ եթե այն ձեր մասնագիտության հետ կապ չունի ու անհրաժեշտ չէ, ուրեմն ավելորդ է։ Իսկ եթե ուզում ենք ժամանակ անցկացնել էկրանի առջեւ, թերթել մեր լրահոսն ու ինչ-որ վիդեոներ նայել, ապա նա խորհուրդ է տալիս նայել տեսանյութեր, օրինակ՝ այն մասին, թե ինչպես են օգտվում զենքից, լեռնային պայմաններում մարտական գործողություններն ինչ առանձնահատկություններ ունեն, ինչպես փախչել, եթե կրակում են մեզ վրա, կամ ուր եւ ինչպես թաքնվել, եթե ռումբ են նետում։ «Այս ամենն անելու դեպքում դուք ձեզ զերծ կպահեք անիմաստ, երբեմն դատարկ մեդիաերկխոսություններից եւ կունենաք որոշակի գիտելիք, որը ձեզ չի խանգարի, նույնիսկ եթե երբեւէ կարիք չլինի դա կիրառելու»,- վստահեցնում է Արամ Հովսեփյանը։
Ցանկացած տեղեկատվություն տարածելիս, լինի դա տեսանյութ, գրառում կամ նկար, անպայման պետք է հաշվի առնել բոլոր այն մարդկանց զգացմունքները, որոնք հիմա մտերիմներ ունեն ռազմաճակատում։ Ըստ մասնագետի՝ այս մարդիկ ապրում են այնպիսի անհանգստություն, որ պարապ այդ խոսակցությունները նրանց խոր ցավ են պատճառում։ «Նույնիսկ այն մարդը, որը չունի կորուստ, բայց ամեն օր քնելիս չգիտի, թե առավոտյան արթնանա ինչ լուր կլսի իր մտերիմի՝ երեխայի, ծնողի կամ ամուսնու մասին, դուք նրան ցավ եք պատճառում։ Մի պահ հիշեք, թե մեզ բոլորիս համար որքան ցավոտ է, որ, տեսնելով մեր կորուստները, աշխարը շարունակում է իր կյանքով ապրել։ Հիմա այդ նույն բանն եք անում այն մարդկանց հանդեպ, որոնք դաժան կորուստներ են տարել կամ ապրում են կորստի վախով։ Մի փոքր ավելի զուսպ եղեք եւ հանրային տարածքը մի դարձրերք աղբանոց, որը կվնասի բոլորին»,- նկատում է նա։
Երրորդ եւ կարեւոր կետը՝ հետեւել մեր առողջությանը․
Անդրադառնալով մեր երկրում տիրող մեկ այլ պատերազմի՝ վիրուսի տեսքով, Արամ Հովսեփյանը եւս մեկ անգամ հիշեցրեց՝ բոլորս այսօր պոտենցիալ զինապարտ ենք, իսկ զինապարտի պարտականությունն է իրեն պահել այնպիսի վիճակում, որ լինի մաքսիմալ պատրաստ ցանկացած պահի ներգրավվելու պայքարի մեջ․ «Չենք մոռանում կորոնավիրուսի մասին։ Ցանկացած մարդու հետ, բացի ձեր ընտանիքի անդամներից, շփվեք այնպես՝ կարծես իրենք բոլորը վիրուսով հիվանդ են․ պահպանեք հեռավորություն, դիմակ դրեք եւ ախտահանեք ձեռքերը»։
Եվ վերջում, հոգեթերապեւտը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ շարժվել, կրճատել ալկոհոլի գործածությունը։ Եվ վերադառնալով ամենասկզբի իր այն խոսքին, որ նման իրավիճակում բոլորիս էմոցիաները հնարավորինս սառչում են, որպեսզի քիչ ցավ ապրենք, կոչ արեց վիրտուալ կյանքից վերադառնալ իրական կյանք՝ հնարավորինս շատ մնալով այնտեղ եւ թույլ չտալով, որ մեր դրական զգացմունքները սառչեն։
«Իսկ զգացմունքներից ամենակարեւորը սերն է, երբ զգում ենք սեր, ե՛ւ ապրելն է ավելի հեշտ, ե՛ւ մահանալը»,- եզրափակում է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT