Երևան
12 °C
«Արցախի սահմանին կանգնած հայը պաշտպանում է ոչ միայն Արցախը, այլեւ Երեւանը, Գյումրին, Սյունիքը, բոլորը իրենց սեփական տունն են պաշտպանում՝ աչքի առաջ ունենալով իրենց ծնողին, քրոջը, եղբորը, ընկերներին, սիրած աղջկան՝ ի տարբերություն հակառակ կողմում կռվող վարձկանների, որ գալիս են պարզապես հանուն գումարի»։
Սրանք 22-ամյա կամավոր Միքայել Միքայելյանի խոսքերն են։ Սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, ծանուցագիր ստանալուց առաջ կամավորագրվել է եւ հաջորդ օրը՝ մեկնել առաջնագիծ, հիմա 3 օրով վերադարձել է տուն․ «Հայ ժողովուրդը դաժան օրեր շատ է ունեցել, եւ եթե միշտ ասել ենք՝ ինչու՞ զենք չեն վերցրել, ինչու՞ մինչեւ վերջ չեն պայքարել, ապա հիմա հենց այդ «ինչու»-ի օրն է, ես ասել եմ՝ եթե ոչ ես, ապա ո՞վ, եւ ծնողներս էլ ամենաառաջինն էին, որ քաջալերել են, ասել՝ ապրե՛ս, տղա ջան, գնա, հայրս էլ էր շատ ուզում գալ, բայց զորակոչի տարիքը չներեց, իրեն չտարան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Միքայելն ու հիշում հոր խորհուրդը․ «Ասում է՝ վախն էլ է մարդու համար, ինչից ուզում ես վախեցիր, բայց ոչ թշնամուց»։
Միքայելը՝ մոր հետ
Միքայելի հետ պայմանավորվում եմ հարցազրույցի համար, բայց առաջին հարցը, որ տալիս եմ, դուրս է հարցազրույցի սահմաններից․ «Ո՞նց ես, Միքայել, հո վիրավոր չե՞ս»։ Փառք Աստծո, լավ է․ լրագրողների համար գրված ու չգրված օրենքներն էլ պատերազմի ժամանակ մի պահ ետին պլան են մղվում․ «Մենք էլ լավ ենք․ քանի դուք սահմանին եք, լավ ենք»,- ասում եմ՝ իր հարցին ի պատասխան։
Միքայել Միքայելյանը Երեւանի պետական համալսարանի ուսանող է, սովորում է Պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսում, ուսումնասիրում՝ Լեհաստանի հայ համայնքի պատմությունը։ Ուսումն այս օրերին կիսատ թողած կամավորը Արցախի հարավից՝ մարտական գործողությունների ամենաթեժ հատվածից է եկել․ «Սկզբնական օրերին երեք թեւերում էլ՝ հյուսիսում, հարավում, արեւելքում, հավասար ուժերով էին հարվածները, սակայն աշխարհագրական դիրքից ելնելով՝ հակառակորդը իր ողջ ուժը տեղափոխեց հարավ․ հյուսիսում եւ արեւելքում լեռնային գոտիներ են, իսկ հարավում՝ ոչ»,- ասում է նա։
Միքայելի խոսքով՝ թշնամին շատ անգամներ գերազանցել է թե ռազմական տեխնիկայի, թե բանակի անձնակազմի թվաքանակով, եւ չնայած դրան՝ հայկական կողմում բոլորի ոգին՝ շարքային զինվորից մինչեւ գեներալ, անկոտրուն է, տրամադրությունը՝ հաղթական․ «Այն հարվածը, որ մենք մեր վրա ընդունեցինք՝ չընկճվելով, չբարոյալքվելով, արդեն հաղթանակ էր․ ես, լինելով պատմաբան, շատ լավ հասկանում եմ՝ որն է Ալիեւի, Էրդողանի նպատակը, ինչ շրջանների են նրանք ձգտում, բայց իրենց այդ ծրագիրը ի չիք դարձավ, գուցե մենք ունեցել ենք նահանջ, որոշ տեղերում եկել են առաջ, բայց այն, որ Արցախը արագ տեմպով գրավելու իրենց նպատակը տապալվել է, փաստ է»,- ասում է Միքայելն ու հիշեցնում՝ նահանջն էլ ժամանակավոր բան է, դեռ ոչինչ չի նշանակում։
Ի տարբերություն շատերի՝ այս օրերին սոցիալական մեդիայում գրառումներ անելիս Միքայելը նշում է ոչ թե «Հաղթելու ենք», այլ «Հաղթում ենք» կամ «Հաղթել ենք», ասում է՝ երբ թիկունքն ամուր է, զինվորը ոչ մի խնդիր չունի։ Նրա խոսքով՝ շուրջ մեկ ամիս առաջնագծում լինելով՝ ոչ սննդի կարիք է ունեցել, ոչ հագուստի, ոչ էլ առավել եւս զենքի․ «Մարտական գործողությունների պայմաններում հնարավոր է՝ մեքենան 1-2 ժամ ուշանար, բայց տվյալ օրվա սնունդը գալիս, մեզ էր հասնում, ես եղել եմ նաեւ այն հատվածում, որտեղ Արցախ ուղարկվող օգնությունը հավաքագրվում է, իմ սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես են թիկունքի սպաները հատ առ հատ գրանցում դրանք, բարձում մեքենա, ուղարկում առաջնագիծ, անձամբ Աննա Հակոբյանի անունից եկած ծանրոց էլ ենք ստացել, իր գործոնն էլ շատ ոգեւորիչ է»։
Ստացած ծանրոցներից Միքայելի համար ամենատպավորիչը snickers-ներն են եղել, որոնց վրա աղջիկները կարճ գրություններ էին թողել․ «Մեկի վրա գրված էր՝ «Կարող է՝ դու ես իմ երկրորդ կեսը», մյուսի վրա՝ «Արի, քեզ երբեք չեմ դավաճանի», մի նամակ էլ կար, որ 3-րդ դասարանի երեխա էր գրել, խորհուրդ էր տալիս, որ գիշերները սահմանին չքնեմ, զենքը միշտ կողքիս պահեմ, ու ինչքան հնարավոր է, թուրքերին վերացնեմ։ Երբ կարդում ես այս ամենը, հասկանում ես, որ բոլորը՝ սկսած փոքր երեխայից, տրամադրված են հաղթանակի»,- պատմում է Միքայելն ու անկեղծանում՝ երբ իրենց ծանրոց էր հասնում, սննդից առաջ դեպի նամակներն էին գնում։
Ասում է՝ դրանից բացի զինվորներին նաեւ հոգեւորականների ներկայությունն է քաջալերում․ «Մեր զինակից ընկերներից մեկը աթեիստ է, բայց երբ առաջին բանակային կորպուսի հոգեւոր հովիվ, Տեր Հրայր սարկավագը եկավ, ամենաառաջինը հենց նա մոտեցավ, օրհնություն խնդրեց սարկավագից, մենք գիտենք նաեւ, որ Տեր Հրայրը վիրավորվել է, ապաքինվելուց անմիջապես հետո՝ վերադարձել իր հոգեւոր գործունեությանը, ու դա ամենաառաջին ոգեւորիչ բանն է»։
Ամենացավալին Միքայելի համար մարդկային կորուստներն են, որ, պաշտոնական տվյալներով, արդեն անցել են 1000-ը․ ասում է՝ Աստծուց աղաչում ենք, որ էլ չավելանա։ Չնայած այն հանգամանքին, որ հակառակորդի առաջ մարտական կոնկրետ խնդիր են կատարել, իրենց վաշտից զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չեն ունեցել, բայց դպրոցից, համալսարանից, ծառայության տարիներից ծանոթ շատ ընկերներ արդեն զոհվել են․ «Ցավոտ է, իհարկե, բայց հենց իրենց համար մենք պետք է հաղթենք, որպեսզի իրենց թափած արյունը իզուր չլինի»,- ասում է Միքայելն ու մի պատմություն պատմում․ «Երբ գյուղերից մեկում մի ծեր կին՝ տիկին Հրանուշը, տեսավ մեզ՝ զինվորներիս, կանչեց իր տուն, հաց տվեց, հետո էլ ասաց՝ գնացեք, ամուսնացեք, ու ամեն մեկդ վեց երեխա ունեցեք․ երեքը՝ ձեր փոխարեն, երեքը՝ ձեր զոհված ընկերոջ»։ Տիկին Հրանուշը, ըստ Միքայելի, Երեւանից է եղել, բայց 1992 թվականին մեկնել է Արցախ, մասնակցել պատերազմին ու հաստատվել այնտեղ․ մենակ էր ապրում, որդին Ռուսաստանում էր, այլ ազգականներ չուներ, դրա համար էլ հիմա աշխատում են նրա հետ կապը պահել․ «Մեզ խնդրում էր, որ իր թթվի պահածոները վերցնենք, ասում էր՝ վերցրեք, թե չէ թուրքն է գալու, ուտի, իր բոստանից ինչ կար, անթիվ-անհամար թթուներ էր դրել, ասում էր՝ ինչ կա իմ տանը, բոլորը՝ ձեզ»։
Մեզ՝ թիկունքում գտնվողներիս, Միքայելը խորհուրդ է տալիս վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը, չհավատալ հողերը հանձնելու վերաբերյալ կեղծ լուրեր, խուճապ տարածողներին․ «Մենք էլ ենք հետեւում պաշտոնական լուրերին, եւ խրամատում գտնելով՝ տեսնում, որ ճիշտ են ներկայացնում, ասում են՝ որ ուղղությամբ է լարված, որ ուղղությամբ ունենք առաջխաղացում, որով՝ նահանջ․ միայն այն, որ հայկական կողմը զոհերի թիվը տալիս է, դրա վառ ապացույցն է»։
Ըստ Միքայելի՝ եթե մեզ համար սա հայրենական, գոյության պատերազմ է, երկրորդ Ցեղասպանություն թույլ չտալու պայքար, ապա աշխարհի համար գերտերությունների քաղաքական շահերի հարց է․ «Ադրբեջանի գործոնը շատ փոքր է, մենք պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի, իրենց դաշնակիցների հետ, բոլորն էլ լավ գիտակցում են, որ Թուրքիայի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբում խցկվելն է, իր գերակայությունը տարածաշրջանում հաստատելը, հայն ու թուրքը վաղեմի թշնամիներ են, զենքը տալիս է Ադրբեջանին, դրա դիմաց՝ էժան գներով նավթ, գազ ստանում, իսկ մենք, որ 1915 թվականին պետություն չունեինք, Ցեղասպանությունը չկարողացանք կանխել, հիմա ունենք, բայց էլի նույն Թուրանի վտանգի տակ ենք»,- ասում է նա ու հավելում․ «Գերտերությունները միշտ էլ ուժեղի կողմից են լինելու, եւ այսօր մենք ապացուցում ենք, որ ուժեղը մենք ենք, դրա համար արդեն հասցեական մեղադրանքներ էլ են հնչում Ադրբեջանի, Թուրքիայի հասցեին, թեեւ գործուն քայլեր չեն ձեռնարկում»։
Երկու օրից Միքայելը կվերադառնա դիրքեր, իսկ «տուն երբ կվերադառնա» հարցի պատասխանը իր համար միանշանակ է․ երբ պատերազմը ավարտվի․ «Այս ընթացքում մի անգամ կարողացա զանգել տուն, մամային ասացի՝ ուզում եմ տուն գալ, հարցրեց՝ ինչու պատերազմը ավարտվե՞լ է, հիմա էլ միշտ դուխ է տալիս, ասում՝ լսիր քո սպաներին, գերագույն գլխավոր հրամանատարին»,- պատմում է Միքայելն ու ամփոփում․ «Պետք է սեփական ուժերիդ, սեփական բանակիդ ապավինես, ու հաղթանակը միանշանակ քո կողմից կլինի»։
Լուսանկարները ՀԺ-ին է տրամադրել Միքայել Միքայելյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ
Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան
Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել
Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը
Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները
Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը
ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը
Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը
Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը
Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին
Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից
Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ինչ վերահսկողություն է իրականացնելու ՊՎԾ-ն ՏԻՄ-երում. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել է
Նկատելի են ստանձնած պարտականությունների կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը. ՄՔԴ ռեգիստրար
Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի. տեղի է ունեցել ՀՌՀ նիստը
Վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին
Արարատ Միրզոյանն ու Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին
Գրիգորյանն ու Կատարի ԱԳ պետնախարարը վերահաստատել են համագործակցության օրակարգի առաջ մղման պատրաստակամությունը
Դասախոսը քննական բարձր գնահատականների համար ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. նախաքննության ավարտ
Ջեյքոբ ՄաքԳին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանը ձգտում է ավելի խոր համագործակցության Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբինյան
Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները կարևորել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները
Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Գլխավոր դատախազ
Տանել գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ բան կորզել, դրա վրա կառուցել քրգործ. արատավոր գործառույթ է. Սիմոնյան
Կաշառք տալու, ստանալու վարույթով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ
Վիճաբանություն և դանակահարություն Երևանում. կա ձերբակալված
Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները
Կոտայքի բնակիչը ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով փորձել է պետական միջոցներից հափշտակել շուրջ 121 մլն դրամ
Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT