Երևան
12 °C
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվող մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ ունեն իրենց հյուրընկալող կացարան, թե ոչ, այստեղ կարող են հանգրվանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած առաջնային կայանման կետում։ Այն գտնվում է Երեւանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1 հասցեում։
Այս հասցեում քաղաքացիները կարող են ոչ միայն հանգստանալ, այլ նաեւ սնվել ու գիշերել, եթե, օրինակ, ժամանել են գիշերային կամ երեկոյան ժամերին։ Բացի այդ, հենց տեղում նրանց համար ժամանակավոր կացարանի հայտ է լրացվում, եւ ժամերի ընթացքում քաղաքացիները տեղափոխվում են մայրաքաղաքի կամ այլ համայնքում գտնվող ժամանակավոր կացարան։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Խոսնակից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինում այն պարագայում, երբ մի քանի ժամում չի հաջողվում կացարան գտնել․ մարդիկ այդտեղ գիշերելուց հետո ո՞ւր են գնում։ Վերջինս նշեց, որ Ներսիսյան 14/1 հասցեում քաղաքացիները կարող են մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց համար չի գտնվել ժամանակավոր կացարան: Միեւնույն ժամանակ, վստահեցրերց՝ որպես կանոն՝ կացարանի հարցը ժամերի ընթացքում լուծվում է: Այդ կացարանում մարդիկ մնում են առավելագույնը մի քանի ժամ կամ մեկ գիշեր։
Մարտիրոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հոգում է միայն կացարանի հարցը, սննդի ու հագուստի դեպքում տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ-երն) են աջակցում։ «Առանձին դեպքերում, երբ, օրինակ, երեխային անհրաժեշտ է կաթնախառնուրդ կամ տակդիր, նախարարությունը իր գործընկեր կազմակերպությունների միջոցով կարողանում է հոգալ այս կարիքը»,- հավելեց Սոնա Մարտիրոսյանը:
Հագուստի, սննդի եւ հիգիենայի պարագաների դեպքում քաղաքացիները պետք է դիմեն իրենց ժամանակավոր բնակության վայրի համայնքապետարան: Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կատարվում համայնքապետարան դիմելու գործընթացը, մեր արցախցի հայրենակիցներն ինչպե՞ս են իրազեկվում։ Վերջինս հայտնեց, որ տեղում, մինչեւ ժամանակավոր կացարան տեղափոխվելը, քաղաքացիներն ուղղորդվում են աշխատակիցների կողմից․ «Նրանց են տրամադրում 114 եւ 117 թեժ գծերի եւ բոլոր համայնքապետարանների համարները, դրանք կան նաեւ սփյուռում եւ այլ տեղեկատուներում»։
«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրականացվում քաղաքացիների սննդի եւ հագուստի տրամադրումը։ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ երկրում ստեղծված ռազմական դրության հետեւանքով քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության համակարգմամբ, վարչական շրջանների ղեկավարների վերահսկմամբ վարչական շրջաններում առանձնացվել են պահեստներ, նշանակվել՝ պատասխանատուներ (որոնց հեռախոսահամարները տեղադրվել են կայքերում)՝ Արցախին աջակցելու նպատակով։
Վարչական շրջանների ղեկավարների պատասխանատվությամբ, ինչպես նաեւ Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ձեւաչափով սոցիալական աջակցության տարածքային բաժինները (ՍԱՏԲ) իրականացնում են առաջնային կարիքի գնահատում։ Ապա կարիքին համապատասխան ու այդ պահին պահեստում առկա ապրանքներից աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժինների աշխատակիցները կազմում են 10-14 օրվա՝ շուրջ 2 շաբաթվա բնաիրային եւ այլ անհրաժեշտ իրերի փաթեթներ՝ կախված ընտանիքի անդամների քանակից:
Ինչ վերաբերում է հագուստին, ապա բնակիչներն իրենք են ընտրում առկա ապրանքներից: Իսկ կրկնակի աջակցության տրամադրումը կախված է ընտանիքի անդամների եւ նախկինում տրամադրված սննդի քանակից, ինչպես նաեւ պահեստներում առկա սննդից:
«Վարչության համապատասխան ցուցումների համաձայն՝ վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժինները տարբեր բարերաների ու կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում պահեստներում հավաքված ապրանքները տրամադրում են ինչպես Արցախից եկած անձանց, այնպես էլ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարություններին»,- հայտնեցին քաղաքապետարանից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT