Պարգեւատրումների ֆոնդն աճում է ընդամենը 1.04%-ով․ Արտակ Մանուկյան

03/11/2020 schedule12:36

Թվում է, թե պարգեւավճարների ֆոնդը 21.7%-ով աճելու է, բայց խնդրում եմ պարզաբանեք. եթե մենք պահպանեինք համադրելիությունը, արդյո՞ք չէինք ունենա աշխատավարձի ֆոնդի 2.8% աճ։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

«Մեթոդաբանական ճշգրտումը խնդրում եմ նեկայացրեք։ Ինչո՞ւ աղյուսակում հարկային եւ մաքսային մարմինների աշխատողների պարգեւատրումները չկան»,- ասաց Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեում նախատեսված պարգեւատրումների ֆոնդին, որը կազմելու է 18 մլրդ 825 մլն դրամ։

Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պարգեւավճարին պետք է մոտենալ ոչ թե որպես շռայլություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ։

«Ըստ էության՝ սա միջանկյալ լուծում է, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, եւ պետական համակարգում աշխատանքի ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխված չէ, եւ աշխատանքի վարձատրությունն էլ համարժեք չէ։ Երբ մենք ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ այդ որակյալ ծառայությունը հնարավոր է կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում»,- նշեց Ջանջուղազյանը։

Նախարարն ընդգծեց՝ այո, բացարձակ ճշմարտություն է. աշխատանքի վարձատրության ֆոնդը աճելու է 2.8%-ով։ 

«Սահուն հենքով բյուջետավորման սկզբունք է կիրառվել։ Ինչ է դա նշանակում։ Այս դեպքում մեր երկրում եղած կարգավորումները, որոնց հիման վրա հաշվարկվում է աշխատավարձը, նախատեսում են բնականոն աճ։ Եթե ենթադրենք որեւէ մարմնում լրացուցիչ հաստիք է ավելացվել, դա չէր կարող չավելացվել ու չհաշվարկվել այստեղ։ Կամ եթե փոխվել են դրույքաչափը, պաշտոնը, եւ վարձատրության ավելի բարձր դրույքաչափ է ենթադրվում, դա եւս իր արտացոլումը պիտի գտնի այստեղ։ Պարգեւավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատանքի վարձատրության նույն 30%-ն է»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այն, ինչ այստեղ տեսնում ենք՝ որպես տոկոսների տարբերություն, ոչ միայն մեթոդաբանական խնդիր է, այլ նաեւ կարգավորումների ազդեցություն։

«Մենք 2019 թվականին արտաբյուջետային հաշիվների գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու որոշում ընդունեցինք, ինչը հանգեցրեց նրան, որ մենք այլեւս չունենք արտաբյուջետային հաշվով ակնկալվող մուտքերի հաշվին նախատեսված պարգեւավճար, այլ ամբողջ պարգեւավճարը նախատեսված է բացառապես պետական բյուջեի հաշվին, որովհետեւ բոլոր մուտքերն այլեւս փոխանցվում եւ հաշվեգրվում են պետական բյուջեում»,- ասաց Ջանջուղազյանը։

Արձագանքելով նախարարին՝ Մանուկյանն ասաց, որ եթե աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է ընդամենը 2.8%-ով, եւ պարգեւատրումներն էլ, որ արտաբյուջեով էին, գումարվում են պետական բյուջեին, ապա, ըստ էության, պարգեւատրումների ֆոնդն աճում է ընդամենը 1.04%-ով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1477 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին