Էդգար Ղազարյանն ազատվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ ինձ ազատելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Էդգար Ղազարյանը:  

«Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին  որոշումը՝ ինձ ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Մեկ տարի և ինը ամիս բարձր դատարանում իմ աշխատանքը մի մեծ ձեռքբերում էր իմ կյանքում, ինչի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին, բազմաշնորհ գիտնական և ազնիվ պետական գործիչ, Սահմանադրական դատարանի նախագահ, դոկտոր Հրայր Թովմասյանին։ Սահմանադրական դատարանում իմ աշխատանքը համընկավ մեր պետության, դատաիրավական համակարգի և, հատկապես, Սահմանադրական դատարանի համար փորձության ամենաբարդ շրջանի հետ։

Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանի քաղաքական իշխանությունը հնարավոր բոլոր անազնիվ, հակասահմանադրական և հակաօրինական միջոցներով, բառի բոլոր իմաստներով հարձակում է գործել Սահմանադրական դատարանի վրա՝ փորձելով իր ապօրինի ազդեցությունը բանեցնել իշխանության այս կարևոր մարմնի վրա, ինչը մասամբ, ցավոք սրտի, ժամանակավորապես հաջողվել է` բարձր դատարանը մղելով խորը ճգնաժամի մեջ և վտանգել սահմանադրական արդարադատության ինստիտուտը մեր երկրում, խարխլելով Հայոց անկախ պետականությունը։

Այս աշխատանքի ընթացքում ես հնարավորություն ունեցա նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել իրավունքի ոլորտում, ճանաչել ուժեղ և թույլ մարդկանց, տեսնել, թե ինչպես են պատասխանատու պահերին իրենց դրսևորում ազնիվ և ստոր մարդիկ, ապրել փորձության ևս մի շրջան, և ինքս ինձ համար ապացուցել Ֆերդինանդ Ղազարյանից ինձ ժառանգված՝ սեփական գաղափարներին հավատարմությունն ու սկզբունքայնությունը։ Շնորհակալ եմ բազում գործընկերներին, որոնց հետ աշխատանքը հաճելի էր ինձ համար և նաև նրանց, որոնք միամտորեն ի ցույց դրեցին իրենց փոքր էությունը՝ մշտապես ինձ հեռացնելով իրենցից ողջ կյանքի համար։

Մենք մեր երկիրն այս վիճակում թողնելու իրավունք և ռեսուրս չունենք, պետք է վերստին վերակառուցենք ոչ միայն քանդված Ստեփանակերտը, Շուշին և մյուս քաղաքները, այլև մեր պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունն ու հանրային կյանքը։

Առայժմ մեզ պետք է ՀԱՂԹԱՆԱԿ պատերազմում, այնուհետև ՀԱՂԹԱՆԱԿ բոլոր ոլորտներում»,-ասված է Ղազարյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հունվարի 14-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3477 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ