Դերասան Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի օր է՝ միացել է ռազմական կրթություն ստացողների թիմին

Տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի օր է, ինչ միացել է ռազմական կրթություն ստացողների թիմին:

Այս մասին տեղեկանում ենք «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ» ֆեյսբուքյան էջիջ: Հրապարակված տեսանյութում դերասանը պատմում է այս օրերի իր տպավորության մասին եւ ոգեւորությամբ հավաստիացնում՝ մեր անկոտրում ոգին կոտրել չի լինի։ «Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ես հիմա եկա։ Եկա, որովհետեւ կարծում եմ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է ռազմական կրթություն ստանալ՝ անհրաժեշտության դեպքում անմիջապես ռազմաճակատ մեկնելու համար»,-տեսնայությում ասաց Վարդան Պետրոսյանը։

«Չնայած տարիքս անցած էր, բայց ծանոթով ու կոռուպցիոն ամենախայտառակ մեթոդներով ես պարտադրեցի ինքս ինձ եւ ի ուրախություն ինձ եւ մեր խմբի պետք է ասեմ, որ շատ լավ դիմանում եմ։ Նույնիսկ ինքս ինձ վրա եմ զարմացել՝ շատ հաճելի էր զուտ եսասիրության իմաստով»,-կատակեց դերասանը։

Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ պարապմունքներն իր համար անչափ կարեւոր են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական իմաստով։ Դերասանն անկեղծանում է, որ ռազմական պատրաստությունների ընթացքում շատ կարեւոր հայտնագործություններ է արել․ «Երբ նոր էի եկել, մտածում էի՝ այստեղ պետք է հանդիպեմ առնական, 100 կիլոգրամանոց տղամարդկանց, բայց եկա տեսա բոլորովին տարբեր տիպի տղաների եւ աղջիկների․ հաղթանդամ, ուժեղ, փոքրիկ, գեր, շատ նիհար։ Տեսա տղաների, որոնք երեւի կյանքում ֆուտբոլ անգամ չեն խաղացել, բայց զարմացա եւ ուրախացա, թե ինչքան մեծ ներաշխարհ ունեն իրենք ու ինչ բարոյական հաղթանակ են տարել իրենց նկատմամբ, ինչքան բարձր են գնահատել հայրենիքը, որը եկել են իրենց կյանքը զոհելու։ Այս բաներն ապշեցուցիչ էին եւ ես այդ մարդկանց սիրեցի շատ յուրահատուկ եւ տարօրինակ ձեւով։ Ես իմ մեջ հայտնաբերեցի մի նոր սեր մարդկանց նկատմամբ»։

Դերասանը նկատեց՝ մարզումների ու պատրաստությունների ժամանակ չափազանց ուշադիր նայում է շուրջբոլորը։ Վերջինիս կարծիքով գուցե դա մասնագիտության բերումով է այդպես։  «Շատերից մեծ եմ տարիքով, ոնց որ երեխաներս լինեն։ Համ երեխաներս են, համ իմ ավագներն են, համ ինձ պաշտպանողներն են լինելու, համ մեր երկիրը։ Խառ մի բան կա, որ ամբողջ ներսս փոթորկում է, ուղղակի ես եւս մեկ անգամ սիրահարվեցի իմ ժողովրդին»-ասաց նա։
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը, եւս մեկնել է սահման՝ կոչ անելով և պարտադրելով հայրիկին մնալ թիկունքում և հսկել այն, ինչպես երբեւէ: «Տղաս գաց, որովհետեւ պետք է գնար։ Սա էր։ Մեր մեջ այդ մասին խոսակցությունը չի էլ եղել։ Երբ ինձ հայտնեց, որ գնում է արդեն կամավորագրվել էր։ Բայց ինձ կատակով ասաց՝ դու հիշի՝ քո տեղն այստեղ է՝ թիկունքում, դու պիտի ելույթ ունենաս»։

Վերադառնալով այս օրերի ընթացքում իր զգացածին ու նկարագրությանը՝ Պետրոսյանը նաեւ մի այսպիսի դիտարկում արեց, սովորաբար պատերազմի ժամանակ զինվորներին միավորում է ատելությունը թշնամու նկատմամբ, ապա այստեղ շատերին միավորում է նաեւ սերը միմյանց, զինակից ընկերների նկատմամբ։ Վերջինս նաեւ նկատեց՝ ապագայում հենց սա պիտի լինի մեր ազգային խնդիրը՝ միավորվել միմյանց նկատմամբ սիրո շնորհիվ, ոչ թե թշնամու հանդեպ ատելության։

Եվ եզրափակելով իր խոսքը Պետրոսյանն ասաց․ «Սա շատ կարեւոր տեղ է մարդու հոգու վերանորոգման համար, որը ծայրաստիճան կարեւոր բան է։ Հոգեվերանորոգումն այսօր մեր փրկության ճանապարհն է»։


«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2660 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը