Երևան
12 °C
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դիմել է միջազգային գիտական հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը և հորդորել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն իրենց երկրների կողմից:
Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից՝ շեշտելով, որ ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ, ՀՀ ԳԱԱ-ն Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկում է որպես Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու միակ հնարավոր միջոց:
Ուղերձում մասնավորապես նշված է.
«Շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և իր խաղաղ բնակչության դեմ: Անտեսելով հրադադարի հորդորները և բացահայտ հայտարարելով, որ իրենց վերջնական նպատակը Արցախը հայաթափելն է՝ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը շարունակում է հարձակումը Արցախի վրա՝ օգտագործելով միջազգային նորմերով արգելված տարբեր տեսակի ռումբեր ու սպառազինություն, մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և Պակիստանից, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչներ Սիրիայից: Արցախում չի մնացել գեթ մեկ գյուղ, որ հրթիռակոծված չլինի: Կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Չնայած բարձր մակարդակով հրադադարի վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրելուն՝ Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց իր պարտավորություններին:
Արցախի և ամբողջ հայ ժողովուրդը համառ ու անձնազոհ դիմադրություն են ցուցաբերում, սակայն Ադրբեջանը, օգտվելով նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սպառազինությունից, շարունակում է իր բարբարոսությունները: Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ տարբերակը և գործող մեխանիզմը:
ՀՀ ԳԱԱ-ն ձեր ուշադրությունն է հրավիրում արդեն առկա հումանիտար աղետին և կոչ անում հորդորել ձեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպես միակ հնարավոր միջոց, Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու ևթուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու համար: Ցանկանում ենք հատկապես շեշտել, որ մեր ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ»:
Ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Իրանի, Չինաստանի, Կանադայի, Գերմանիայի, ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Արգենտինայի, Սլովենիայի, Լեհաստանի, Աթենքի, Կիպրոսի, Իսրայելի, Լիսաբոնի, Ուկրաինայի, Ավստրիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Չեխիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Հնդկաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Վրաստանի գիտությունների ակադեմիաներ, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (IAAS), Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցություն, (ALLEA) Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինք (ANSO), Թագավորական միություն, Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոն ցանց (ICRANet), Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիայի ակադեմիա (ASRT):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT