Այս պահին մեր աշխատանքներն ամբողջությամբ թելադրված են նոր իրողութամբ՝ պատերազմով․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնական գերակա ուղղությունները հետեւյալն են՝ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգություն, Հայաստանի բարեփոխումների՝ տնտեսական եւ ենթակառուցվածքների զարգացման աջակցություն, հայապահպանություն եւ արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացում։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Բնականաբար, սրանք լինելու են գերակա ուղղություններ 2021 թվականի համար։ Մենք նպատակ ունենք ընդլայնելու մեր ներկայացուցչությունը աշխարհի տարբեր կետերում։ Նախատեսում ենք բյուջեի լրացուցիչ հատկացում»,- ասաց Մնացականյանը։

Նա ընդգծեց՝ ՀՀ դիվանագիտական ծախսերը պետք է իրականացնել բացառապես պետական բյուջեի միջոցներով՝ նվազեցնելով կամ բացառելով տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են: Մնացականյանը հայտնեց, որ նախատեսել են բյուջետային համալրում, որը կկազմի 476 մլն դրամ. «2020 թվականը մեզ համար չափազանց լարված եւ ծանրաբեռնված տարի էր: Տարվա սկզբից, փաստորեն, աշխատում էինք ճգնաժամային պայմաններում. համավարակի ազդեցությունը բավական մեծ էր բոլոր առումներով։ Այս պահին մեր աշխատանքներն ամբողջությամբ թելադրված են նոր իրողությամբ՝ պատերազմով: Դրանք չափազանց համակարգված են կառավարության ներսում, եւ իրականացվում են անհրաժեշտ գործառույթները»։

Նախարարի կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ մարտի դաշտում, աշխարհագրական մարտահրավեր է։ 

«Այդ առումով է, որ մենք ունենք իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք աշխատել, որ կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել մեր տարածաշրջանում ե՛ւ կայունությունն ու խաղաղությունը վերականգնելու, ե՛ւ այս լուրջ ազգային վտանգը նվազեցնելու եւ բացառելու առումով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմն այդ պայքարը մղում է իր ուժերով, սակայն ունի անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակները։

Մնացականյանն ասաց, որ Արցախի այսօրվա գոյութենական պայքարը ինչպես եղել է տարիներ շարունակ, այսօր էլ ծայրահեղ կերպով շարունակվում է մարտի դաշտում. «Այդ ամենը մենք անում ենք մեր ուժերով, բայց նաեւ մենք ունենք անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակները եւ հնարավորությունները, որոնք օգտագործվում են եւ պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1613 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին