Այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում որեւէ ապագա չի ունեցել ու չունի․ ԱԳ նախարար

Այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ գերակայություն. Արցախը Ադրբեջանի կազմում որեւէ ապագա չի ունեցել ու չունի։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի: Դա չի՛ լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, թե կա որեւէ հայ, որը կարող է համակերպվել որեւէ մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում կարող են ենթարկվել վտանգի։ Մեր ամբողջ համազգային ռեսուրսն ուղղված է դրան»,- նշեց Մնացականյանը։

Նա ընդգծեց՝ Արցախում այսօր ժողովուրդը պայքարում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ ահաբեկիչ զինյալների դեմ։

«Այդ ահաբեկիչ զինյալների հայտնվելը տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար։ Դրա հետեւանքները լրջանում են։ Չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ այդ զինյալներին ներքաշում էին այս պատերազմի մեջ։ Դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար, նաեւ՝ տարածաշրջանից շատ ավելի դուրս»,- ասաց ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որն առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ՝ ահաբեկչության դեմ պայքարի նոր անհրաժեշտ նպատակների։

Մնացականյանը հավելեց, որ կա միջազգային համագործակցության շրջանակ, կան տարածաշրջանային տարբեր հարթակներ, որոնց մեջ Հայաստանը ներգրավված է, սակայն սեպտեմբերի 27-ից սկսած՝ կա իրավիճակ, որն անմիջապես վերաբերում է ամբողջ տարածաշրջանին. «Մեր կարեւորագույն գործառույթներից մեկն է ավելի համալրված եւ թիրախային աշխատանք կազմակերպել՝ տարածաշրջանում այս իրողության դեմ պայքարելու համար»։

Նախարարն ընդգծեց՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելն ու տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը վերականգնելն է։

Անդրադառնալով պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանը շատ քիչ բարեկամ երկրներ ունի՝ նախարարն արձագանքեց. «Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով։ Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության տրամաբանության ձեւավորման առումով։ Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի վրա»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1390 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից