Կասկած չունեի, որ ընդունելու եմ Հայաստանի հավաքականի հրավերը․ Կորյան

Հայաստանի հավաքականի և ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականին միացավ միայն 2020թ․-ին։

«Ես միշտ ուզեցել եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, սակայն լեգիոներների սահմանափակման հետ կապված չէի կարող։ Եթե ավելի շուտ միանայի հավաքականին, լեգիոներ կդառնայի։ Ես չունեի ոչ մի հիմք ռուսական անձնագրով մոտենալ ղեկավարությանն ու ասել, որ ինձ որպես լեգիոներ ընդունեն։ Այդպիսի ավանդ չունեի, ոչ ոքի ոչինչ չէի ապացուցել, նոր, ավելի բարձր մակարդակի դուրս չէի եկել։ Սա, թերևս, միակ խոչընդոտն էր։ Չէի ասի, որ անհամբեր սպասում էի լեգիոներների օրենքի փոփոխությանը, բայց հենց որոշումն ընդունվեց, կասկած չունեի, որ ընդունելու եմ Հայաստանի հավաքականի հրավերը։ Ներքուստ ուզում էի, որ ավելի վաղ լիներ դա, բայց չէի կարող հայտարարել, քանի որ դեռ հանդես էի գալիս Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում։ Սխալ կլիներ։ Չէի ուզում ոչ ոքի խաբել»։

Կորյանի խոսքերով՝ Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես գալու մասին չի էլ մտածել․ «Դա ինձնից չէր կախված։ Հենց Հայաստանի հավաքականից հրավեր ստացա, նույնիսկ չէի կասկածում՝ գնալ, թե չգնալ։ Ռուսաստանի հավաքականից հրավերի մասին նույնիսկ չեմ էլ մտածել»։ 

Խոսելով թիմակիցների հետ լեզու գտնելու, ինչպես նաև հայերենին տիրապետելու մասին՝ Կորյանը նշել է, որ ոչ մի խնդիր չի ունեցել․ «Արագ եմ լեզու գտել, բոլոր տղաներն էլ դրական անձնավորություններն են, միշտ օգնում են, հուշում։ Կարծում եմ՝ նրանք ինձ շատ լավ են ընդունել, շատ հեշտ էր հարմարվել։ 

Հայերեն ևս հասկանում եմ, բայց ոչ գրական հայերենը։ Հիմա փորձում եմ այն սերտել։ Կարող եմ մի քանի լեզուներով շփվել՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն»։

Ֆուտբոլիստը նորամուտի խաղում հուզմունք չի ունեցել, իսկ իր նորամուտից չի կարող 100 տոկոսով գոհ լինել․ «Չէի ասի, որ շատ էի հուզվում, արդեն հասկանում եմ, որ ինչքան շատ ես հուզվում, այնքան վատ ես հանդես գալիս։ Փորձում էի չմտածել այդ մասին, ներշնչում էի, որ սովորական խաղ է, պետք է խաղալ այնպես, ինչպես միշտ եմ անում՝ ներդնելով ուժերս 150 տոկոսով․ գնդակներ վերցնել, փոխանցումներ կատարել, գոլեր խփել։

Ես միշտ փնտրում եմ, թե ինչը պետք է բարելավեմ իմ խաղում։ Չեմ կարող 100 տոկոսով բավարարված լինել իմ խաղով։ Սխալներ էլ կային, բացթողումներ էլ, որոնք պետք է ուղղել և բարելավել խաղը»։

Կորյանի մտքերն այս պահին միայն Ազգային լիգայի մասին են, բայց լինելով մաքսիմալիստ՝ չի կարող չմտածել աշխարհի առաջնության մասին․ «Ես մաքսիմալիստ եմ, պետք է դաշտ դուրս գալ ու խաղալ ավելի բարձր մակարդակի դուրս գալու համար։ Աշխարհի առաջնությունն ուրիշ շրջափուլ է, իսկ հիմա պետք է հաղթել Ազգերի լիգայի խմբի մյուս հանդիպումներում և հետո շարունակել։ Բոլորն էլ ուզում են աշխարհի առաջնություն դուրս գալ, բայց մեր ընթացիկ նպատակը Ազգերի լիգան է»։

Վերջին շրջանում կիսապաշտպանը մի քանի հանդիպում բաց թողեց մկանային վնասվածքի պատճառով։ Նույն պատճառով Կորյանը չմասնակցեց Հայաստանի հավաքականի հոկտեմբերյան հանդիպումներին։ Այժմ ֆուտբոլիստն ապաքինվել է և պատրաստվում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հանդիպմանը, իսկ վնասվածքն այլևս չի անհանգստացնում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1703 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի